Համերգների կազմակերպումը` որպես ուսումնական նախագիծ. Հեղինակ Մերի Առաքելյան

Թերթեցի <<Դպիր>> ամսագրի էջերը, փորձում էի ընտրել հետաքրքիր նյութ, ինքս էլ գիտեի, որ ինչ էլ ընտրեմ, միեւնուն է արվեստի բնագավառից է լինելու: Հենց այդպես էլ եղավ, ինչպես արդեն կռահեցիք ընտրել եմ Մերի Առաքելյանի հեղինակած նյութը, որը բավականին հետաքրքիր էր:
Սեպտեմբերին առաջին անգամ եկա <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր եւ ամենառաջինն ինչ, ինձ դուր եկավ այն էր, որ դասապլանի մեջ կար նաեւ երաժշտություն <<առարկան>>, որը պետք է ուսումնասիրեինք մեկ ժամով:
Համաձայն եմ հոդվածում արծարծված այն մտքի հետ, որ ռադիոյով եւ հեռուսատտեսությունով ցուցադրվում, մատուցվում է միայն աղաղաղված հայկական երաժշտություն եւ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դա է հայկական մշակույթը, սակայն գործը ցույց է տվել, որ մեր կրթահամալիրը դուրս է եկել այդ քառակուսու միջից եւ ցույց է տալիս սովորողին, ուսուցչին այն իրական մշակույթը, որն ունենք, ոչ միայն ցույց է տալիս, այլև սովորեցնում է:
Հաճելին եւ օգտակարը համապատասխանեցրինք այն ժամանակ, երբ մշակվեց մի նախագիծ, որը հնարավորություն էր տալիս համերգների միջոցով թե՛ սովորել, թե՛ ճանաչել, թե՛ հաճույք ստանալ: Դասապրոցեսին մենք ինքներս կատարում ենք ունկդիր վարժություններ, սովորում ենք, ձեռք բերում լսելու, ունկնդրելու ունակություն: Ամենավառ օրինակը Ռ. Ամիրխանյանի համերգն էր կրթահամալիրում, որը կրկնվեց մի քանի անգամ ու, հուսով եմ, էլի կկրկնվի:
Առաջարկ: Մեր շատ սիրելի երաժշտագետներին կխնդրեմ հետազոտել, մշակել նոր նախագիծ, որի շրջանակներում կկարողանանք ծանոթանալ նոր ստեղծագործողների հետ: Որքան էլ Կոմիտասը սիրելի է և բազմաշերտ, և բարդ, և անկրկնելի, ուզում ես նաև փոփոխություն, նորություն:
Մեր կրթահամալիրի երաժշտագետների նպատակը շատ պարզ է՝ հասանելի դարձնել որակյալ երաժշտությունը, որն, ինձ թվում է, ստացվում է: 

Աղբյուրը ՝http://dpir.mskh.am/hy/node/410

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s