Երբ քայլեցի հիշեցի, երբ հիշեցի վերապրեցի, երբ վերապրեցի զգացի բացակայությունդ, որը այնքան խորը վերք էր թողել այնտեղ՝ ներսում, որտեղ կայիր ժամանակին, այն ժամանակին, երբ ամեն ինչ հոյակապ էր… երբ այնքան լավ էր, որ վախենում էի այն երջանկությունից, որը ունեի , վախենում էի խոստովանել ինքս ինձ այն զգացմունքի մասին, որը ունեի…ունեմ… այդ զգացմունքը այնքան մեծ է, որ չի խեղդում միանգամից, տանջում է սպանելով մեկ առ մեկ բջջիջներս, որոնց ցավը ավելի ու ավելի է խորացնում այն զգացմունքը, որը ունեմ…հա կորցրել եմ, կորցրել եմ զգացմունքերիս տիրոջին, բայց պայքարելու եմ… պայքարելու եմ ու կուլ եմ տալու այն արհամարհանքը որը տալիս ես, համբերելու եմ ու ստանալու եմ այն ինչ կորցրել եմ, վերականգնելու եմ այն երջանկությունը, որը ունեի…դու իմ առաջին ու միակ …իմ առաջին ու միակ ս..ես լավ եմ, բայց երջանիկ չեմ…երջանիկ չեմ, որովհետեւ չկաս դու՝ սրտիս անդրանիկ…չկա ձայնդ, բույրդ, հայացքիդ քնքշությունդ, քեզնով արված խոսքերը, ու այն ամենը ինչ դու ես:…գիտեմ միայն, որ հիշողություն ես, այնպիսի հիշողություն, որ չեմ ուզում անհետանա, ուզում եմ մնա միշտ…ես լավ եմ, բայց երջանիկ չեմ քանի դեռ…
Հուզեց…
❤ ապրես
❤