Լույսեր՝վառված, մարած, արհեստական, բնական, վառ, անգույն, սպիտակ, դեղին, մեծ, փոքր, կետրոն, ծարամաս, Երեւան, Գյումրի կամ Վանաձոր…վայր, ժամ, ձեւ, գույն, չափս՝ինչ կարեւոր է, կարեւորն այն է, որ կա տրամադրություն ու զգացողություն…մեկը ուրախ է մեկը տխուր, եկրորդը մտածում է, երորրդը տանջվում, այն մեկը սիրում է , մյուսը խանդում, մեկը մեռնում է, վեցերորդը ծնվում…նրանցից յուրաքանչյուրը սիրում է կյանքը եւ լույսը, խավարը ինչու չէ նաեւ կասկադը…այն կասկադը,որը կապում է հազարավոր սրտեր, որը ցույց է տալիս Երեւանը, իր վատ եւ լավ կողմերով, որը հարբեցնում է Օպերայով եւ Հյուսիսային պողոտայով… անցնող գնացողը փորձում է գտնել այն վայրը որտեղ բարձրունքից նայում է ու ասում աջ կողմում Բաղրամյանն է, ձազ կողմում Մասիվը, այ իսկ եթե գնանք առաջ կհայտնվենք <ցիռկում>…Ցիռկ ? մեկը ասի ինչ ցիռկ ի մասին է խոսքը գնում այն ցիռքը, որտեղ Ենդիգարյանը ցույց էր տալիս իր շնորհը թե ՀՀ պայթուն է անում ու ավերում ցիռկը՝ մեր հայերիս մշտական զվարճանքի վայրը…. Զվարճանքի վայրը՝ Խանջյան, հազարավոր քլաբերով ու փաբերով լեցուն մի վայր որտեղ հավաքվում են <ռայոններից> եկածները եւ զվարճաում, նկարվումում ու բեռնում համացանցում եւ սկսում գովալ ,որ եղել են Երանում,այն Երեւանում, որտեղ ապրում եմ ես,դու,նա, մենք, նրանք… որ ամեն երկուշաբթի արթնանում են վաղ ու սկսում իրենց օրը, իսկ ուրբաթ ու շաբաթ հայտարարում են ման գալու օր,կիրակի օրն էլ իրենց կարգի են բերում ու սկսում պատրաստվել եկուշաբթիին:
Ու նորից գալիս է երկուշաբթին իր հետ բերելով անժպիտ դեմքեր, նոր լվացած մազեր, կանգառային խառնաշփոթ ու ավտոբուսի դռնից կաղված մարդ: Ամեն բան նույն է, ոչինչ չի տարբերվում անցած, նախանցած երկուշաբթիից, 3-ի մեջ էլի նույն մարդն է, որը անհնդատ նայում է դուրս ու ինչ-որ բան մտածում: Սկսվում է ձանձրալի շաբաթը մեկ էլ գալիս է ուրբաթ օրը: Սկսվում են խոսակցություններ՝ էսօր մի տեղ չգնանք մեկա վաղը շաբաթա, վաղ վաղը երկար եմ քնելու: Ու Երեւանը բումա ապրում ամբողջ Հայաստանը հանգստանում է…ամեն բան շատ լավ է…մնում է հանգստանալու արվեստն էլ սովորենք: Եթե հարգենք ինքներս մեզ, մեր համաքաղաքացիներին եւ ամենակարեւորը սիրելի Երեւանը ամեն բան ավելի լավ կլինի: