Ինչպես դառնալ ավելի վստահելի

Բոլորիս կյանքում կան վստահելի- անվստահելի մարդիկ: Մենք նրանց բացահայտում ենք որոշակի ժամանակաշրջանում, որոշակի գործողությունների ժամանակ: Եթե ձեր շրջապատում կա անվստահելի անձ՝ դուք կարող եք հասկանալ դա: Անվստահելի մարդիկ փորձում են ավելի շատ խոսել իրենց արարքների մասին, որոնք արել են ձեր հանդեպ, փորձում են խոսքով ապացուցել, որ իրենք լավ մարդիկ են, իսկ վստահելիներին կարելի է գտնել միանգամից՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ նրանք շատ քիչ են խոսում իրենց լավը լինելուց, ընկեր հասկացությունը ապացուցում են ոչ թե բառերով, այլ՝ գործով: Շատերը իրենց կյանքի սխալները սկսում են այն բանից, որ վստահում են անվստահելի անձին: Իսկ դա հենց ամենավատն է: Մանավանդ դեռահասերի շրջանում հուսախաբության պատճառ դառնում է հենց սխալվելը, որից էլ առաջանում է հիասթափություն, ու դեռահասներին թվում է, թե իրենք գտնվում են սև քառակուսում: Սակայն այս խնդիրը կա նաև չափահաս անձանց մոտ: Աղջիկ, տղա հարաբերությունների ժամանակ, մանավանդ աղջկա մոտ առաջանում են կասկածանքները, թե արդյոք իր կողքի տղան վստահելի է թե՝ ոչ: Եվ այսպես շարունակ. միչև որ գալիս է մի պահ, երբ բացահայտվում է այդ հարցի պատասխանը:
Ինչպե՞ս ավելի վստահելի լինել. այս հարցը, համողված եմ, որ տանջում է շատ շատերին: Վստահելիության հասնելու համար կան մի քանի խորհուրդներ, որոնք մշակել են հոգեբանները:
Երբ որևիցե մեկը խորհուրդ է հարցնում և ցանկանում է իմանալ քո կարծիքը, պետք չէ կտրուկ պատասպանել՝ այո, ոչ, այսպես արա, այնպես մի արա: Պատասխանը պետք է լինի ավելի մեղմ՝ ինձ թվում է…, չգիտեմ, քեզ ճանաչելով… միջին դիրք ընդունեք: Այս դեպքում խորհուրդ հարցնող աձը իր սխալի համար ձեզ երբեք չի մեղադրի և կրկնակի անգամ չի հիասթափվի:
Եթե ունենք պարտքատեր և ցանկանում եք ապացուցել, որ դուք վստահելի էիք, պետք է կատարել որոշակի քայելր: Գումարի թեկուզ քիչ մասը տալ, անընդհատ զանգահարել և ցույց տալ, որ դուք անհանգստացած եք և ցանկանում ենք շուտ վերադարձնել գումարը:
Այսպիսի օրինակներ կարող եմ բերել անվերջ, սակայն կարորղ եմ ասել մեկ բան՝ փորձեք տարբերել մարդկանց՝ շատ ժամանակ նրանք օձից ուժեղ են խայթում:

 Image

 

Ուղեղը պետք է ճիշտ օգտագործել

Չկա ավելի հետաքրքիր, բարդ, վտանգավոր ու հիասքնաչ երևույթ, ինչպիսիսն ուղեղն է՝ մարդու ուղեղը: Կյանքում լինում են դեպքեր, երբ մեզ թվում է, որ այն բացակայում է, լինում է և հակառակը, երբ այնպիսի ռեակցիա է տալիս, որից կարող է տուժել Ձեր ամբողջ կյանքը: Այս ամենը խորը ուսումնասիրել են շատ գիտականներ՝ բանականությունը կառավարելու համար տարբեր ձևեր մշակելով:
Երևակայություն՝ առաջին հայացքից ուղեղի տված ամենալավ բարքը: Շատ հոգեբաններ հանգել են այն եզրահանգմանը, որ շատ երևակայելը կհանգեցնի նպատակների ձախողմանը: Երևակայելիս ուղեղը մտածում է միայն գունավորի, լավի մասին: Իսկ նպատակներին հասնելն ավելի գորշ է, ուղեղը սովորում է այդ երազերին և երբ հերթը հասնում է դժվար ճանապարհին՝ միանգամից ետ է կանգնում: Որպեսզի ապագայում անակնկալի չգաք և չհիասթափվեք, սկսեք քիչ երևակայել: Այս ամենի կողքին կա մի շատ լավ բան: Յուրաքանչյուր անձի ուղեղ սիրում է մտածել, սիրում է աշխատել: Շատ ժամանակ մենք կարող ենք լսել՝ ուղեղ չունես արտահայտությունը, որը սխալ է գործածվում: Մենք բոլորս ծնվում են հավասար ունակություններով, կյանքի ընթացքում են ձևավորվում խելացի և տգետ հասկացությունները ՝մարդու տեսակի տարբերությունը: Աշխատասեր և ծույլ. այս հատկանիշներից որևիցե մեկը մենք ունենք, այն իհարկե ձեռքբերովի է, կախված է դաստիարակությունից, միջավայրից և շրջապատից: Ուղեղը դառնում է խելացի այն ժամանակ, երբ նրան աշխատեցնում ես: Եթե աշխատեցնում ես, ուրեմն աշխատասեր ես, եթե աշխատասեր ես, ուրեմն կյանքում կհասնես հաջողությունների:
Պլանավորում. բառ է, որը շատերին վախեցում է, քանի որ իր մեջ խստության երանգ ունի, սակայն վախենալ բնավ պետք չէ: Եթե քնելուց առաջ մտածեք, պլանավորեք վաղվա օրը, հավատացեք, որ լավ արդյունք կունենաք: Եթե օրը պլանավորած չէ, առաջին հերթին անխուսափելի է ժամանակի անտեղի կորուստը: Պլանավորելով ձեր օրը, ուղեղին կարգավորված աշխատելու հնարավորություն ենք տալիս:
Մահկանացուն տիեզերքում միակն է, որը բանականություն ունի: Ափսոս է անտեղի վատնել ուղեղը. եղե՛ք կարգավորված, պլանավորված, աշխատող ու մտածող անձ:
:

 Image

 

Երջանկության բանաձև` հաջողություն

Ամեն գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասնում ես նպատակիդ: Պաուլո Կոելյո
Մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանք ովքեր ապրում են ուղղակի ապրելու համար և մարդիկ, ովքեր ապրում են ստեղծելու բարելավելու, երջանիկ լինելու համար: Երկրորդ խմբին պատկանողներն աշխատում են, ստեղծում, հասնում իրենց նպատակին, իսկ ավարտված գործից նոր նպատակ է ստեղծվում և այդպես ամբողջ կյանքի ընթացքում: Լինում են դեպքեր, երբ առաջին խմբին պատականող մարդիկ, ովքեր ձեռքերը ծալած նստում են, ավելի հաջողակ են լինում ու երջանիկ, քան նրանք, ովքեր տաջվում են: Միթ՞ե սա անարդարություն է, միգուցե կյանքի օրենք կամ համաչափություն, մեկ էլ տեսար ճակատագիր: Համաձայն եմ բոլոր թվարակածս տարբերակների հետ՝ բացի ճակատագրից, որին իրոք չեմ հավատում (եթե սկսեմ թվարկել չհավատալուս պատճառները, կշեղվեմ թեմայից): Փորձեմ բացառել բոլոր տարբերակները, մի կողմ դնել երևակայությունս և խոսել տանջող հարցի շուրջ՝ ինչպե՞ս լինել երջանիկ և հաջողակ: Հաջողակ մարդիկ չեն ծնվում, այլ դառնում են: Կյանքն իրոք անարդար երևույթ է և այն անձը, ով հասնում է հաջողության, լինում էերջանիկ, կարող է իրեն հաղթող համարել կյանքի բոլոր փուլերում: Համացանցում առհելի գրականություն կա այս հարցի շուրջ, ինչից կարելի է ենթադրել, որ մարդկանց իրոք հետաքրքրում է հաջողակ լինելու բանաձևը: Ոչ հասարակ լրագրողներն, այլ այն մարդիկ, ովքեր խորը ուսումնասիրել են այս փաստն, ասում են, որ հաջողակ լինելու համար նախ չպետք է մտածես, որ ուզում ես այդպիսին լինել: Նրանք սա բացատրում են տիեզերական ուժերով: Պնդում են, որ ինչքան չմտածես, այլ ուղղակի գործես ,ավելի արագ կհասնես ուզածիդ, հակառակ դեպքում, շատ կմտածես քայլ անելուց առաջ, իսկ շատ մտածելու դեքպում հաջողության չես հասնի: Հաջողակ լինելու առաջին բանաձևը՝ ինքնավստահություն է, էգոիզմը, նպատակասլացությունը: Եթե գնահատում ես ինքդ քեզ, գիտես քո արժեքը և չես տրվում քմահաճույքներին ապա կարելի է համարել, որ հաջողության հասնելու թելը բռնել ես: Հաջողակ ես այն ժամանակ, երբ էգոիստ լինելով հանդերձ, ընդունում ես բացասական կողմերդ և փորձում ես փոխվել՝ ինքնադաստիարակվել: Սա լավագույն միջոցն է չկորցնել ինքնավստահությունը և գնալ առաջ՝ դեպի երջանկություն, անկախություն: Պետք է բոլորից անկախ լինես, կայացած և ոչ թե հենվես ուրիշի վրա, այլ թողնես, որ քեզ վրա հույս դնեն: Հաջողության հասնելու ճանապարհը շատ քարքարոտ է, բացի կապույտ երկնքից սպասվում են նաև վայրէջքներ: Սակայն երբևիցե չհուսահատվեք և չգնաք ետ: Եթե դիմադրեք վայրեքջին, կսպասվեն նաև նոր թռիչքներ: Կարևոր գործոն է նաև պլանավորումը: Պետք է կարողնաս պլանավորել բոլոր գործերդ՝ ըստ հերթականության, և շարժվել հենց այդ պլանով: Գործին տրվելն, իհարկե, շատ լավ բան է, սակայն առանց հանգստի ոչինչ չի ստացվի: Մինչ հաջողության ուղին կսելն, անհրաժեշտ է մի լավ հանգստանալ և, իհարկե, շրջապատված լինել մտերիմ մարդկանցով: Հաջողության հասնելը ավելի հեշտ է քան դա պահպանելը: Փորձեք լինել լավատես, ուրախ և հասեք ձեր բոլոր նպատակներին:
 

Image

http://www.psylive.ru/articles/3606_kak-stat-uspeshnim-kak-izbavitsya-ot-nevezuchesti.aspx

Մահվան դուռ. Ինչու են մարդիկ ծխում

Ինչու են մարդիկ ծխում եթե հենց իրենք գիտեն, որ ամեն ծխի ներքաշից սպանում եմ հազարավոր բջջիներ և ի վերջո մեռնում են հենց իրենք: Ըստ պատմական աղբյուրերի ծխախոտաբույսի մշակումը սկսվել է 6000 տարի առաջ՝ Հարավային Ամերիկայում, և միայն 5000 տարի առաջ Մայանները սկսեցին ծամել և ծխել ծխախոտաբույսը: Ծխախոտը կարելի է ասել, որ սկիզբ է առել հենց Մայաններից, ու հասել է մինչ մեր օրերը, դառնալով տարատեսակ ու ձեռք բերելով մեծ պահանջարկ: Այժմ բոլոլ քաղաքակիրթ քաղաքներում արգելված է ծխախոտի գովազդումը, ծխելը հասարակական վայրերում, ամենուր մարդիկ իրավունք ունեն տեղեկանալու ծխախոտի դեմ բոլոր միջոցառումներին և անվճար տեղեկանալու պատճառների և հետևանքների մասին: Մեր օրերում կան հազարավոր միջոցառումներ, որոնք բարձրացնում են մարդկանց ինքնագիտակցությունը և կոչ են անում չծխել: Մի քանի տարի առաջ ծխախոտի դեմ պայքարը այսքան բուռն չէր, ինչ հիմա, սակայն ըստ վիճակագրության ծխող մարդկանց թիվը ավելացել է: Տարօրինակ է, բայց փաստ, կարող ենք անել հետևություն, որ ինչքան արգելվում է այդքան քաղցրանում: Ծխելու պատճառները շատ են: Սովորույթները շատ ժամանակ ստեղծում են կախվածություն: Ծխելու հանդեպ հակումը առաջանում է տարբեր գործոններից: Օրինակ զգացողութուններից: Սրանք շատ կարևոր են, քնաի-որ շատ ժամանակ ծխախոտի օգտագործումը գալիս է հենց տրամադրությունից: Բացի նյարդրեը հանգստացնելու ցանկությունից կա նաև հոգեբանական կախվածություն ասվածը: Այսինքն անհատին դուր է գալիս օգտագործման, պահելու, վառելու ձևը: Ինչպս նաև այհս գործոնի մեջ է մտնում այն հավատը, որը ներշնչում է իրեն անհատը հավատալով, որ ծխախոտը ի զորու է լուծել իր խնդիրները: Ծխելը առաջացնում է նաև հիվանդություններ: Մարդու մարմնի բոլոր մասերը հանդիսանում են ծխելու կրիչները, և անուղակիորեն իրենց վրա են վերցնում մի շարք հիվանդություններ: Ծխելու հետևանքվ առաջանում է բերան-կոկորդի քաղցկեղ, որը բուժելը կախված է շատ մեծ գումարներից և այլ գործոններից, առաջացնում է հիվանդություններ ոսկորների շրջանում: Սրտի հիվանդությունները անպակաս են, ծխելը ազդում սրտի աշխատանքի վրա, ստեղծում է սիրտ-անոթային մի շարք հիվանդություններ: Ստամոքսում ՝ խոց, կանանց մոտ առաջացնում է պտղաբերության հետ խնդիր, իսկ տղամարդկանց ՝ իմպոտենցիա: Ծխել թողնելը դեռ գործի սկիզբն է, պետք է ունենաս մեծ կամքի ուժ, որպեսզի ազատվես այդ կախվածությունից և մնաց չծխոխի իրավիճակին: Ծխելը թողնելուց հետո կզգաք նյարդային պորթկումենր, դրանք սովորական երևույթներն են, գրգռված նյարդային վիճակը գալսի է նիկոտինի պակասից, սակայն այդ վիճակը կտևի մինչև 48ժամ, երկու օրից արդեն նկատելի կլինի սրտի լավ աշխատանքը, հազի քչությունը: Ծխել սկսում են հիմնականում դեռահասնները՝ դպրոցական տարիքից: Սկզբնական շրջանում մի ընկերջից մյուսին տարածվող գաղափարը դառնում է սովորություն, և երեխա սկսում է ծխել: 90% մոտ այն դառնում կախվածություն, իսկ այն տասը տոկոսը սկսում է սառը մտածել ծխել թե՞… : Գիտնականները ապացուցել են, որ դեռահասնների շրջանում սա դարձել է կարծրատիպ, որ նրանց անպայման պետք է ծխեն: Ահա պարզ է, որ կարծրատիպ է, լուծումններ կան սակայն ապարդյուն: Որպս վերջաբան կասեմ, որ պետք չէ անել մի բան, որը կորցնելուց հետո չեք կարող վերականգնել: Պետք է՛ լինել, գիտակից և հասկանալ թե ինչ բան է առողջությունը:

Image