Կարեն Անտաշյանի ծիրանի սերը

Karen_AntashyanԱյցելեցի Կարեն Անտաշյանի բլոգ: Առաջին հայացք` չգերող դիզայնով, հասարակ, շաբլոն բլոգ: Կարդացի մի նյութ եվ սկսեցի հավանել, հավանեցի ու կարդացի հաջորդ, հետո երրորրդ, այնուհետեւ՝ նախորդ նյութերը եւ հասկացա, որ շատ լավն է ու ամենակարեւորը հետաքրքիր է: Նրա խոսքի մեջ հանդիպում են շատ ժառգոնային բառեր բառակապակցություններ՝ «Պապայությունը կեղծ և կոռուպցիոն ռիսկերով հողի կատեգորիա է. մենք ընտրում ենք գաղափարական ախպերությունն ու արդյունամետ համագործակցություն»: Ասեմ, որ այս գրելաոճը ավելի է գերում ընթերցողին եւ կախում առաջացնում:
Երբ կարդում ես, որևէ նյութի առաջին նախադասութունը «ստիպված » ես լինում նաեւ կարդալ շարունակությունը՝ «…Մի խոսքով, եթե պարապ ժամանակ ունեք` կարդացեք դուք էլ բացվեք`…»: Դե արի ու մի բաց ու մի կարդա, բնավ չի ստացվում, եւ հենց դա էլ գրողի առանձնահտկություն է, նա գիպնոզացած է պահում ընթերցողին եւ բարձացնում է իր «ռեյտինգը», շատ լավ է, հենց այստեղից է որոշվում լավ գրող լինել չլիլնելը ՝ կարդացվածության թվից:
Կարեն Անտաշյանը որպես բլոգեր շատ ակտիվ է. նրա նյութերը թամացվում են շատ արագ եւ միանգամից հավաքում շատ հավաություններ եւ մեկնաբանություններ:
Անտաշյանը մեծ ռեալիստ է, նա գրում է իրականությունը եւ չի քողարկում երազներով: Գրում է ժողովրդի անունից, բացի դրանից ունի անեւ շատ չափազանցություններ՝ «Ոչ՛ մեքենաքաղին, այո՛ բարեկեցիկ գյուղացուն…», եւ այսպես շարունակ:
Փորձում էի ընտրել բլոգի ամնահետաքրքիր նյութը: Կարդացի որոշ պատմվածքներ եւ ընտրեցի «Սերը Ծիրանի Ժամանակ» պատմվածքը:
Ինձ պես շատերը կարդալով վերնագիրը մտածում են, որ այս պատմվածքը կապ ունի գարնան, արեւի, Հայաստանի, սեղանից անպակաս ծիրանի հետ: Կարդում ես…. ու մեկ էլ հասկանում ես, որ ինչ ծիրան ինչ հայրենիք, ընդհամենը կարմիր գորգ, ժպիտներ, տեսախցիկներ, պրեմերիաներ ու փառատոն՝ Ոսկե ծիրանի փառատոն:
Մինչ փառատոնը նրանց իրոք կապեց ճակատագիրը(չգիտեմ դուք ինչպես, բայց ես հավատում եմ ճակատագրին): Տեսան սիրահարվեցին… դե ինչպես բոլոր աղջինկերը այդպես էլ հերոսուհին «չեմ ու չում» արեց, բայց հետո հասկացավ, որ իրոք սիրում է ու տրվեց զգացմունքին(կանացի հոգեբանություն): Տղան երբ տեսավ աղջկա կարմիր այտերը, գեղեցիկ աչքերը միանգամից ցանկացավ համբուրել ու դիպչել գեղեցիկ մարմնին… : Ամենից շատ պատմվածքում ինձ դուր եկան այս տողերը՝ «Նորից… Ամառ, երևան, երեկո, ջահել, ծիրան, կինո և փառատոն բառերով ինչ նախադասություն էլ կազմես` լինելու է սիրո մասին. իսկական սերը իսկական կինոյի նման է` սկսվում է անսպասելի, անմիջապես գցում է քացր կախվածության մեջ, հասցնում է կրքերի ու զգացմունքների գերլարվածության, ինչ-որ պահի վերջնականապես ոտքերդ կտրում է իրականությունից, շարունակվում է գերարագ իներցիայով և վերջանում անսպասելի ու ողբերգական… ցանկացած լավ կինոյի ավարտին հաջորդող մի քանի վայրկյանները նույնքան տագնապալի-տխուր են, որքան նրան նախորդողները` հուզառատ-զվարթ» : Այս տողերին զուգահեռ կարող եմ ասել, որ կինոից կյանք մեկ քայլ է, եւ համեմատությունը իրոք, որ տեղին է: Սիրահարվելիս բարձրանում ես վեր, ու չես ցանկանում իջնել այդ անուրջից, նույն է ինչ դիտես ֆանտաստիկ կինոնկար եւ զգաց այդ սրտի թրթռոցը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s