Կիսամութ,անձրեւի ձայն ու երաժշտություն: Այս երեւույթենրը չգիտես ինչու ինձ համար շատ լավ տրամադրության ապահովիչներն են: Այս մռալության մեջ ես տեսնում եմ իմ լուսավորությունը, խաղաղությունը եւ սերը աշխարհի նկատմամբ: Կամա թե ակամա երբ անձրեւ է թափվում երկնքից հիշում եմ Հաղվերդյանի << Շատախոս անձրեւ>> ստեղծագործությունը, որը արտահայտում է տխրություն(բայց ոչ ինձ համար), երգը հուզիչ է, բայց հուզում է այնպես, որ տրամադրությունս բարձրանում է այլ ոչ հակառակը:
Սիրում եմ անձրեը իր բորոլ ֆիզիկական հատկանիշներով՝հոտը, գույնը ագրեգատային վիճակը, սիրում եմ երբ միայն մտածում եմ ոչ ռեալ երեւույթերի մասին, որը ստացվում է անձրեւի ժամանակ: Թափանցիկ պատուհաններ, որոնք պատված են լինում անձրեւի կաթիլներով, ցանկաննում եմ նայել նրանցից ներս, բայց ապարդյուն դրանք պատված են անձրեւային նախշերով, որոնք այնքան գեղեցիկ են, որ ցանակնում եմ նայել անվերջ:
Չեմ սիրում անձրեւանոց ասվածը,այն չի թողնում, որ վայելս անձրեւը, քողարկում է եւ իբր պաշտպանում է անձրեւից: Բայց անձրեւից պաշտպանվելը, որն է… նա ամենագեղեցիկ ձեւով է գալիս մեզ մոտ առանց որեւիցե սարքավորումների եւ միջնորդների, այն ուղղակի թափվում է կեղտոտ գետնին ու մաքրում է նրա վերքերքը:
Մռայլ երկնքից հանկարծ լսվում է կայծակի ուժգին ձայնը, մի պահ վախ է արթնանում մեջս, բայց հետո հաականում եմ,որ անձրեւը շուտով կգա: Մի կաթիլ անձրեւ ու ես արդեն երջանիկ եմ…