Դ.Դեմրճյան

 

Էսսյը շարադրության մի տեսակ է, որը պետք է ունենա մոտավորոպես 215-320 բառ: այն իր մեջ նեռարում է սկիզբ, բովանդակություն և եզրակացություն: այսօր կներկայացնեմ էսսեյի մի օրինակ և կփորձեմ վերլուծել: Նյութը`Դ.դեմրճյան<< Հայը պատմվածքն է>>:

Հայ գրականության մեջ մեծ է Դերենիկ Դեմրճյանի անունը: Նրան շատերը ճանաչում են <<Վարդանանք>> պատմավեպից, որը հանճարեղ գործ է և մինչ օրս համարվում է պատմավեպերի արքան: Սակայն Դ.Դեմրճյանը ունի նաև այլ ստեղծագործություններ: Վերջերս կարդացի նրա <<Հայը>> պատմվածքը, որը իհարկե ինձ շատ հուզեց: <<Հայը>> պատմվածքը հենց հայ մարդու մասին է, նրա կերպարի ունեցած դժվարությունների, ապրած կյանքի: << Հայաստանը եկեղեցիների երկիր էր, բայց երբևիցե հայ մարդը կարողացավ գնալ և խիղճը հանգիստ աղոթել, ոչ: Միայն լսեց հայհոյանքներ, որոնք ուղղավծ էին հայ մարդուն>>, այսպես է բնութագրում գրողը հայի կերպարը: Խոսում է, միայն հայ մարդու կարմիր արյունի, թափած քրտինքի, ունեցած դժբախտություւների մասին: Բայց ինչու, ինչու խոսել հայի  միայն դժբախտությունների մասին, ինչու միայն ասել, որ նա խեղճ է, չունի լավ ճակատագիր: Մեր հայ գրողներին բնորոշ է հայի կերպարը ներկայացնել զոհի քողի տակ: Ինչպես Դեմրճյանը այդպես էլ հայ հարյուրավոր գրողներ, <<քարոզում>> են հայ մարդու դժբախտ կերպարը, նույնիսկ խոսում են մի քնաի դար առաջ եղած դժբախտության, ոճրագործութայն մասին: Բայց չե, որ մենք էլ ենք ցավ պատճառեկ մեկ այլ ժողովրդի, մենք էլ ենք անխնա սպանել, հաշվի չառնելով մեծ փոքր:  Աշխարհի շուրջ 200 պետություներից բոլորն էլ ունեցել են դժբախտություն պատերազմ, բայց չեն պոսում դրա մասին, ընդհակառակը տեսնում են ապագան վառ և չեն հիշում անցյալը: Հենց սա է մեր խնդիրը, որ մենք չենք մոռանում մեր անցայլալը, մինչ օրս խոսում ենք Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի մասին, չենք փնտրում մեր ներկայում մի այդպիսի հերոսի ով կարող է փոխել մեր ապագան, ապրում ենք ցավով ամեն անգամ հիշելով ցեղասպանությունը: էլի հիշենք, էլի հարգենք, էլի չհանդուրժենք, բայց նայենք առաջ դեպի վառ ապագա: Ցանկանում եմ կոտրել այն կարծրատիպը, որը կա հայ`մտածողների հասարակության, մեջ, ցանկանում եմ գա այնպիսի օր, որ խոսեմ ՀԱՅԵՐԻ ուրախ, զվարթ անհոգ անցյալից, ներկայից և պագայից:

Հ.Գ. Վերջում թեմայից շատ շեղվեցի, բայց ինձ թվում է ընթերցողս կհասկանա ինչ եմ ցանկացել ասել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s