Երևանյան ժամանցի վայրեր՝ ժամանց

Երևանը մեզ հայտնի է իր այգիներով, սրճարաներով, թատրոններով ու համերգասրահներով:
Այգիներում անընդմեջ քայլում են սիրահարները, կարդում են ծերունիները իսկ կենդանիները… կենդանիները վայելում եմ խոտը: Չնայած նրան, որ Երևան քաղաքում սրճարանները շատ – շատ են, միևնույնն է, հերթ է գոյանում մեկ գավաթ սուրճ խմելու համար:
Թատրոններում թեև քիչ են այցելուննները՝ ներկայացումներ են բեմադրվում ու բեմադրվում առանց հիասթափության: Բուռն շրջան է սկսվել հայ կինոմատոգրաֆիայի մեջ, դրանից էլ՝ երիտասարդների հետաքրքրությունը ֆիլմերի նկատմամբ, եթե մի քանի տարի առաջ կինոթատրոններում կարող էիր դիտել միայն արտասահմանյան ֆիլմեր, ապա այսօր ամեն ինչ այլ է:
Երևանում ապրող մարդիկ ունեն ժամանցի իրենց ուրույն հետաքրքրությունները. ոմանց համար քաղաքում ուղղակի շրջելը ժամանցի լավագույն տեսակն է, ոմանք էլ նախըտրում եմ ակտիվ հագիստը: Այցելում են ակումբներ, գարեջրատներ, պարում են ու խմում՝ համարելով, որ նրանք լիցքաթափվում են:
Համարում եմ, որ Երևանում ակտիվ հանգիստ անցկացնել այդքան էլ չի ստացվի: Քաղաքի ակումբները կամ շատ թանկ են կամ մատչելի (մատչելի ակումբներ այցելել խորհուրդ չեմ տա):
Երեկոյան ժամերը լավագույն րոպեներն են հանգսատնալու, վայելելու սառը քամին, սակայն հեռու պետք է մնալ այն մարդկանցից, ովքեր նայում են քեզ ու զարմանում, թե ինչ գործ ունես դու այս ժամին (ութին) փողոցում:
Եթե անչափահաս եք, պարզ է, որ ակումբ մտնել չի ստացվի՝ ցանկանում եք պարել և լիցքաթափվել, կարելի է այցելել հատուկենտ վայրեր, որտեղ կազմակերպվում են սալսա պարեր: Մեր օրերում շատ ակտուալ են կարաոկե – ակումբները, որտեղ նույնպես տարիքային սահմանափակումներ չկան:
Եթե դու ունես սահմանափակ հնարավորություններ, չի խանգարում վայելել ժամանցը Երևանում: Այստեղ կան հասարակության բոլոր շերտերի համար նախատեսված վայրեր: Մի փաբում մուտքն անվճար է մյուսում՝ հակառակը՝ մի ակումբում խմիչքը սկսվում է 500 դրամից, երորրդում՝ 50.000 –ից:
Երբ բացակայում ես երկրից և հանգստանում ես ավելի ցիվիլ քաղաքում, կարողանում ես համեմատել և հասկանալ, որ միայն քեզ էր թվում, որ Երևանը ունի հիանալի ժամանցի վայրեր, բնավ, ոչ: Օրինակ վերցնեմ Սինգապուրը: Սինգապուրը այն քաղաքներից է, որտեղ չես կարող չհանգստանալ: Այնտեղ կան հազարավոր ժամանցի վայրեր, որոնք նախատեսված են բոլոր տարիքի անձանց համար: Իսկ այդ ժամանցի վայրերը միավորում է մի ամբողջ ժամանցի քաղաք՝ Սենտոսա: Այն իր մեջ ներառում է հսկայական լողափ, ակումբներ, մանկական խաղահրապարակներ, սրճարաններ, թատրոններ, կինոթատորններ, և հսկայական ակտրակցիոններ: Անրադառնալով ակտրակցիոններին չեմ կարող չխոսել լավագույն ժամանցի կենտորնի՝ Դիսնեյ Լեդնի մասին, որը չունի ոչ մի տարիքային սահմանափակումներ: Այժմ Դիսնեյ Լենդ գնալը որոշ մարդկանց համար կյանքի նպատակ է: Վոլտ Դիսերհի նախաձեռնությամբ 1995թ. Հուլիս 17 – ին բացվել է առաջին Դիսնեյ Լենդը Կալիֆորնայում: Սկզումմ այն ուղղակի այգի էր, հետո անվանումը վերափոխվեց Disney’s California Adventure Park, մինչ այսօր այն հեցն այդպես էլ կոչվում է: Աշխարհում կան բազմաթիվ Դիսնեյ Լենդ այգներ, սակայն դրանց մեջ տարբրվումէ հենց առաջինը: Ցուցանիշները ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են Կալիֆորնիայի այգին, և փոքր-ինչ Փարիզում գտնվողը նմանեցնում են առաջին- ին: Թվում է թե բոլոր Դիսնեյ Լենդերը պետք է նույնը լինեն, սակայն մեկ է տարբերություններ շատ կան: Դինսեյ ԼԵնդւոմ են գտնվում սարսապելի Ամերիկյան ակտրակցիոնները, որոնցից օգտվելու համար համարձակություն է պետք: Սակայն ոչ բոլորը կարող են դրանից օգտվեն, քանի-որ այն համարվում է ամենաթանկ այգիներից մեկը:
Պարզ է, որ Երևանում չենք կարող ժամանցի քաղաք ստեղծել քանի որ չունենք բյոջե, և համապատասխան հովանավորներ: Սակայն կարելի ավելի հետաքրքիր դարձնել ժամանցը երեխանների, դեռահասների, չափահասների և, վերջապես, մեծ տարիքի մարդկանց համար:
Մեր օրերում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ ողևորվել այս կամ այն քաղաք հանգիստը վայելեու համար, և ստիպված փորձում են գտնել իրենց քաղաքում ժամանցի վայր փոքր –ինչ հանգստանալու համար: Հուսով եմ ժամանակը կփոխի, թե մտածելակերպը թե ժամանցի վայրերի որակը:

