Անկախությունը մեր ընկալմամբ իրականում փոքր-ինչ այլ հասկացություն է: Այն գրեթե միշտ գործընթաց է, բայց ոչ նպատակ:Հասարակ քաղաքացին, բացի անխախ պետությունում ապրելու հաճույքից, իրավունք ունի նաև օգտվելու այլ պահանջմունքներից. լավ ապրելու, ապահովված լինելու, երեխաների ապագան կառուցելու, հանգստանալու և իհարկե պաշպանված լինելու: Այս ամենը պետք է իրականացնի պետությունը` ի դեպ անկախ պետականություն ունեցող պետությունը: Իսկ դրանց ոչ բավարար կատարման դեպքում, կարելի է կասկածի տակ առնել տվյալ պետության անկախ լինելը: Ի ցավ ինձ և բոլորիս Հայաստանում ավելի է աճում կասկածը դեպի նրա անկախ պետականություն ունենալը: Հազարամյակներ շարունակ Հայ ժողովուրդը մարտնչել է իր անկախությունը վերականգնելու և պաշտպանելու համար: Մինչ օրս մենք փորձում ենք պաշտպանել մեր անկախությունը թշնամիներից, և փորձում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում:
Ի վերջո անկախ ապրելն ու անկախություն ունենալն մշակույթ են, ինչպես օրինակ իրավունքն ու պարտականությունը: Պետք է կարողանալ ճիշտ և դիվանագիտորեն մոտենալ անկախ բառին և կարողանալ այն օգտագործել արդյունավետ:
Անկախ լինելն ու անկախություն ունենալը միջոցներ են, ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար:
Տարիներ առաջ ԽՍՀՄ կազմում գտնվող ժողովրդները ունեին ամեն ինչ: Չկար այսօրվա նման անհավասարություն, կային աշխատատեղեր, սակայն այս ամենի հետ հանդերձ չկար անկախություն ասվածը: Հասարակությունը չեր հասկանում <<քաղցր>> անկախություն բառը: Անկախ պետականություն և անկախ լինելու պակասը աշխարհում զգում է հարյուրավոր մարդիկ: Եվ հիմա մենք ապրում ենք ազատ անկախ երկրում,որտեղ չենք սահմանափակում մեր անկախությունը: Շատ հպարտ և ուրախ այս տարի նշեցինք մեր անկախության 21-րդ տարեդարձը:
Վերջացնելով իմ կարծիքը անկախության վերաբերյալ ցանկանում եմ ասել, ր ես իսկապես հպարտ եմ, որ ապրում եմ ազատ և անկախ Հայաստանում: