Նախատոնականություն

Ահա և եկավ տարվա ամենակախարդական ժամանակները՝ լույսեր, նվերներ, ձյուն ու շատ սեր: Եկավ այն նախատոնական տրամադրությունը, որն ամենալավ զգացողություններն է հաղորդում, և մարդուն ներդաշնակության զգացողություն փոխանցում: Նախատոնական տրամադրությունն առաջին հերթին ամեն անձ ստեղծում է յուրովի, իհարկե, առանց ամանորյա գովազդների, երգերի այդ տրամադրությունը դժվար թե ստեղծվի: Այս տարի՝ առաջին անգամ. տոներին պատրսատվում եմ ոչ Հայաստանում: Օգտվելով այդ առիթից՝ կներկայացնեմ Մոսկվայի նախատոնական տրամադրությունը: Նախ ասեմ, որ այստեղ նոր տարի ասվածին մոտենում են ոչ այդքան ծանր: Ամանորն իրենց համար նվերներ տալու, ստանալու, երգելու, պարելու տոն է: Այստեղ վերջին պլանում է գտվում ≤սեղանի≥ հարցը, այն կարծրատիպերը, որոնք մինչ այսօր կան հայ հասարակության մեջ, այստեղ վերացել են կամ չեն եղել: Ոչ ոք պարտքով սեղան չի գցի, կմատուցի այն, ինչ ցանկանում է՝ առանց որևէ հատուկ ճաշացանկի: Հետևելով Մոսկվայի նախատոնական տրամադրությանը՝ կարող եմ ասել, որ մարդկանց համար Նոր Տարին սկսվում է շատ շուտ՝ բառիս ոչ բուն իմաստով՝ դեռ նոյեմբերի առաջի շաբաթվանից քաղաքում կարելի է տեսնել զարդարված փողոցներ, տոնածառեր: Ճիշտ նույնը կատարվում է տներում, դեռևս նոյեմերին զարդարում են տոնածառը, լուսավորում են պատուհանները և այլն: Մոսկավան վաղուց արդեն գեղեցիկ զարդարված է: Զարդարանքի հիմնական գույնը կապույտն է: Երբ շրջում ես քաղաքով, մի պահ պատկերացնում ես քեզ հին ռուսական մուլտֆիլմի մեջ ≤Զիմնայա Կառալեվա≥՝ ամեն ինչ կապույտ է, լույսերը, տոնածառերը: Իմիջայլոց տներում նույնպես կապույտ գույնն է գերակշռում: Մոսկվայում գեղեցիկ զարդարված են միյան կենտրոնական փողոցները, մասնավորապես՝ կենտրոնը, իսկ ծայրամասերում նախատոնական տրամադրություն ստեղծում են հենց բնակիչները՝ զարդարելով իրենց բակերն ու շրջակայքը: Իհարկե, կան այնպիսի թաղամասր, որոնցում գտնվելիս չես ասի, որ Ամանորը մոտենում է, պարզ է, պետությունը չի զարդարել, իսկ բնակինչներն էլ իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Ի տարբերությւոն Երևանի՝ այս օրերին բոլոր իրերի՝ սնունդ, տնտեսական պարագաներ, հագուստ, գներն իջնում են, լինում են հատուկ առաջարկներ, նվերներ և այլն, իհարկե, սա շատ ոգևորիչ է, չ՞է, որ Ամանորը ուրախություն մատուցելու, պարգևելու տոն է: Ինչևէ որտեղ էլ, որ լինես մեկ է դեկտեմբերի 31-ը գալու է. ոմանք ստիպված, ոմանք մեծ ուրախությամբ կսպասեն ժամը 12-ին և կդիմավորեն նոր տարին, նոր 2014 թվականը, որը, համոզված եմ, լավն է լինելու: Իր հետ բերելու է երջանկություն ու հաջողութուն, իհարկե, միայն նրանց համար, ովքեր հավատում են հրաշքներին: Դրանց մեջ եմ նաև ես. զինվում եմ համբերությամբ և սպասում:

Image

3 thoughts on “Նախատոնականություն

    1. Որ խնդրեմ նյութիս լինկը կուղարկեք, ման եմ գալիս չեմ գտնում: Նախապես շնորհակալություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s