5 օր` 120 ժամ, հիշողության մեծ արխիվ

Դեռ մի քանի ամիս առաջ երեւակայությանս հետ հասել, տեսել, նկարվել էի Թբիլիսիում եւ արդեն հասցրել էի վերադառնալ Երեւան: Սակայն այս ամենը շատ չուշացավ: Երեւակայեք ժամանակը անցավ այնքան արագ, որ չէինք հասցրել նույնիսկ ադապտացվել Թբիլիսիի հետ եւ արդեն ժամանակն էր բաժանվելու….շատ առաջ ընկա, մինչեւ պատմելը բաժանման մասին ավելի լավ է խոսեմ 5 օրվա մեր արկածներից:
Եւ այսպես 8 ժամ ճանապարհից հետո հասանք հարեւան երկիր եւս մի քանի ժամ եւ մենք արդեն մայրաքաղաք`Թբիլիսում էինք: Մի բարի գալուստի համերգ մի խնջույք, ուրախություն… այս ամենից հետո հենց դպորցում տեղավորվեցինք մեր նոր <ընտանիքներում> պարզ է ամենահուզումնալից պահն էր, բայց դա էլ հաջողությամբ ավարտվեց: Չկար այդպիսի մի երեխա ով գոհ չլիներ իր ընտանքից, ամնե օր մի նոր ընտանեկան պատմություններով ուրախացնում էինք իրար եւ զվարճանում: Այս փուլն էլ անցավ եւ սկսվեց ամենալավը, նոր ծանոթութություններ լավ ընկերներ, փողոցներ, նկարներ, երգեր, պարեր, համերգներ, ուսուցողական դասեր…. Եւ ամեն ամեն ինչ (ներսումս այնքան բան կա, որ չեմ կարողանում արտահայտել): Այս ճանապարհորդությունը ինձ տվեց մարդկային բնավորության ամենալավ հատկանիշներից մեկը ընկերասիրություն եւ գնահատողականություն: Սկսեցի գնահատել այն ինչ ունեմ, եւ սկսեցի ավելի լավ մարդկանց ճանաչել եւ տարբերել լավը վատից, ձեռք բերցի հիանալի ընկերներ, որոնց հետ շփվում եմ ամեն օր: Անհամբեր սպասում եմ ամսվա վերջին, որպեսզի նրանք էլ այցելեն մեզ եւ ես էլ մեծ հաճույքով նրանցից որեւիցե մեկին կընդունեմ եւ ցույց կտամ մեր Երեւանը…ուղղակի ՈՒՐԱԽ ԵՄ:Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s