 

 Image

 

Պաուլո Կոելո. Աստվածային գրող

– Պաուլո, որքան ես գիտեմ, պատանեկության տարիներին ձեզ երեք անգամ ուղարկել են հոգեբուժարան: Ի՞նչ եք զգում, երբ վերհիշում եք անցյալում կատարված այդ իրադարձությունները:

– Երբ սովորում էի դպրոցում, հասկացա, որ գրող դառնալով միայն ես կարող եմ արտահայտել իմ զգացմունքները: Եվ, երբ առաջին անգամ որոշեցի իրագործել գրող դառնալու իմ երազանքը, բախվեցի դառը ճշմարտության հետ. «Բրազիլիայում գիրք չեն կարդում»,- այդպես ասաց մայրս:

Բայց ես նրան չլսեցի: Ես պատրաստ էի պայքարել բոլոր տեսակի խոչընդոտների դեմ: Ինձ պարզապես անհրաժեշտ էր հագուրդ տալ ներսումս առկա խանդավառությանը: Իհարկե, հաճախ վրդովմունքն ու անհանգստությունը ճնշում էին, սակայն սեփական Ճամփորդության մեկնելուց առաջ իմաստությունը ինձ հերիքում էր այրել բոլոր կամուրջները: Ես ունեցել եմ ճշմարիտ սիրո հուսահատ որոնումներ, ինձ համար եղել է անչափ դժվար, մի քանի անգամ ինձ ուղարկել են գժանոց: Սակայն, ես երբեք ինձ զոհ չեմ համարել: Ընդհակառակը, դա իմ կյանքի ճանապարհի մի մասն է` սա է իմ համոզմունքը:

– Ասացեք, խնդրեմ, որևէ կապ կա՞ մանկության շրջանի Ձեր կրոնական որոնումների և գրող դառնալու Ձեր որոշման մեջ:

–  Ոչ, ամենևին ոչ:

– Ինչպիսի ՞ խոչընդոտների եք հանդիպել գրող դառնալու ճանապարհին:

– Ամենադժվարը որոշում կայացնելն է: Երազանք ունենալը լավ բան է, իսկ, այ, այդ երազանքը համաձակվել իրականություն դարձնելը` շատ ավելի դժվար:

– Ձեր կյանքում ո՞ր պահը կարելի է համարել շրջադարձային:

–  Դա իմ ուխտագնացության ժամանակ էր, 1986թ.-ին: 56 օրերի ընթացքում, երբ ես Ֆրանսիայից մեկնում էի Սանտյագո դը Կոմպոստելլա, շատ անսպասելի հասկացա, որ Աստծո հետ հարաբերվելը շատ ավելի հեշտ է, քան ես մտածում էի: Փոխանակ փորձել հասկանալ` «ինչո՞ւ եմ ես այստեղ», պարզապես պետք է «լինել այստեղ»` այստեղ և հիմա: Հարկավոր է հասկանալ` ի՞նչ է ի վերուստ քեզ համար սահմանել Աստված: Ես միշտ ցանկացել եմ գրող դառնալ, երբ ես 38 տարեկան էի, մտածում էի` ժամանակն անցավ: Բայց, երբ իմ ուխտագնացությունը մոտեցավ ավարտին, ես ասացի ինքս ինձ. եթե դու ուզում ես լինել «այստեղ և հիմա», դու պետք է պայքարես քո երազանքի համար: Եվ որոշեցի գրել իմ առաջին գիրքը:

– Ի՞նչը օգնեց Ձեզ գրող դառնալու դժվար կարիերայի ընթացքում:

– Այն փաստը, որ ես չեմ ընկնում ընդարմացման մեջ, գլուխս չեմ կորցնում հաջողությունից կամ անհաջողությունից: Նայիր ճանապարհին` միաժամանակ արագացնելով ընթացքը: Չնայելով կողքերն ու անհաջողությունները` առաջ գնա:

– Դուք ասում եք` անհրաժեշտ է «հետևել երազանքին» և հող նախապատրաստել այդ երազանքի իրագործման համար: Բայց, ինչպե՞ս իմանանք` երազանքը իրոք մեր երազանքն է: Ինչպե՞ս կարելի է այս մասին հայտարարել մի աշխարհում, որտեղ մեդիան է թագավորում:

– Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը: Ազատ լինելով մեդիայից` նա միշտ էլ գիտի` ինչ պիտի անի: Իսկ ի՞նչ է նշանակում անձնական առաքելություն: Սա մեր կյանքի իմաստն է ու առաջ մղող ուժը:

– Շատ մարդիկ կարծում են, որ երազանքին հավատալը, ի վերջո, հանգեցնում է երևակայության խաթարմանը, որն էլ հետևանք է դառնում իրական կյանքից հեռանալուն և աստիճանաբար հիմարանալուն: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

– Ի՞նչ են նրանք հասկանում «իրական կյանք» ասելով: Մեջբերում եմ Ջոն Լենոնի խոսքը. «Կյանքը այն է, ինչ լինում է, երբ դու զբաղված ես կյանքի մասին նախագծեր կազմելով»:

–  Ձեր գրքերի բոլո՞ր նշաններն են հասու սովորական մահկանացուներին:

– Բացարձակապես բոլորը: Պարզապես անհրաժեշտ է կարդալ, ըմբռել ու հասկանալ ոչ թե մտքով, այլ սրտով:

–  Գիտեք, որ շատ մարդիկ, ինքնության ճգնաժամ ապրելով, ինքնասպանություն են գործում` վերջ դնելով կյանքին: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Խնդրում եմ կապ տեսնել Ձեր հետևյալ բառերի միջև. «Եթե ուզում եք մի բան, դրա համար պետք է պայքարել, այդժամ ամբողջ տիեզերքը կդառնա քո օգնականը: Եվ պատասխանը կգա, երբ դու ամենաքիչն ես սպասում. «Դե ինչ, ստացվում է` ոչ բոլորն են կարող հասնել իրենց ուզածին»:

– «Սեփական ճակատագիր» հասկացությունը այնքան էլ դյուրին չէ հասկանալ, այն չի տեղավորվում մեր առօրյայի շրջանակում: Ջոզեֆ Քեմփբելը օգտագործում է մեկ այլ արտահայտություն` «անձնական երջանկություն»: Քեմփբելը նկատի ունի հետևյալը. երբ մենք երիտասարդ ենք, ամեն ինչ գիտենք, մի բան կա այս կյանքում, որ մեզ ստիպում է լիարժեք ուրախության, իսկ մյուս բաները անհանգստացնում են մեզ: Համապատասխանաբար, սեփական ճակատագիրը հետևանք է սեփական աշխարհընկալման: Ինքնասպանություն գործող մարդիկ հետևում են ոչ թե սեփական ուղուն, այլ շարունակում են իրենց ծնողների ճանապարհը:

– «Ալքիմիկոս»-ում դուք խոսում եք «փիլիսոփայական քարի», «տիեզերքի ոգու», «կյանքի սպեղանու» մասին, Դուք կարծում եք ձեզ կհասկանա՞ երիտասարդությունը, որի գրպանում բջջային հեռախոս է, իսկ ականջներին` ականջակալ:

–  Հիանալի է: Բջջային հեռախոս և համացանց: Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը`դրանք օգնում են մարդկանց հաղորդակցվելու միմյանց, իսկ ինչ վերաբերում է նշանների լեզվին, ապա դա միակ բանն է, որ օգնում է մարդկանց հաղթահարելու մշակույթների սահմաններն ու մարդկային նախապաշարումները: Ահա, օրինակ` երաժշտությունը կամ պարը: Սրանք նույնպես նշաններ են: Առաջին բանը, որ անում ես օտար երկրում հայտնվելիս, հետևյալն է` գնում ես տվյալ երկրում ապրող ժողովրդի ազգային երաժշտության ձայնասկավառակը. սա ամենարդյունավետ միջոցն է փորձել հասկանալու այն երկիրը, ուր ընկել ես:

Ընդհանրապես, «հասուն կյանքը» ինձ համար դեպի անկում տանող առաջին քայլն է: Մենք չպիտի ձգտենք հասունության: Պարզապես անհրաժեշտ է մեր սրտերում պահպանել խենթ երիտասարդության սրբազան կրակը:

– Ձեր ստեղծագործությունների և Ջոան Ռոուլիգի վեպի փիլիսոփայական քարերը նո՞ւյնն են:

– Այո: Ե´վ Ջոան Ռոուլիգի վեպը, և´ իմ ստեղծագործությունը միևնույն ալքիմիական հիմքն ունեն:

–  Լսել եմ, որ պատրաստվում են «Ալքիմիկոս»-ի մոտիվներով ֆիլմ նկարահանել: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

– Հուլիսին հանդիպելու եմ Լոուրենս Ֆիշբերնի` «Ալքիմիկոսի» պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Սա շատ նուրբ հարց է, և ես պարտավոր եմ պահել գաղտնիություն: Միայն կարող եմ ասել, որ ես չեմ ուզում խառնվել սցենարի հետ կապված հարցերին: Ֆիլմը նկարահանելու է «Ուուրներ Բրազերզը» և մեծ էկրան կբարձրանա 2004թ.-ին:

–  Դուք հավատու՞մ եք Աստծուն:

–  Իհարկե: Ես հավատում եմ նաև, որ Աստված ինչպես ինձ, այնպես էլ իմ գործին է հավատում:

– Ի՞նչ եք Դուք մտածում ժամանակակից երիտասարդության մասին: Ի՞նչ գաղտնի գիտելիքներ կցանկանայիք կիսել նրանց հետ:

– Մի´ վախեցեք տարբեր լինելուց: Դուք եզակի եք ու անկրկնելի: Հաղթում են միայն նրանք, ովքեր չեն վախենում:

