Ճամփորդական ուսումնասիրություն Մոսկվայում. Ի՞նչ են կարդում իմ հասակակիցերը Մոսկվայում

Ամառային հանգիստը լավագույն ընթերցանության համար լավագույն ժամանակն է: Ստացվեց այպես, որ պետք է մեկնեի Մոսկվա: Ընկեր Մարգարիտի հետ ֆեյսբուքյան զրույցից հետո որոշեցի փորձել ուսումնասիրություն անցկացնել Մոսկվայում: Նախապես պատրաստվեցի՝ հարցեր մշակեցի, ծանոթացա համացանցում առկա ռուս գրականության թոփ տասնյակներում առաջատար տեղ զբաղեցրած ռուս գրողներին:
Որոշեցի հարցում անցկացնել. պատասխաններից պարզ դարձավ, որ նրանք, ինչպես և իմ հասակակիցներից շատերը, ավելի շատ հետաքրքրված են արտասահմանյան գրականությամբ: Բոլորը կարդում եմ Մարկես, ոմանք էլ՝ ավելի հետաքրքրված են Շեքսպիրով: Ի դեպ, Շեքսպիրի պիեսները դերախաղությամբ կարդացողների էլ հանդիպեցի. հավաքվում են մի անկյունում և կարդում. լավագույն միջոցն են գտել՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ:
Իմ հարցին, թե ճանաչում եք որևէ հայ ստեղծագործողի, որոշ պատանիներ դրական պատասխան տվեցին. ոմնաք շատ սիրում էին Սևակին, ոմանք՝ կարդում էին Շիրվանզադե (ռուսաստանում ապրող հայեր): Իհարկե, շատ հաճելի էր լսել նրանց պատասխանները: Սակայն, մեծ մասամբ, գաղափար չունեին ոչ մի հայ գրողից:
Պարզեցի, որ ռուս հասարակությունը պաշտում է և լեգենդ է համարում Պուշկինին: Շատերի կարծիքով Պուշկին պետք է բոլորը կարդան: Չեխով սիրում են, բայց լեգենդ չեն համարում, ասում են, որ շատ պարզ է գրում: Դոստոևսկուն, հարցվածներից մի քանիսը, համարեցին երկրորդ Ժյուլ Վեռն է: Չգիտես ինչու, նրանք նմանեցրին այդ երկու գրողերին: Շատ քչերն էին ծանոթ Բալզակին, մեծամասամբ կարդում էին Դրայզեր՝ պաշտում «Ամերիկյան ողբերգությունը»:
Ոգևորիչ էր այն, որ կարդալով և նախընտրելով արտասահմանյանը, օտարներին երբեք բարձր չէին դասում իրենց գրողներից, այլ ընդհակառակը՝ կարևորում և մեծարում էին իրնեցը և,ինչպես արդեն նշեցի, դարձնում լեգենդ:
Լեգենդավորված էր նաև փոքրիկների հետաքրքվածությունը գրականության հանդեպ: Հինգից-ութ տարեկան երեխաները չեն կարդում, այլ լսում են հեքիաթներ աուդիո ձայնագրությունների տեսքով: Գրախանութներում հանդիպեցի Թումանյանի հեքիաթների ձայնագրություններին:
Գրախանութներումում ստացա դրական էմոցիաններ այն հայացքներից, որոնք փնտրում էին նորը:

Սիրում, կարևորում են նաև ժամանակակիցներին: Լսեցի մի գրողի անուն, որը երբևիցե չէի լսել՝ կարդում են Ալիրեզա Լաբեշ՝ Պարսիկ ժամանակակից գրող է , ով նաև ինձ հետաքրքրեց:
Ամփոփելու համար ինձ հարկավոր է ընդհամենը մեկ բառ` կարդացող, իրոք կարդացող ազգ, գրագետ հասարակություն:

Image

 

1146888_499121316836383_1323857985_o

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s