1. Պլանավորիր քո օրն այսօր և ամեն օր, հետո իրագործիր պլաններդ:
2. Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ:
3. Ցանկացած կին, ով հասկանում է ընտանիք կառավարելու խնդիրները, մոտ է նաև երկիր կառավարելու խնդիրները հասկանալուն:
4. Ի տարբերություն տղամարդկանց` կանայք ավելի հեշտ են «ՈՉ» ասում:
5. Ես շատ համբերատար եմ, բայց կա մի պայման. վերջում իմ ուզածով պետք է լինի:
6. Բնավ էլ պարտադիր չէ համաձայնել զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար:
7. Ես չեմ ճանաչում մեկին, ով բարձունքի է հասել առանց տքնաջան աշխատանքի: Դա է բաղադրատոմսը: Իհարկե միշտ չէ, որ աշխատանքը Ձեզ բարձունքի կհասցնի, բայց առնվազն շատ մոտ կտանի դրան:
8. Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր, սակայն, հավերն են ածում:
9. Ճանապարհի մեջտեղում կանգնելը շատ վտանգավոր է: Ձեզ կարող են երկու կողմից էլ հարվածել:
10. Աշխատում եմ չհիշեմ, որ կին եմ, ուստի դրա համար կենտրոնանում եմ աշխատանքիս վրա:
Ապրես, Մարինա ջան։ Հրաշալի նյութ ես գտել։ Շատ հետաքրքիր էր։ Իսկ որտեղի՞ց ես գտել։ Գիտե՞ս՝ առնվազն բարեկրթություն է աղբյուրը նշելը։ Ավելացրու, լա՞վ։
Շնորհակալություն, մինչ իր խորհուրդները գրելը ուսւոմնասիրել եմ կյանքը և այլն, տեղեկացել եմ նրա աֆորիզմների մասին հենց Վիքադարանից, իսկ տեղեկությունը գտել եմ Բլոգ Նյուզ կայքից: Շատ լավ շնորհակալություն տեղեկացնելու համար կուղղեմ սխալս!