Ուղեղը պետք է ճիշտ օգտագործել

Չկա ավելի հետաքրքիր, բարդ, վտանգավոր ու հիասքնաչ երևույթ, ինչպիսիսն ուղեղն է՝ մարդու ուղեղը: Կյանքում լինում են դեպքեր, երբ մեզ թվում է, որ այն բացակայում է, լինում է և հակառակը, երբ այնպիսի ռեակցիա է տալիս, որից կարող է տուժել Ձեր ամբողջ կյանքը: Այս ամենը խորը ուսումնասիրել են շատ գիտականներ՝ բանականությունը կառավարելու համար տարբեր ձևեր մշակելով:
Երևակայություն՝ առաջին հայացքից ուղեղի տված ամենալավ բարքը: Շատ հոգեբաններ հանգել են այն եզրահանգմանը, որ շատ երևակայելը կհանգեցնի նպատակների ձախողմանը: Երևակայելիս ուղեղը մտածում է միայն գունավորի, լավի մասին: Իսկ նպատակներին հասնելն ավելի գորշ է, ուղեղը սովորում է այդ երազերին և երբ հերթը հասնում է դժվար ճանապարհին՝ միանգամից ետ է կանգնում: Որպեսզի ապագայում անակնկալի չգաք և չհիասթափվեք, սկսեք քիչ երևակայել: Այս ամենի կողքին կա մի շատ լավ բան: Յուրաքանչյուր անձի ուղեղ սիրում է մտածել, սիրում է աշխատել: Շատ ժամանակ մենք կարող ենք լսել՝ ուղեղ չունես արտահայտությունը, որը սխալ է գործածվում: Մենք բոլորս ծնվում են հավասար ունակություններով, կյանքի ընթացքում են ձևավորվում խելացի և տգետ հասկացությունները ՝մարդու տեսակի տարբերությունը: Աշխատասեր և ծույլ. այս հատկանիշներից որևիցե մեկը մենք ունենք, այն իհարկե ձեռքբերովի է, կախված է դաստիարակությունից, միջավայրից և շրջապատից: Ուղեղը դառնում է խելացի այն ժամանակ, երբ նրան աշխատեցնում ես: Եթե աշխատեցնում ես, ուրեմն աշխատասեր ես, եթե աշխատասեր ես, ուրեմն կյանքում կհասնես հաջողությունների:
Պլանավորում. բառ է, որը շատերին վախեցում է, քանի որ իր մեջ խստության երանգ ունի, սակայն վախենալ բնավ պետք չէ: Եթե քնելուց առաջ մտածեք, պլանավորեք վաղվա օրը, հավատացեք, որ լավ արդյունք կունենաք: Եթե օրը պլանավորած չէ, առաջին հերթին անխուսափելի է ժամանակի անտեղի կորուստը: Պլանավորելով ձեր օրը, ուղեղին կարգավորված աշխատելու հնարավորություն ենք տալիս:
Մահկանացուն տիեզերքում միակն է, որը բանականություն ունի: Ափսոս է անտեղի վատնել ուղեղը. եղե՛ք կարգավորված, պլանավորված, աշխատող ու մտածող անձ:
:

 Image

 

2 thoughts on “Ուղեղը պետք է ճիշտ օգտագործել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s