100 դրամ և ոչ ավելի…. Ահա այսպիսի նյութերով է հեղեղված ֆեյսբուքը և ամբողջ համացանցը, փողոցներում անընդմեջ լսվում են գոռգռոցներ, կոչեր, զգուշացումներ (վերջիններս արվում էին ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից), բոյկոտ, պայքար, ակցիաներ: Սկզբում շատ անլուրջ էի վերաբերվում այս ամենին, ու ամեն անգամ նոր նյութ տեսնելիս ուղղկի շրջանցում էի: Համոզված էի, որ եթե նույնիսկ իրար ուտենք, ոչինչ չի փոխվելու: Սակայն…
Այսօր լրիվ պատահական ընկերուհուս հետ հայտնվեցինք Մաշտոցի պուրակում, որտեղ տեսանք այն, ինչ տեսել էինք միայն համացանցում: Իրական բոյկոտ՝ պաստառներ, բազմաթիվ ոստիկաններ, ավտոմեքենաների ազդանշաններ, միասնական ժողովուրդ: Հասարակության ամենախոցելի՝ միևնույն ժամանակ ամենաակտիվ խավը՝ երիտասարդությունը, պայքարում էր իր իրավունքների համար, կոչ էր անում չ՛ենթարկվել, այսպես ասած օրենքին, և վճարել այնքան, ինչքան վճարել ենք միշտ: Պետք է նկարահանվեր այն, ինչ տեղի էր ունենում Մաշտոցի պուրակում, իսկ այնտեղ շատ բաներ էին տեղի ունենում…(տես՛ ֆիլմի մեջ, ընկերուհիս մի քանի րոպեում դարձավ օպերատոր): Չհապաղեցինք ,անցանք գործի, նկարահանեցինք ու մասնակից դարձանք բոյկոտին: Ողջունելին այն էր, որ պատահական անցնորդներին էլ էր հետաքրքրում պայքարը և նրանք մեծ սիրով միանում էին ակցիային:
Այսօր ոչ միայն դարձա ակտիվ քաղաքացի, այլ հասկացա մի հանելուկ: Երբ անցնում ես ու կոչ ես անում վճարել 100 դրամ, շատերը արձագանքում են տրամաբանությանը ոչ մոտ, օրինակ՝ 150 դրամ և ոչ պակաս, հետաքրքիր է էս քաղաքացին ուղեղով է մտածում թե…(Շարունակեք ինքներդ:): Կամ ավելի վատ օրինակ՝ դե զզվցրիք էլի արա…: Ու հենց այստեղից ես հասկացա նաև մեր քաղաքացիերի քաղաքական դիրքորոշումը, որն ինձ համար նոր բացահայտում էր:
Քաղաքը թնդում է, գոռում է, պայքարում է, բայց մեկը կա, որ միշտ լռում է: Ո՞ւր է տրանսպորտի նախարարը: Ո՞ւր են նրա մամլու ասուլիսները, ինչու այսքան ժամանակ ոչ մի տող չգրվեց նրա կողմից: Դե պարզ է, ամառա մարդը պարտքով փող է վերցրել գնացել է հանգստանալու՝ հույս ունենալով, որ մեր 150 դրամներով կարող է պարտքը փակել:
Բայց դե, եթե պայքարում ենք, պետք է պայքարենք այնքան, որքան հարկավոր է հասնելու մեր ուզածին՝արդարությանը: Այսօր նաև ինքնավստահություն զգացի, երբ զրուցեցի բոյկոտի ամենաակտիվ մանսակիցների հետ, նրանք շատ համոզիչ էին խոսում: Իմ հարցին, թե որքան եք պատրաստ պայքարել, մասնակիցը շատ հստակ պատասխանեց, որ չի դադարելու պայքարել այնքան ժամանակ, մինչև չհանսի իր ուզածին, հավելեց նաև, որ երբ այս 150 դրամների պայքարը ավարտվի, կսկեն պայքարել նրա համար, որ ուսանողության համար քաղաքային տրանսպորտն անվճար դառնա:
Ահա այս հստակությամբ բոյկոտը կշարունակվի: Հաստատ ու մենք կմիանանք:
Month: July 2013
Առեղծվածային ռեժիսորի, առեղծվածային ֆիլմերից մեկը՝ Վատ տղա
Ամառային արձակուրդները հիանալի միջոց են վայելելու հանգիստը և բացահայտելու նորը: Ես նույնպես ամառային արձակուրդներին բացահայտեցի ինձ համար փառահեղ ռեժիսորին՝ Կիմ Կի Դուկին, ով ունի հազարավոր ֆիլմեր, որոնց ձեռագիրը նույն է: Նրա ֆիլմերից վերջերս նայեցի <> կինոնկարը: Մինչ նայելը սովորության համաձայն կարդում եմ բնութագիրը այնուհետև որոշում եմ նայել թե ոչ: Բնութագրի մեջ գրված էր, որ ֆիլմը սիրային է, վավերագրական է: Սպասումներս լրիվ ուրշ էին: Այնուամենայնիվ որոշեցի նայել:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, կադր և սկսեցի խորանալ ու չնկատել ոչ մի շարժում ու ձայն:
