Երևանիս երգը

Երեւան՝ երգեր, բանաստեծություններ, քիչ են նկարագրելու համար քո գեղեցկությունը, հմայքը, ինչքան ասես կարող եմ խոսել դրանց մասին, կարողեմ երգել անվերջ, արտասանել անդառնալի հրճվանքով: Բայց միթե դա է քեզ պետք, միթե քեզ պետք են երգերս ու բանաստեղծություններս, միթե դու այդքանով էլ կբավարարվես, չէ,՜ չէ, ՜քեզ պետք են երջանիկ դեմքեր, քեզ պետք են հազարավոր ժպիտներ, հարազատ, օտար: Թող զավակներդ քայլեն քո փողոցներով ու գնահատեն իրենց Երեւանը՝ դարերի մեջ չհնացած Երեւանը, թող օտարները տեսնեն ու զարմանան քո երկարաձիգ մայթերով, քո ծաղիկներով, քո լուսավորությամբ, թող տեսնեն ու զգան այն յուրահատուկ քամին, որը փչում է միայն Երեւանում….թող զգան՝ ես, նրանք, երրորդը, մյուսը, այն մեկը, բոլոր- բոլորը՜, քո սերը, թող տան քեզ սեր, թող հիշեն իրենց սիրահարված օրերը, իրենց անքուն գիշերները, որոնց կրիչը դու ես, թող վերապրեն այն բոլոր հիշողությունները, որոնք տվել ես դու ՝ հուշերի քաղաք, երազների ու երջանկության քաղաք: Կարոտով լի մարդիկ , որոնք գալիս ու այնպես են նայում քեզ՝ ասես աշխարհի հրաշալիք լինես… ու կաս, կաս մեզ համար իմ նրանց, մեր բոլորի համար: 
Բնակչություն՝ ահա քո բաղադրատոմսը, ահա դու,: Դու այն մոդելն ես, որն առանց բնակչության քողի կորցնում է իր տեսքը, իր գեղեցկությունը, այն ամենը, ինչ ունի, այն համը հոտը, որը ունես, տալիս է քեզ բնակչությունը՝ ես, նա, այն մեկը, չորրորդը, վերջինը… մենք անշնորհակալ ենք, գիտես ինչու, որովհետեւ թողնում հեռանում ենք առանց մտածելու քո ապագայի մասին, գնում հեռանում ենք՝ մտածելով միայն մեր էգոյի մասին, իսկ դու, իսկ դու, Երեւան:
Իսկ դու, Երեւան ~, իմ չքնաղ Երեւան, ինչ ես անելու դու, ախր ինչու ենք այսքան երկերեսանի, ինչու՞, ինչու ենք՞ ասում –սիրում ենք քեզ, դու այն ես այս ես, բայց իրականում, ինչ ենք՞ անում, մեջքից հարվածում ենք ու հեռանում: Ես նողկում եմ մեզանից՝ ինձնից, քեզնից, նրանից՝ հեռացողներից:
Միթե մենք այդքան վատն ենք՞, միթե մեր Երեւաը վատն է մյուս քաղաքներից, միթե՞ ես ապուշ եմ: Ապուշ եմ, իրական ապուշ: Երեւանս ,Երեւանս՜,շատ եմ սիրում քե,զ իմ Երեւան, իմ բույն, իմ քաղաք, իմ վարդագույն «էրգիր», իմ երազանք, իմ դժբախտություն, իմ երջանկություն, իմ սեր, իմ երեխա, իմ ընտնիք, ԻՄ ԿՅԱՆՔ, ասա, որ հերիք են այն բոլոր բառերը, որոնք ասացի, ասա, որ հերիք են՞
Հերիք են, չէ, հերիք չեն, կասեմ, կերգեմ, կարտասանեմ անվերջ, անսահաման ու կասեմ, որ սիրում, սիրում եմ ցայտաղբյուրներդ, սիրում եմ կեղտոտ փողոցներդ, սիրում եմ ամեն մի հուշարձանի կտոր, սիրում եմ կյանքով լի քո զավակներին՝ Աբովյանին, Մաշտոցին, եւ այն բոլոր փողոցներդ, որոնք կան, սիրում եմ նույնիսկ, աղբամաններդ, որոնք այնքան վատ վիճակում են, բայց ես սիրում եմ: Ասում են չէ, որ երբ սիրում ես, սիրում ես նաեւ վատ կողմերով հանդերձ: Դու ունես խնդիրներ, որոնք կլուծվեն. կլուծվեն, գիտեմ, համոզված եմ… ժամանակները փոխվում են, կյանքի ռիթմը փոխվում է, մենք փոխվում ենք, իսկ դու, Երեւան, մնում ես նույնը՝ դու էլի մեր Երեւանն ես:  Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s