Image

Աղբյուրը ՝http://blognews.am/arm/news/63757/paulo-koelo-astvats-havatum-e-indz.html

Էրիխ Մարիա Ռեմարկ

20 –րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից մեկը՝  Էրիխ  Մարիա  Ռեմարկը, ծնվել է 1898թ. հունիսի 22-ին  Գերմանիայում:  1918 թվականին մահանում է Ռեմարկի հայրը, և գրողը որոշում  է Էրիխ Պաուլ Ռեմարկից վերանվանվել  այսպես՝ Էրիխ Մարիա Ռեմարկ: Հենց նրան է ամբողջ աշխարհը սիրում, կարդում, մեկնաբանում, քննադատում:

Ռեմարկի անձնական կյանքում եղել են բազմաթիվ կանայք: Էրիկա Հաազեի հետ նա ծանոթացել է առաջին աշխարհամարտի ժամանակ:  Գրողը առաջին անգամ զգաց, թե ինչ է սերը, սակայն զգացմունքը շուտ մարեց: Նա վերադարձավ ծննդավայր՝ մոռանալով առաջին սիրուն: Էրիկային հաջորդում է Իդա- Լոտտան, ում հետ նա ունենում է բուռն սիրավեպ, սակայն այն ևս տևում է շատ քիչ:

Նրա վերջին սերը լինում է Փոլեթ Գոդարը, ով սիրավեպ է սկսում Ռեմարկի հետ՝ միաժամանակ լինելով Չարլի Չապլինի կինը:

Այսպիսի անպատասխանատու էր  Ռեմարկը անձնական կյանքում, դրան հակառակ մեծ պատասխանատվություն ուներ իր գործի նկատմամաբ:

Նա իր կարճատև կյանքի ընթացքում ունեցել է մեծ ճանաչում, սիրվել է և եղել  ընթերցված:  Նրա գրական  ուղղությունը ռեալիզմն է: Իր ամենահայտնի գրվածքներից է «Հազթական կամար»  ստեղծագործությունը (Arc de Triomphe), որը գրել է 1945 թվականին:

Խենթանում եմ Ռեմարկի ասույթների համար, որոնց ամեն մի բառը ասոցացնում է կյանքը.  «Կնոջը կա՛մ պետք է աստվածացնել, կա՛մ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի»: 

Նա, իրոք,  ռեալիստական սկզբունքերով է գրել:  Ոգեշնչվել է իր իսկ կյանքից, իր երջանկությունից, դժբախտությունից, և հենց դա է պատճառը, որ իր գրվածքները լցված են կյանքի գույներով: Նրա ստեղծագործությունները գրվել են դարեր առաջ, սակայն կարդացվում են նաև այսօր: Այդտեղից երևում է, որ նա ժամանակից դուրս է գրում: Գրում է բոլորի համար և բոլոր ժամանակներում:

Ցանկանում եմ անդրադառնալ մի շատ գեղեցիկ ստեղծագործության, որը կոչվում է  «Քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականացումը»:

Այս գործն ապացուցում է , որ Ռեմարկը ռոմանտիկ անձնավորություն  է, սիրում է սիրել, և ոգեշնչվում է այդ սիրուց:  Մեծ սեր, որը արտահայտվում է հեռագրերի միջոցով : Եվ հենց դա է ցավ պատճառում Ռեմարկին՝ սիրահարված սիրտ, զգացմունքներ և հեռավորություն:  Գտնվելով տարբեր քաղաքներում՝ սիրահար սրտերը փորձում էին շփվել հեռագրի միջոցով, սակայն  ժամանակը արեց այն, ինչ անում է միշտ. բուժեց ցավը, այս դեպքում սերը:

Հեռագրերն էլ օրեցօր դառնում էին էլ ավելի քիչ: Մի օր դրանք լիովին վերջացան: Հենց այսպիսին է Ռեմարկը, հենց այսպիսին եմ ես նրան հասկանում….

Image