Չարենցյան օրերին ընդառաջ բլոգումս կհայտնվեն Ե.Չարենցի բանաստեղծությունները, հոդվածները, քննադատությունները եւ կյանքի հետաքրքիր փաստերը: Սկիզբը կհայտարարեմ այս բանաստեղծությամբ:

Image

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։

Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ 

Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ 
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ 
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում 
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s