Երկաթե կնոջ խորհուրդները՝ Մարգարետ Թետչեր

1. Պլանավորիր քո օրն այսօր և ամեն օր, հետո իրագործիր պլաններդ:

2. Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ:

3. Ցանկացած կին, ով հասկանում է ընտանիք կառավարելու խնդիրները, մոտ է նաև երկիր կառավարելու խնդիրները հասկանալուն:

4. Ի տարբերություն տղամարդկանց` կանայք ավելի հեշտ են «ՈՉ» ասում:

5. Ես շատ համբերատար եմ, բայց կա մի պայման. վերջում իմ ուզածով պետք է լինի:

6. Բնավ էլ պարտադիր չէ համաձայնել զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

7. Ես չեմ ճանաչում մեկին, ով բարձունքի է հասել առանց տքնաջան աշխատանքի: Դա է բաղադրատոմսը: Իհարկե միշտ չէ, որ աշխատանքը Ձեզ բարձունքի կհասցնի, բայց առնվազն շատ մոտ կտանի դրան:

8. Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր, սակայն, հավերն են ածում:

9. Ճանապարհի մեջտեղում կանգնելը շատ վտանգավոր է: Ձեզ կարող են երկու կողմից էլ հարվածել:

10. Աշխատում եմ չհիշեմ, որ կին եմ, ուստի դրա համար կենտրոնանում եմ աշխատանքիս վրա: 

Image

` http://blognews.am/arm/news/62229/margaret-tetcher-ays-knojic-uxxaki-petq-e-orinak-vercnel.html?fb_action_ids=586424894722981&fb_action_types=og.likes&fb_ref=.UcwGX5fYEmo.like&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582

Անտարբերությունից մինչև օգնություն

Քայլում էի փողոցով ու սկսեցի նկատել մարդկանց հայացքները, որոնց մեջ ամփոփված էին նրանց հոգսերն ու մտածմունքները: Շատ ուշադիր էի, նկատում է նույնիսկ մանրուքները, որոնց օգնությամբ հասկացա, որ մարդիկ այնքան են տարբերվում իրարից, այնքան ուրիշ են: Տարբերվում են թե՛ հոգսով, թե՛ նախասիրությամբ, տարբերվում են՝ հոտով, ձայնով, հայացքով, քայլվածքով: Տարբերվում են ու շատ են տարբերվում, դրանք բնական տարբերություններ են, որոնք այսպես թե այնպես կան ու կլինեն: Գոյություն ունի մի տարբերություն, որը կա ու լավ կլինի, որ չլինի: Ինձ թվում է՝ պարզ է ինչի մասին եմ խոսում՝ խավերի տարբերության, որն ակնհայտ է կյանքի բոլոր դրվագներում: Խավերն ակնհայտ տարբերվում են, դրանց մեջ կան եւ՛ լավերը, եւ՛ վատերը, կարելի ասել այսպես. խավերը բաժանում ենք երկու խմբի՝ ցածր, բարձր. ոչ մարդկային արժեքներով, մտածելակերպով այլ ֆինանսական իրավիճակից ելնելով: Նրանք շատ տարբեր են ու գիտեք ինչու, որովհետեւ ապրում են տարեր աշխարհներում:
Նրանցից մեկը լացում է, որովհետեւ չի կարողացել գնել զգեստը. գներ ինչ աներ, որտեղ դներ, իրար գլխի լցրած իրերը, որոնց արժեքն այդ կարգի մարդը գնահատում է ըստ պիտակի ու հարց էլ չի տալիս՝ որտեղից ու ինչ միջոցներով: Այն մեկը լացում է, որ հաց չունի ուտելու, երազում է, այն բանի մասին, որի մասին դժվար թե, երբեւիցե մտածած լինենք՝ երազում է այսօր էլ կուշտ փորով քնել, որ գոնե երազում ունենա կյանք ու ապրի մարդ արարածին վայել:
Ատում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր են ամեն ինչի հանդեպ, ովքեր իրնեց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Շրջելով քաղաքում՝ հանդիպում ես մուրացկաններ (չեմ սիրում այս բառը, բայց ստիպված եմ օգտագործել), որոնք իրոք ունեն ջերմության, սիրո և ուշադրության կարիք: Նրանց նույնիսկ պետք չէ այն մետաղադրամը, որ միգուցե կհայտնվի նրանց ձեռքում, նրանց պետք է մի ժպիտ, որից իրենք կրկնակի կուրախանան: Անտարբեր մի՛ եղեք….
Բացի խավերի տարբերակումներից ու անտանելի անտարբերությունից, հասարակության մեջ ապրող մի խումբ փոքրիկ մարդուկներ կան, որոնք երազում և պատկերացնում են իրենց մայրիկին ու երեւակայությամբ շփվում են ծնողի հետ: Նրանց հոգիներում ամեն անգամ փոքրիկ լույս է վառվում երբ հյուրեր են ունենում, յուրաքանչյուրին թվում է թե կունենան ընտանիք, բայց… բայց այս անգամ էլ չստացվեց ու սկսում են սպասել մյուսին, այդպես սպասում են մինչեւ հասունանում են այնքան, որ վերջացնում են երազներով ապրելը, սկսւոմ ն դատել ռեալ և ռեալ դատելուց հետո սկսվում է ամենավատը….սկսւոմ են չարանալ աշխարհի դեմ, սկսում են չսիրել կյանքը, և այդ դիրքորոշումներից կարող է տեղի ունենալ ամենավատը: Նրանց նկատմամբ էլ պետք չէ լինել անտարբեր, մի այցելությունը կուրախացնի նրանց, մեր մեկ նվերը ժպիտ կհաղորդի փոքրիկներին:
Ուղղակի խոսելով ոչինչ դուրս չի գա, պետք գործել, աշխատել, նախագծել, օգնություն տալով առաջին հերթին լավ եք զգում դուք՝ ինքներդ… անտարբեր մի՛ եղեք: Ես արդեն սկսել եմ, իսկ դուք՞: 

 Image