Ինքնաքննադատ՝ Միսաք Մեծարենց

Մեծարենցը այն եզակիներից է, որ քննադատել է ինքն իրեն` խոսելով իր դրական և բացասական կողմերից: «Ծիածան» շարքի բանաստեղծությունները նվիրված են իր ծննդավայրին, կյանքին, մանկությանը։ Բանաստեղծը իր ինքնաքննադատության մեջ խոսում է նաև հետքրքիր երևույթների մասին։ Դրանցից ինձ շատ դուր եկավ միտքը, որ եթե ստեղծագործ ես, խոսքը պետք է գրես երեկոյան: Կարծում եմ՝ այս եզրահանգամանը եկել է իր սեփական փորձից:«Ծիածանը» գրելուց հետո նա իր ընթերցողին վստահեցնում է, որ դեռ կտեսնեն իր բարգավաճումը և նոր գրառումները, սակայն, ինչպես գիտենք, նա մահանում է 22 տարեկանում։ Բայց վաղամեռ բանաստեղծն իր կարճ կյանքի ընթացքում իրոք ապացուցում է ընթերցողին, որ լուրջ գրող է, հայ գրականության վառ դեմքերից մեկն է:
Նա նաև փորձում է գտնել այն հանելուկը, թե բանաստեղծի մտքում որտեղից են գալիս ծիածանները: Մեծարենցն իր բանաստեղծական գործունեությունը բաժանում է երկու շրջանի: Առաջինը խարխափանքի շրջանն է, եկրորդը՝ ավելի ինքնավստահ ու գիտակից: Առաջին՝ խարխափանքի շրջանի մասին ասում է, որ այն, իհարկե, գիտակից շրջան չէր, ինքն իր ամբողջ հույզերն ու մտածմունքները երբեմն անկեղծ չի արտահայտում: Այդպիսի բանաստեղծություն են «Ցայգերգ»-ը, «Վայրկյաններ»-ը, «Սեռենատ»-ը։
…Վայելքն աղու
Գրգանքներու՝
Որոնց հոգիս հափրանքն ունի:
Երկրորդ՝ ինքնավստահության շրջանում նա սկսեց գրել ավելի վարպետորեն: Այս շրջանի բանստեղծություններից ինձ համար առանձնացրի «Աքասիաներու շուքին տակ»-ը, որը արտահայտում է քնքշանք և ներդաշնակություն:
Ցանկանում եմ արտահայտել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ «Աքասիաներու շուքին տակ»-ը կարդալիս:
Առաջին տուն՝ հանգիստ երեկո, որի տապը հանգստացնում է քամին, մարդկանց հոգիներ, որոնք հանգստանում են քաղաքային աղմուկից, շոգից. տիրում է ներդաշնակություն:
Երկրորդ տուն՝ զգում եմ հանգիստ գիշեր, աստղային լուսավորություն, ծառ՝ ծաղկած աքասիաներ, սպիտակ թեթեր, որոնք գիշերվա գեղեցիկ մթնոլորտից թափվում են փոքրիկ ավազանի մեջ:
Երրորրդ տուն՝ ավազան, որի ջուրը ծածկել են աքասիաների հոտավետ, սպիտակ թերթիկները:
Չորրորրդ տուն՝ ամեն ծաղկի հետ ավազանի ջուրը ցայթքում է։ Ամեն կաթիլը ներշնչված է սպիտակ, հոտավետ աքասիայով:
Մեծարենցի այս շարքը շատ սիրեցի, այն «մերկացրեց» բանաստեղծի հոգին և օգնեց ավելի լավ ճանաչելու նրան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s