Ինչ է հավատարմությունը. Թմկա տիրուհի՝ հավատարմության շահ.
Բնավորություն, զգացմունք, պարտականություն, ներքին պահանջ, թե՞ ապրելակերպ: Այս թվարկածներիցս որպես հավատարմության բնութագիր ես ընտրում եմ ներքին պահանջը:
Հավատարիմ չեն ծնվում, հավատարմության զգացումը առաջանում է ներքին պահանջից: Եթե դու զգում ես, որ որևիցե մեկը արժանացել է քո հավատարմությանը, հավատարիմ ես լինում, առանց մտածելու՝ պատասխան կստանաս, թե ոչ: Սակայն հավատարիմ լինելուն էլ չափ կա : Գալիս է մի օր, երբ հասկանում ես, որ զուր ես հավատարիմ եղել, սկսում ես չարանալ եւ կանգնել ներքին պահանջիդ հակառակ:
Ուրիշներին հավատարիմ լինելու համար առաջին հերթին հավատարիմ պետք է լինես ինքդ քո անձի նկատմամբ: Քո գործին, սիրուն, այն արժեքներին, որոնք քեզ համար թանկ են: Հավատարիմ չլինելով քեզ հավատարիմ երեւույթներին՝ շատ դեպքերում կորցնում ես արժեքներ, որոնք քեզ թանկ են:
Հավատարմությունն էլ պետք է լինի փոխադարձ: Այլ կերպ այն կարող է ձանձրացնել ինչն էլ իր հերթին բերում է զզվանք եւ տհաճություն: Եթե կա փոխադարձ հավատարմություն կան նաև ամուր հարաբեորւթյուններ, վստահություն, հարգանք։
Համաձայնելով Պ. Սեւակի այն խոսքի հետ, թե՝« Հավատարմությունը սրտի արատ չէ», ցանկանում եմ ասել, որ պետք չէ հավատարմությունը ծանր գործ համարել, այն ուղղակի մարդկային պահանջ է, ոչ թե պարտականություն:
Հավատարմությունը որպես թեմա ինձ հետաքրքրեց միայն «Թկաբերդի առումը» կարդալուց հետո: Կարդացի եւ հասկացա, որ գրվածքը ինքնին հավատարմության խնդիրն է քննարկում: «Թմկաբերդի առումը» պոեմի գլխավոր հերոսներից մեկի՝ Թմկա տիրուհու, սյուժետային զարգացումից հասկացա հավատարմության սկզբունքը, պատճառը եւ հետեւանքը: Այնպիսի մարդիկ ինչպիսին Թմկա տիրուհին է հավատարիմ են լինում միայն այն ժամանակ, երբ այդ հավատարմության մեջ տեսնում են շահ: Թմկա տիրուհու հավատարմության շահը ավարտվում է խոտովանությամբ: Խոստովանությունը տեղի է ունենում մի պարզ պատճառով: Տիրուհին ցանականում էր ազատվել այդ կեղծիքից, խոստովանելով այն ինչ կա իր ներսում, նա գիտեր, որ ապագա չի ունենալու, բայց եւ այնպես խոստովանեց, խոստովանեց եւ հավատարիմ եղավ ինքն իր անձի նկատմամբ:
Բալզակի այս խոսքերը եզրափակում են այն ինչ արդեն ասացի. ՝« Բոլոր մարդկային գործերի մեջ, հավատարմությունը ուժի արտահայտման վերին ձևն է…»