20 –րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկը, ծնվել է 1898թ. հունիսի 22-ին Գերմանիայում: 1918 թվականին մահանում է Ռեմարկի հայրը, և գրողը որոշում է Էրիխ Պաուլ Ռեմարկից վերանվանվել այսպես՝ Էրիխ Մարիա Ռեմարկ: Հենց նրան է ամբողջ աշխարհը սիրում, կարդում, մեկնաբանում, քննադատում:
Ռեմարկի անձնական կյանքում եղել են բազմաթիվ կանայք: Էրիկա Հաազեի հետ նա ծանոթացել է առաջին աշխարհամարտի ժամանակ: Գրողը առաջին անգամ զգաց, թե ինչ է սերը, սակայն զգացմունքը շուտ մարեց: Նա վերադարձավ ծննդավայր՝ մոռանալով առաջին սիրուն: Էրիկային հաջորդում է Իդա- Լոտտան, ում հետ նա ունենում է բուռն սիրավեպ, սակայն այն ևս տևում է շատ քիչ:
Նրա վերջին սերը լինում է Փոլեթ Գոդարը, ով սիրավեպ է սկսում Ռեմարկի հետ՝ միաժամանակ լինելով Չարլի Չապլինի կինը:
Այսպիսի անպատասխանատու էր Ռեմարկը անձնական կյանքում, դրան հակառակ մեծ պատասխանատվություն ուներ իր գործի նկատմամաբ:
Նա իր կարճատև կյանքի ընթացքում ունեցել է մեծ ճանաչում, սիրվել է և եղել ընթերցված: Նրա գրական ուղղությունը ռեալիզմն է: Իր ամենահայտնի գրվածքներից է «Հազթական կամար» ստեղծագործությունը (Arc de Triomphe), որը գրել է 1945 թվականին:
Խենթանում եմ Ռեմարկի ասույթների համար, որոնց ամեն մի բառը ասոցացնում է կյանքը. «Կնոջը կա՛մ պետք է աստվածացնել, կա՛մ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի»:
Նա, իրոք, ռեալիստական սկզբունքերով է գրել: Ոգեշնչվել է իր իսկ կյանքից, իր երջանկությունից, դժբախտությունից, և հենց դա է պատճառը, որ իր գրվածքները լցված են կյանքի գույներով: Նրա ստեղծագործությունները գրվել են դարեր առաջ, սակայն կարդացվում են նաև այսօր: Այդտեղից երևում է, որ նա ժամանակից դուրս է գրում: Գրում է բոլորի համար և բոլոր ժամանակներում:
Ցանկանում եմ անդրադառնալ մի շատ գեղեցիկ ստեղծագործության, որը կոչվում է «Քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականացումը»:
Այս գործն ապացուցում է , որ Ռեմարկը ռոմանտիկ անձնավորություն է, սիրում է սիրել, և ոգեշնչվում է այդ սիրուց: Մեծ սեր, որը արտահայտվում է հեռագրերի միջոցով : Եվ հենց դա է ցավ պատճառում Ռեմարկին՝ սիրահարված սիրտ, զգացմունքներ և հեռավորություն: Գտնվելով տարբեր քաղաքներում՝ սիրահար սրտերը փորձում էին շփվել հեռագրի միջոցով, սակայն ժամանակը արեց այն, ինչ անում է միշտ. բուժեց ցավը, այս դեպքում սերը:
Հեռագրերն էլ օրեցօր դառնում էին էլ ավելի քիչ: Մի օր դրանք լիովին վերջացան: Հենց այսպիսին է Ռեմարկը, հենց այսպիսին եմ ես նրան հասկանում….