Մաքս Ֆրիշ. Հատված օրագրից, գրելու մասին.

Մաքս Ֆրիշը հայտնում է գրելու մասին իր կարծիքը համանուն վերնագրով տեքստի մեջ:

Երբ գրում ես, պարզ է, որ ինքնաարտայատվում ես, անում ես անկեղծ, թե կեղծ դա, արդեն մնում է քո խղճին: Հակված եմ այն մտքին, որ երբ գրում ես, չես կարող լինել լիովին անկեղծ, այլ բան է, եթե  գրես ինքդ քեզ համար, օրինակ` օրագիրդ մեջ, և գիտես, որ այդ օրագիրը ոչ-ոք չի կարդա, իսկ երբ գրում ես, օրինակ, բլոգի համար նյութ, ապա ամեն տառից հետո մտածում ես՝ արժե գրել թե ոչ: Այս թեման իր նյութի մեջ արծածում է նաև Ֆրիշը և ասում, որ անկեղծ չես կարող արտահայտվել՝. «Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է՝ մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող»: Արդեն իսկ պարզ է, որ այս տեսակետի հետ ես իքնս համաձայն եմ:  

Ինքնաարտահայտվելը ես բաժանում եմ երկու տեսակ. երբ արտայատվում ես գիտակցաբար և զգացողություններով: Ինքս, ունենալով  գրելու որոշակի փորձ, հակված են եմ նրան, որ երբ գրում ես գիտակցաբար, նյութդ ավելի լավն է լինում, երբ տրվում ես զագցողություններին, ստացվում է շիլաշփոթ երևույթ:

Նյութի բովանդակության մեջ մտնում էր նաև, այն <<«հիմար»>>  գաղափարը, որը կոչվում է սահման: Նյութից մեջբերեմ մի արտահայտություն., որը ինձ դուր եկավ՝ <<«…այնտեղ էլ սահմաններ չկան՝ սարը երկնքից առանձնացնող. միգուցե սա հենց ա՞յն է, ինչ ձև են կոչում: Մի տեսակ հնչող սահման»>>:  Ո՞վ է որոշում սահմանը, ո՞վ է ընտրում սահմանի չափը, այն մեկը սիրում է առանց սահմանի, ուրիշը երջանիկ է սահմաններից դուրս: Սահման չկա և չի կարող լինել: Այս թեմայի վերաբերյալ, ես էլի համամիտ եմ գրողի հետ:

Ձեզ հետ՝ չգիտեմ, բայց ինձ հետ շատ է են պատահել դեպքեր, երբ ցանկացել եմ ինչ-որ բան գրել, բայց բառերով չեմ կարողացել արտահայտել. կոպիտ կհնչի, բայց չեն եկել բառեր, որ կարողանամ արտահայտել այն ինչ զգում էի այդ պահին: Դրանից ազատվելու լավագույն միջոցը պարզված է: Երբ գտնվում ես նման իրավիճակի մեջ, պետք է ընդհամենը վերցնել թուղթ ու գրիչ և գրել, այն բառը, ինչը կա լեզվիտդ վրա: Բառերը շատ տարբեր են լինում, կարող են հասնել ծայրահեղության, բայց և այնպես, երբ գրում ես ու հետո կարդում, հասկանում ես, որ որևիցե բան կա բառերիդ մեջ, սկսում ես խմբագրել և վերջ՝ տեքստը պատրաստ է:

Չեմ կարող ասել, որ շատ հավանեցի Ֆրիշի այս նյութը, ուղղակի այն ինձ շատ հոգեհարազատ էր, գրողը մտածում էր թեմանների մասին այնպես, ինչպես ես եմ մտածում: 

max_frish

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s