Վերջերս սկսեցի կարդալ հայ ժամանակակից գրականություն: Ի զարմանս ինձ՝ հավանեցի:ինչու եմ ասում՝ ի զարմանս. քանի որ մինչ գրականության ուսումնասիրությունը լավ կարծիքի չէի, լսել էի փնովանքներ ու ցանկություն չունեի կարդալու, սակայն որոշ նախագծերի շրջանակներում թերթեցի ժամանակակից գրականության էջերը: Հավանությունս մեծացավ կարդալուց հետո Հ. Էդոյան: Իրավունք կվերապահեմ ինձ և կփորձեմ դատել Հ. Էդոյանի ստեղծագործությունները:
Նախ ուսումնասիրեցի Հենրիկ Էդոյանի կենսագրությունը: Ինչպես շատ հայ գրողներ, նա էլ ունեցել է բազմաբովանդակ կյանք, զարմացած եմ նաև մրցանակներով և կոչումներով (ՀՀ նախագահի մրցանակ, ԽՍՀՄ գրողենրի միության անդամ): Նա սովորել Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինսիտուտում, ինչի շնորհիվ դուրս է եկել ստանդարտ գրելաոճից և ընդլայնել է իր մտածողությունը: Այսօր նա ԵՊՀ-ի դասախոս է, և իր գիտելիքը փոխանցում է մատաղ սերդին:
Առաջինը կարդցի «Կինոն երես առած, լկստված, փայփայված արվեստ է» հարցազրույցը, որի մեջ նա հայտնում է իր կարծիքը որոշ հարցեր շուրջ: Նա առանց որևիցե կարծրատիպի հայտարարում է, որ մեր օրերում չկան տաղանդներ, և տաղանդ դառնալու համար պետք է տանջվես: Փաստում է նաև այն, որ բանաստեղծությունը գրվում է «մի ուրիշ կղզում» բոլորից անհայտ և հեռու, բանաստեղծը և արձակագիրը լրիվ տարբեր մտածողողություններ են: (Այս նույն կարծիքին էր Կ.Անտաշյանը):
Կլինեմ անկեղծ և կասեմ, որ այս գործից հետո հետաքրքրույթուն չունեի նրա ստեղծագործությունների նկատմամբ: Չգիտես ինչպես ստացվեց, որ կարդցի նրա բանաստեղծություններից մեկը <<Այսքան առավոտներից հետո>>-ն, որի մեջ տեսա ամփոփված առօրյա, կոնկրետություն՝ <<Ցերեկը նորից դատարկ է մնում առանց քեզ>>: Եվ այս բանաստեղծությունը դացձավ սկիզբ, որը դեռ չունի ավարտ:
Ընտրեցի մի վերնագիր, որը ինձ հետաքրքրեց «Ես կյանքին ձեռ տվեցի»-ին, առաջին տողը՝ «Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ, ինչու դու ունես» կարդալուց հետո նմանեցրի Վ. Տերյանի բանաստեղծությանը՝ «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր»: Շատ տարբեր բառեր, բայց ենթատեքստեր, որոնք ըստ իս նման են: Նմանությունը մի կողմ, ներդաշնակ, ռոմանտիկ և փշաքաղվելու աստիճան հուզիչ էր:
Իհարկե չեմ կարող վերլուծել բոլոր բանաստեղծությունները, բայց կփորձեմ ընդհանրացնել: Գրում է առօրյայի մասին, նյութական և վերացական զգացմունքների և տարրերի, հուզում է մեկ նախադասությունից և ստիպում է սիրել իրեն: Մի խոսքով ևս մեկ ստեղծագործ անձ, որի մասին դեռ կխոսեն գալիք սերունդները: