Ինչպես դառնալ ավելի վստահելի

Բոլորիս կյանքում կան վստահելի- անվստահելի մարդիկ: Մենք նրանց բացահայտում ենք որոշակի ժամանակաշրջանում, որոշակի գործողությունների ժամանակ: Եթե ձեր շրջապատում կա անվստահելի անձ՝ դուք կարող եք հասկանալ դա: Անվստահելի մարդիկ փորձում են ավելի շատ խոսել իրենց արարքների մասին, որոնք արել են ձեր հանդեպ, փորձում են խոսքով ապացուցել, որ իրենք լավ մարդիկ են, իսկ վստահելիներին կարելի է գտնել միանգամից՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ նրանք շատ քիչ են խոսում իրենց լավը լինելուց, ընկեր հասկացությունը ապացուցում են ոչ թե բառերով, այլ՝ գործով: Շատերը իրենց կյանքի սխալները սկսում են այն բանից, որ վստահում են անվստահելի անձին: Իսկ դա հենց ամենավատն է: Մանավանդ դեռահասերի շրջանում հուսախաբության պատճառ դառնում է հենց սխալվելը, որից էլ առաջանում է հիասթափություն, ու դեռահասներին թվում է, թե իրենք գտնվում են սև քառակուսում: Սակայն այս խնդիրը կա նաև չափահաս անձանց մոտ: Աղջիկ, տղա հարաբերությունների ժամանակ, մանավանդ աղջկա մոտ առաջանում են կասկածանքները, թե արդյոք իր կողքի տղան վստահելի է թե՝ ոչ: Եվ այսպես շարունակ. միչև որ գալիս է մի պահ, երբ բացահայտվում է այդ հարցի պատասխանը:
Ինչպե՞ս ավելի վստահելի լինել. այս հարցը, համողված եմ, որ տանջում է շատ շատերին: Վստահելիության հասնելու համար կան մի քանի խորհուրդներ, որոնք մշակել են հոգեբանները:
Երբ որևիցե մեկը խորհուրդ է հարցնում և ցանկանում է իմանալ քո կարծիքը, պետք չէ կտրուկ պատասպանել՝ այո, ոչ, այսպես արա, այնպես մի արա: Պատասխանը պետք է լինի ավելի մեղմ՝ ինձ թվում է…, չգիտեմ, քեզ ճանաչելով… միջին դիրք ընդունեք: Այս դեպքում խորհուրդ հարցնող աձը իր սխալի համար ձեզ երբեք չի մեղադրի և կրկնակի անգամ չի հիասթափվի:
Եթե ունենք պարտքատեր և ցանկանում եք ապացուցել, որ դուք վստահելի էիք, պետք է կատարել որոշակի քայելր: Գումարի թեկուզ քիչ մասը տալ, անընդհատ զանգահարել և ցույց տալ, որ դուք անհանգստացած եք և ցանկանում ենք շուտ վերադարձնել գումարը:
Այսպիսի օրինակներ կարող եմ բերել անվերջ, սակայն կարորղ եմ ասել մեկ բան՝ փորձեք տարբերել մարդկանց՝ շատ ժամանակ նրանք օձից ուժեղ են խայթում:

 Image

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s