<<Ճայը>>, <<Ողջույն>>,<<Պատրանքներ>>`այս բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռիչարդ Բախն է, որը առանձնանում է իր յուրահատուկ արվեստով: Վերջերս կարդացի <<Պատրանքներ>> ստեղծագործությունը: Մի քանի օր մնացի այդ գրքի տպավորությունների մեջ: Մտքիցս ուղղակի դուրս չէին գալիս ստեղծագործության խորը մտքերը, որոնց մասին մտածելիս թվում էր, թե նրանք անվարջանալի իմաստներ ունեն: Օրինակ`<<Քեզ կյաքնում առաջնորդում է ներքին ուսուցանող գիտակցությունը, զվարթ հոգևոր էությունը, որն էլ հենց քո իրական ԵՍ-ն է>>: Այս տողերը կարդալիս մի քնաի րոպե մտածում էի դրա շուրջ, հասկանալուց հետո պարզեցի դրա արժեքը և ճշմարտությունը:
Կամ օրինակ` << Ահա մի թեստ, որով կպարզես` ավարտվել է, արդյոք, առաքելությունդ երկրի վրա. Եթե դու ողջ ես, ուրեմն այն շարունակվում է>>: Բառեր, որոնք կարդալիս ակամաից տրամադրությունդ սկսում է բարձրանալ, կարդալիս հասկանում ես, որ կյանքը ամենքիս համար մի անգամ է ստեղծված, և հենց դրա համար պետք է կարողանաս այն ճիշտ օգտագործել և իհարկե վայելել: Գրվածքը ասես պատասխան լինի այն հարցերին, որոնք շատ ժամանակ մարդիկ իրենց մեջ մտածում են:
Այս գիրքը ինձ շատ նորություններ տվեց: Ես հասկացա, որ պետք է ունենամ պատրանքներ, որպեսզի կյանքս ավելի գունեղ լինի: Հասկացա որ պետք չե փաղչել խնդիրներից, որովհետև յուրաքանչյուր խնդիր հաղթահարելիս նոր ձեռքբերումներ ես ունենում>>: Խոսքս ցանկանում եմ ավարտել ստեղծագործության իմ սիրելի տողերով`<<Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես ԱՄԵՆԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ>>:
Հրաշքս, շնորհավորում եմ բլոգիդ ծնունդը, ուզում եմ գրառումներդ հասնեն ընթերցողիդ…
Բախը, իրականում ամենամեծ փիլիսոփանա ըստ իս..որովհետև ինքը կյանքը ընկալում ա էնպեպիսին, ինչպիսին այն մենք մեզ համար թաքցնում ենք: Հպարտ եմ, որ մտածում ես էսքան, հասկանում ես, ուրախ եմ, որ հենց իրա մասին գրել ես, հենց պատրանքները, Լիվինգսթոնին էլ կարդա…ինքն էլ քեզ թևեր կտա ճախրելու….Ապրես:
Մերսի շատ-շատ…