Այս ֆիլմը սովորական սիրային ֆիլմ չէր, այստեղ սերը չէր ասոցացվում ծաղիկերի, ժպիտների, համբույրերի, բաժանումների, միացումների, աստղերի ու ռոմանտիկայի հետ: Այստեղ սերը բերեց դժբախտության ու ճակատագրի խալխլման: Սիրահարված տղան գեղեցկուհուն դարձրեց սովորական փողոցային, ով դարձավ Կորեայի լավագույն պոռնիկերից մեկը:
Քաղաքում երբ լսվում էր գլխավոր հերոսի՝ տղայի անունը, յուրաքանչյուրի մարմնով սարսուռ էր անցնում: Նրա անունով էին երդվում բոլորը: Նա տարբերվում էր ամեն ինչով, ամեն շարժումով, ձայնով, տարբերվում էր նաև սերը արտահայտելուց: Նրան հաճույք էր պատճառում տեսնել իր սիրած աղջկան ծայրահեղ վատ վիճակում: Այդպես ամեն գիշեր հետևում էր և ամեն հաճախորդի հետ գնում ամրապնդվում էր իր մշտական տեղում, որտեղ նայում ու հիանում էր սիրած էակով: Այդպես շարունակվեց օրեր, ամիսներ: Եկավ մի օր, երբ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: ՏՂան ահսկացավ, որ այս կայնքը հոգնեցրել է իրեն վերցրեց աղջկան ու գնաց, գնաց այնտեղ ուր չկար փողոցըմ ուր չկաին հաճախորդները: Այդտեղ կար միայն նա՝ խալխլված կյանքով աղջիկը, ով համակերպվել էր իր կյանքին, և ատոելով սիրում էր նրան՝իր իսկ թշնամուն:
Ինչքանով է հեշտ մոռանալ՞, հնարավոր է արդյոք, թե անհնարին է և տրված է արդյոք՞ մարդկային բնազդին:
Կարող եմ հստակորեն ասել, որ մոռանալ երբեք էլ չես կարողաում, ուղղակի սպանում ես մի երևույթ, որը հոգումդ շինել էր տնակ ու փոքրիկ տնակում վարժեցրել էր թռչունների, ովքեր երգում էին և առաջացնում են ներդաշնակություն՝այնտեղ խորքում:
Սպանելով չես մոռանում, սպանելով ցավազրկում ես: Իսկ թե ցավազրկողը կօգնի րոպեներով, ժամերով, օրերով թե տարիներով միայն կախված է ընդունողից:
Երբ հասկանում ես, որ սիրտդ ճանաչում է մեկ ուրիշի սրտին սկսում ես հավատալ հրաշքներին ու նույնիսկ Ձմեռ Պապիկին, աչքերդ սկսում են փայլել, սկսում ես ինչ-որ նոր բան ուզել, բայց ինչ՞ չգիտես: Ու գիտակցում ես այն ժամանակ երբ արդեն ցավազրկվում ես, հասկանում ես, որ սիրտդ էր նոր բան ուզում, որ նա էր ստիպում փայլեցնել աչքերդ, որ նրա շնորհիվ էր վատ եղանակը լավը թվում, նրա շնորհիվ էր, որ անաստղ երկինքը աստղերով լի էր քեզ համար: Սիրտդ էր այդ անում, բայց հենց նույն սիրտդ սպանում է մեկ րոպեում, իր իսկ սցենարով, ու ստիպում, որ այդ սցենարի վերջաբանը դու գրես, ու գրում ես` մեկ բառով ու մեկ շնչով գրում ես, ու վերջացնում ես, կորցնում ես….նույնիսկ զղջում: Զղջում այն պահերի համար, որոնք ունեցել ես, բայց չես գնահատել, զղջում ես այն խոսքերի համար, որոնք անպատասխան են մնացել… զղջում ես, որ կորցրել ես:
Բայց կորցնելով, կորցնում ես նաև հուշերը, բայց չեմ մոռանում ուղղակի կորցում ես:
Հուշը պահելու համար է, երջանկանալու ու տխրելու համար է: Եվ ի վերջո յուրաքանչյուր մարդ իր մեջ գտնում է ուժ սպանելու հուշը ու պահելու սրտի ամենախորքում..>>