Վոլֆգանգ Բորխերթ. Միստիկ լուսավորություն

Վերջերս իմ սիրելի հեղինակների շարքին ավելացավ նաեւ ինքը՝ Վոլֆանգ Բորխերթը, նա հենց այն է, ինչ փնտրում էի, այն նորությունն է, որ այսքան ժամանակ չկար ու մեկ էլ հայտնվեց: Հայտնվեց, ու մինագամից սիրահարվեցի իր ոճին, գրելաձեւին եւ ասելիքին:

Գրում է շատ հակիրճ, բայց այդ հակիրճության մեջ այնքան բան կա, որ տպավորություններս չեմ էլ կարողանում արտահայտել:

Չգիտես ինչու, հենց ամենասկզբից նրան շատ նմանեցրի Էդգար Ալան Պոյին: Կարող է չհամաձայնվեք, բայց ես իրոք գտա նմանություն: Բորխերթը գրում է նույնքան միստիկ, բայց չի առաջացնում վախ։ Հենց դա էլ նրանց տարբերությունն է:

Նա գրում է պատերազմի, դիակների, հրացանների, վերանալու մասին: Երեւի այս թեմատիկան գալիս է նրանից, որ նա ապրել եւ ստեղծագործել է պատերազմի տարիներին եւ բնական է, ներշնչվել է հենց դրանով: Ասածիս վառ օրինակը՝ «5000 տարի հետո….» Այսինքն՝ կյանքը կանգ չի առնում ոչ մի պատերազմից, ոչ մի մահից։ 5000 տարի հետո էլի ծառերը կան, կենդանիները կան ու նույն վարքն ունեն, ու մարդիկ էլ կան։ Եթե խորքը նայենք, սրանք, իհարկե, այլ ծառեր ու մարդիկ են, բայց խլուրդն է խլուրդ։ Նա ավելին տեսնել չի կարող. իրեն հետաքրքիր չէ։ 

Իր խոսքում նկատվում են բառակրկնություններ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում նրան.«Դրա համար մեկը հնարել է իր հրացանը: Դրա համար նա վարձատրվել է, եւ մեկը, մեկն էլ հրամայել է»: Սիրում եմ իր միստիկան, որը ,թվում է, սարսափելի է եւ տխուր, բայց իր առանձնահատկություններից մեկն էլ հենց այն  է, որ միստիկային գումարում է նաեւ լուսավորությունը: Գրվածքները բոլորը տխուր են, բայց միեւույն ժամանակ ավելի լուսավոր: Եթե կատարվում է վատը, ապա դրան անպայաման ուղեկցում է բարին:

Ինքը տառապյալ էր, եւ իր խոսքում դա շատ պարզ երեւում է: Գրում է հենց տառապանքի մասին, քանի-որ մարդկանց ցանկանում էր կոչ անել, որ լինեն ավելի բարի ու գնահատեն այն, ինչ ունեն: Լինելով ռեալիստ (ես նրան այդպիսին եմ համարում)՝ գրում էր այն, ինչ տեսնում էր, չէր փորձում  քողարկել եղածը, չէր ապրում երազներով: Նա նա էր, ով ուներ անհատականություն։ Բորխերթը  թողել է իր ետեւից մնայուն արժեքներ, որոնք մինչ օրս կան ու կմնան: Համոզված եմ:

 Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s