Միջազգային պայմանագրեր

Իմ այս նյութում փորձել եմ առանձնացնել միջազգային բոլոր այն պայմանգրերը, որոնք միջազգային իրավունքի մեջ կարևոր դեր են խաղացել և խաղում: Միջազգային պայմանագրային իրավունքը միջազգային իրավունքի ճյուղ է, որը միջազգային պայմանագրերի կնքման, գործողության և դադարման կապակցությամբ պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հարաբերությունները կարգավորող նորմերի համակցություն է: Միջազգային պայմանգիրը բնորոշվում է որպես պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնություն, որը կարգավորվում է միջազգային իրավունքով, անկախ նրանից, թե այդ համաձայնությունը բովանդակում է մեկ, թե մեկից ավելի փողկապված փաստաթղթերով, ինչպես նաև անկախ այդ փաստաթղթերի անվանումից: ՄԻջազգային պայմանագրերը կարող են դասակարգվել տարբեր հիմքերով:

  • Մարդու  իրավունքների հռչակագիր – ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ: Հռչակվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։ Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։ Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին:  
  • Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին– Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ին: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին: Նրա նպատակն էր՝ պետությունների մեջ ներարկել այն միտքը, որ քաղաքացին ունի ազատության իրավունք և չի հանդիսանում պետության սեփականությունը:
  • Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին կոնվենցիայի
Արձանագրությունը  ընդունվել է 20-ը մարտի, 1952 թվականին Փարզում:  Հոդված 3 Ազատ ընտրությունների իրավունք.
    Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ` ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս: ՝
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա  –  Ընդունվել է 1989թվականի   նոյեմբերի 20 – ին:  Համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրու­թյան մեջ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկային ընտանիքի բոլոր անդամերին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչում աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:  Հոդված 1 –   Սույն կոնվեցիայի նպատակների համար երեխա է համարվում տանութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթո նրա նկատմամա կիրառվող օրենքով նա չափահասությա չի հասնում:
  • ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ–ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներմուծման դեմ»  – Ընդունվել է  2000 թվականի, նոյեմբերի 15- ին: Հայտարարելով, որ ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներմուծման կանխարգելմա վերաբերյալ արդյունավետ միջոցներ ձեռնար­կելու և դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ է համընդգրկուն միջազգա­ին մոտեցում, ներառյալ համագործակցությունը, տեղեկության փոխանա­կումը և այլ պատշաճ միջոցները, այդ թվում՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով սոցիալ–տնտեսական միջոցները:  
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մաիսն կոնվեցիա –  Ընդունվել է  2006թ. դեկեմբերի 13 –ին :  Ե. գիտակցելով, որ հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի ձոխազդեցության, որը տեի է ուենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց ՝ մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում: Այս կոնվեցիայով հաշմադամներին պետք է դիտարկել որպես հասարակության լիիրավ անդամ, նրանք ունեն բոլոր այն իրավուքնները դեռ ավելի ինչ ունեն մյուսները:
  • Կամընտիր արձանատգրություն ՝Քաղաքացիական և քաղաքական իրաունքների մասին  –  ընդունվել է 1996 թվականի դեկտեմբերի  16 –ին:  Այս արձանագրությունով ամրագրված բոլոր օրենքնրը կրկին անգամ խոսում են մարդու իրավունքերից: Այս արձանագրությոյւնը ստեղծվել է մեկ նպատակի համար, որպեսզի կարգավորի մյուս բոլոր կանոադրությունների գործունեությունը, որը վերաբերվում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին:

 

  • Քաղաքացիություն չունեցող անձանց մասին կոնվեցիա –  ընդունվել է 1954 թվականի, սեպտեմբերի 28 –ին:  Քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր անձ իր գտնված երկրի նկատմամբ ունի պարտականություններ, որոնք, մասավորապես, պահանջում են, որ նա ենթարկվի օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն: Այս  արդը ուի պարտականություններ, սակայն պետությունը իրավունք չունի օգտվել անձի կարգավիճակից և շահագործել:

 Image

Ինչպիսի գրքեր պետք է կարդալ

Մենք կարդում ենք, որպեսզի զարգանք, որպեսզի հետ չմնանք հասարակությունից, կարդում ենք քանի-որ պետք է կարդալ և ի վերջո զարգանալու` ինչ-որ բան իմանալու, ճանաչողություն ձեռք բերելու համար: Կարդալ տեղեկանալու համար և կարդալ հաճույքի համար, թվում է թե սրանք իրար շատ նման են, սակայն լիովին տարբեր են: Կան շատ մարդիկ, որոնք կարդում են, սակայն իրենց կարդացածը բանի պետք չի գալիս, քանի-որ մի քանի ամսից ուղեղից դուրս է գալիս և մոռացվում է: Հասարակության մեջ կա մի կարծրատիպ ՝ «կարդամ, որ հարցնեն իմանամ ում անունը տամ, կամ դնեմ գօօգլով ման գամ լավագույն գրողներին ու անուններ իմանամ»: Կա նաև մի այլ խումբ, որ գրողին ճանաչում է իր տողերով, որոնք անաչառ կերպով հայտնվում են սոց. Ցանցերի իրենց էջրում: Եվ կան նրանք` ովքեր կարդում են միայն իրենց համար: 2012թ գիտնականներն ու հոգեբաները եկել են մի եզրակացության, որ պետք է կարդալ այնպիսի գրքեր, որոնք տարիքային են և ունակ են բարձրացնել ինտելեկտը: Դրանց մեջ է մտում «Գիտական գրականությունը», որը ներառում է այն բոլոր գրքերը որի մեջ ամփոփված է կյանքը, ապրելակերպը և բոլոր այլ երևույթները: Ըստ հոգեբանների գրքի թեմատիկան «Փիլիսոփայություն է»: Այս թեմատիկայով գրքեր պետք է կարդան այն մարդիկ, ովքեր ցնականում են զարգանալ և դուրս գալ գեղարվեստական գրքի կարծրատիպերից: Հաջորդը ինչը շատ զարմանալի էր «Պատմությունն» է, ինչու ասացի զարմանալի քանի որ մեր հասարակությունում շատ քչերն են սիրում կարդալ պատմական գրքեր: Ինչևէ, գիտնականները ասում են, որ պատմական գրքեր կարդալով մարդ կարողանում է սովորել ապրել ներկայով և ստեղծել լավ ապագա: Ասում են նաև, որ ոչ բոլորին է տրված պատմական գրականություն կարդալու արվեստը: Այս մասի հետ շատ համաձայն են: Եվ ամենավերջում «Պոեզիան»: Ինչպիսի պոետի ընտրելը կախված է մարդու հոգեբանությունից ու ճաշկից: Պոեզիան պետք է կարդան արվեստի մոտ մարդիկ. պնդում են հոգեբանները: Կարդացեք այն ամենը ինչ ձեզ հետաքրքրում է, դա կարող է հետաքրքրել թեկուզ միայն Ձեզ: 

Image

Քննադատված Հովհաննես Թեքգոզյանը իմ չքննադատված աչքերով

Հովհաննես Թեքգոզյան անունը օրեր առաջ ինձ համար անիմաստ էր հնչում, մտածում էի, որ ոչ լիարժեք, բթացած զգայարաններով մարդ է, ով իրեն գրող է համարում: Անընդհատ ցանկանում էի կարդալ, երբ բացում էի, որ կարդայի ու ինքս ինձ ասում էի, բայց այս նյութի փոխարեն կարող եմ կարդալ օրինակ՝ Մարկես, ու այդպես էլ չէի կարդում: Ամեն անգամ բացում էի gradaran.mskh.am- ը ու տեսնում էի Հ. Թեքգոզյանին ու էլի չէի կարդում: Եկավ մի լավ օր վերջապես կարդացի: Կարդում էի այն համոզմամբ, որ, մեկ է, չեմ հավանելու, և ընկնելու եմ այն մեծամասնության շարքերը, որոնք ուղղակի չեն կարդում ժամանակակից գրականություն ու ասում են, որ այն չկա: Ամեն նախադասություն կարդալուց հետո ուղեղումս քարացած համոզմունքը քիչ-քիչ ջարդվում էր ու հասկանում էի, որ կմիանամ այն մարդկանց խմբին, ով կարդում է Թեքգոզյան: Թեքգոզյանին չես կարող կարդալ մեկ շնչով. նրա ամեն նախադասությունը կարդալու, մարսելու, հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի րոպե: Հավաստիացնում եմ, որ կլինեն դեպքեր, երբ կնյարդայնանաք նյութից և ուղղակի կփակեք այն: Նա, ինչպես շատ հայ ժամանակակից գրողներ, անրադառոնում են հայկական նոր մշակույթին: Այս դեպքում դիպման կետը սերիլաներն էին, որոնց մասին նա խոսում է «Հոգեկանչություն՝ ըստ սերիլանների» էսսեում: Չեմ մանրամասնի, թե ինչ է ասում ու ի վերջո ինչ է ցանկանում հասանելի դարձել մեզ՝ սև փիառի միջոց է, որով ես սիրով կզբաղվեմ իմ նյութում: Հանճարեղ միտք տիտխոսին ( ըստ Մարինա Մնացականյանի) արժանանում է գրողի «Փակ անուն» էսսեի վերջին նախադասությունը, որը կարդալուց հետո մի քանի անգամ էլ կարդացի: Զգացումներ, որոնք սկիզբ ունեն, սակայն կորցրել են սկզբնակետերը, որոնք արդյունքում առաջընթացի կամ ետընթացի ենթակա չեն: Համոզված եմ, որ դուք էլ մի պահ կանգ առաք և մտածեցիք: Նախադասությունը պարունակում է մեծ ենթատեքստ: Բոլորիս մոտ առաջանում է զգացմունք իրի, մարդու հանդեպ, սակայն գալիս է ժամանակ, երբ ուղղակի մոռանում ես այդ զգացմունքների առաջացման նպատակների մասին, մոռանում ես նաև, թե ինչ պատճառով են առաջացել դրանք ու ինչ սկզբունքներով: Հենց դա է պատճառը, որ զգացմունքը կորցնում է իր ուժը թե՛ անցյալի, թե գոյություն չունեցող ներկայի, թե՛ ապագայի վրա: Թեքգոզյանի գրելավոճը առեղծվածային է ու մի քիչ էլ վտանգավոր հղիների և նյարդերից թույլ անձանց համար: Նա ասես, օգտագործում է ուրիշ այբուբեն, որի ամեն տառի մեջ կա իմաստ, որն էլ իմաստավորում է գրվածքը: Նա վերցնում է բառերը, դնում է իրար կողք ու ստացվում է այնպիսի բան, որն ինձ դուր գալիս: Մենք սպասում ենք Ձեր նոր նյութերին ու գրքի շնորհանդեսներին: 

Image

Որտեղ անցկացնել, գալիք ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամեն տարի, երբ մոտենում է նոյեմբերը, հայ ընտանիքներում սկսում են խոսակցություններ, որոնք ամեն տարի նույն են. ինչքան ծախսենք, բուդ առնենք թե հնդկահավ, դե բլինչիկ էլ անպակաս: Այս խոսակցությունները տևում են մինչև այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մնում է միայն ուտել: Վերջին տարիներին շատ ընտանիքներ ազտավելու համար Նոր տարվա եռուզեռից «գլուխներն ազատում» են ու Ամանորը նշում՝ օրինակ Ծաղկաձորում, Աղվերանում, Թբիլիսիում, լավագույն դեպքում՝ Դուբայում: Գնում են, նշում եմ, իսկ երբ վերադառնում են ամեն ինչ ավարտված է լինում և սկսում է սովորական կյանքը:
Հայաստանը ունի մի շարք առանձնահատկություններ, դրանց մեջ մտում է նաև Ամանորը նշելու ուրույն կարգը: Մարդիկ ծախսում են ահռելի գումարներ, բազմաչարչար մայրերը պատրաստում են ուտելիքներ ու ինչի՞ համար, որ բարեկամներն ու հարևանները զարմանան: Արդյոք սա ճի՞շտ է, թողնում եմ ձեր հայեցողությանը:
Ամբողջ աշխարհում Նոր Տարին ասոցացվում ՝ որպես նվերներ տալու, մեկը մյուսին ուրախացնելու տոն: Սա իրոք, որ ճիշտ է:
Անրադառնամ մեր հարևան երկրին՝ Թուրքիային: Այնտեղ Ամանորը նշում են հունվարի մեկին, սակայն Թուրքիայում արգելվում է զարդարել տոնածառ, արգելվում են նաև Ձմեռ Պապիկի շորերով մարդիկ, որոնք տեսք են տալիս տոնին: Թուրքերը՝ նաև մյուս մուսուլման ժողովուրդները Ամանորը կապում են Ալլահի մաքրության հետ: Իսկ Մարաքեշում և այլ Արաբական երկրներում Նոր Տարի տոն չեն նշում:
ՍՆՆ հեռուստաալիքը առանձնացրել է տաս երկիր, որտեղ ամենալավն է նշվում Սուրբ ծնունդն ու Ամանորը:

1.Ռեյկիվաղ (Իսլադիա)
2.Նյուրբերգ (Գերմանիա)
3.Պագոստ (Բելառուս)
4.Զալցբուրգ (Ավստրիա)
5.Սիդնեյ (Ավստրալիա)
6.Վանգոկ (Չիանստան)
7.Սան-Ղուան (Պուերտո Ռիկո)
8.Լոնդոն (Մեծ Բրիտանիա)
9.Բոսթոն (ԱՄՆ)
10.Նյու- Յորք (ԱՄՆ)

Այս երկրները առանձնացվել են մի քանի հիմունքներով. քաղաքի ձևավորում, բնակչության ակտիվ մասնակցություն տոնին, ամանորյա յուրօրինակ նվերներ:
Հուսով եմ, Հայաստան էլ մի օր կունենա Նոր Տարի նշելու մշակույթ: Մսի փոխարեն նվերներ կնվիրենք և մի քանի ամիս առաջ չենք տա այս հարցը ՝ինչ սարքել այս տարի:
Այս ամենով հանդերձ՝ Նոր Տարին իմ ամենասիրելի տոներից է. այն ասես համախմբում է ընտանիքը, միջավայրը դարձնում ավելի ջերմ:

href=”https://marinamnatsakanyan.files.wordpress.com/2013/10/thumb_12598__lightbox.jpeg”>Image

Գաբրիել Գարսիա Մարկես. Տողերի ընտրությունը կատարել եմ սուբյեկտիվորեն

 1. Վարքագծեր կան, որ երկար տարիներ գաղտնի են մնում և մի օր պոռթկում են:

≤Ես միան զնագահարելու եմ եկել≥

2. Սերը միշտ էլ եղել է շատ վտանգավոր: Նա հենց ինքնին մահացու հիվանդություն է:

≤Սերը մահացու հիվանդություն է≥ 

3. Եթե կինն ինչ-որ բան է նախաձեռնում, դա անպայման կստացվի: Ես վաղուց հասկացել եմ, որ աշխարհն իշխում են կանայք:

≤Սերը մահացու հիվանդություն է≥

4. Լրագրությունը գրական ժանր է։

≤Աշխարհի ամենալավ մասնագիտությունը≥

5. Այն գաղափարը, որ լավագույն նորությունը միշտ չէ, որ առաջինը ստացվածն է, այլ շատ հաճախ այն, որը լավագույն կերպով է ներկայացված, նրանց համար ոչինչ չի նշանակում։ Այս անձանցից ոմանք, հասու դառնալով իրենց թերություններին, կարծում են, որ խաբվել են համալսարաններում եւ արտահայտություններ չեն խնայում իրենց ուսուցիչներին մեղադրելու, թե վերջիններս չեն պատվաստել ներկայումս իրենցից պահանջվող արժանիքները, մասնավորապես՝ հենց կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։

≤Աշխարհի ամենալավ մասնագիտությունը≥

6. Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ:

≤Նամակ մահվանից առաջ≥ 

7. Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

≤Նամակ մահվանից առաջ≥

 8. Ես կապրեի` սիրահարված…սիրուն:

≤Նամակ մահվանից առաջ≥

9. Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել

≤Նամակ մահվանից առաջ≥

10. Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

 ≤Նամակ մահվանից առաջ≥

Մարկեսի մի քանի գրվածքներից փորձեցի գտնել գեղեցիկ տողեր, որոնք գտնելը այդքան էլ դժվար չէր, դրանք հասնում են տասնյակի, սակայն ես ընտրեցի տասը՝ լավագույնները: Ամենավերջին տողը՝ Ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել, ինձ ամենաշատը դուր եկավ: Խոսքերը շատ իմաստուն եմ և դիպուկ: Մարկեսի այս խոսքերի ենթատեքստը կայանում է նրանում, որ մարդու տարիքը չի խոսում իր ծերության կամ երիտասարդության մասին և առհասարակ տարիքը ուղղակի բառ է որի տակ մենք հասկանում ենք կյանքի ապրած ժամանակաշրջանը:  Ծեր չեն համարվում այն մարդիկ որոնց մազերը սպիտակ են, կամ նրանք արդեն հիսուն տարեկան են և ավելին, ծեր են համարվում նրանք, ովքեր կորցնելու բան չունեն, որոնց համար սեր ասվածը չկա, որոնք ուղղակի ապրում են ապրելու համար: Երիտասարդ են նրանք, ովքեր սիրում եմ կյանքը, սիրում են նույնսիկ դժբախտությունը, սիրահարված են ամեն ինչին: Հավատացնում եմ, որ շատ դեպքերում հենց պատանիներն են պատկանում  ≤Ծերերին≥, իսկ  տարիք առած մարդիկ շարունակում են երիտասարդ մնալ: 

 Image