Հոբբիներ` ըստ գրողների

  • Վլադիմիր Նաբոկովը
    լեպիդոպտերոլոգ էր, ավելի հասկանալի լեզվով ասած` թիթեռներ ուսումնասիրող:   «Ոչ մի բան չի համեմատվի այն հիացմունքի հետ, երբ առաջին անգամ մանրադիտակի տակ հայտնաբերում ես նոր արարածի կամ էլ Պերուի և կամ Իրանի լեռան լանջերին հանդիպում ես մինչ այդ գիտությանը անհայտ տեսակի թիթեռների: Դա ինձ համար շատ ավելի մեծ հաճույք և ուրախություն է, քան ասենք գրական ոգեշնչումը: Բացառված չի, որ եթե Ռուսաստանում հեղափոխություն չլիներ, ես ինձ կնվիրեի միայն թիթեռների ուսումնասիրությանն ու երբեք չէի զբաղվի գրականությամբ: 7 տարեկանից սկսած ամեն ինչի մեջ ես զգում էի ուղղակի կապը արևի լույսի  հետ, իսկ այնտեղ գլխավորում էր միայն մեկ կիրք: Եթե առավոտյան իմ առաջին հայացքը դեպի արևն էր գնում, ապա առաջին միտքս թիթեռնիկների ետևից էր ընկած: Image
  •  Ֆրանց Կաֆկան պոռնոգրաֆիայի հսկայական հավաքածու ուներ, որտեղ ներգրավված էին ամենաբազմազան սեքսուալ դրսևերումները: Image
  • Էռնեստ Հեմինգուեյը լրջորեն զբաղվում էր բոքսով: Նա հրապուրված էր նաև
    որսորդությամբ ու ձկնորսությամբ, սիրում էր ցլամարտը, ոգևորված էր պատերազմով, պաշտում էր կանանց ու խմիչքը: Image
  • Շաբաթվա վեց օրը Մարկ Տվենը զբաղվում էր գրականությամբ, իսկ կիրակի օրը` գիտությամբ ու տեխնիկայով: Տվենը հորինել և գրանցել է տաբատակալի փոխարեն օգտագործվող մի սարք, որն անվանել է «կատարելագործված կարգավորվող հանովի-դնովի գոտիներ հագուստի համար»: 1872թ.-ին նա որոշեց թղթի էջերի մի կողմը բարակ շերտով սոսնձել, հետո կպցրեց դրանք` այն անվանելով «ինքնակպչուն ալբոմ», ինչը շուտով մեծ տարածում գտավ և Տվենին շուրջ 50 000 դոլարի եկամուտ բերեց: Image
  • Լև Տոլստոյը հեծանվի մեծագույն սիրահար էր, նա կարող էր Մոսկվայից ու Յասնայա Պոլյանայից հասնել  Տուլա և հետ դառնալ, նկատի ունենանք, որ այն ժամանակվա ճանապարհները հաստատ այսօրիկ բարեկարգ փողոցները չեն եղել, և ուրեմն Տոլստոյը վարպետ հեծանվորդ է եղել: Կոմս Տոլստոյի հոբբիներից էր նաև կոշկակարությունը, նա սիրով վերանորոգում էր իր բարեկամների կոշիկներն ու երկարաճիտերը:Image
  • Հարուկի Մուրակամին պաշտում է վազքն ու առ այսօր մասնակցում վազքի մրցույթներին: Մուրակամին նաև ջազի մեծ սիրահար է և օրեկան լսում է մոտ տասը ժամ: Էսսեներից մեկում գրում էր, որ եթե այդքան շատ երաժշտությամբ տարված չլիներ, գուցեև գրող չդառնար: «Իմ տեքստային ոճի վրա խորապես ազդել են Չարլի Փարքերի հանգերն ու Սքոտ Ֆիցջերալդի արձակի ռիթմը: Եվ անընդհատ քաղելու բան եմ գտնում Մայլս Դեվիսի երաժշտությունից»: Image

     

Աղբյուրը՝http://hs-poetry.blogspot.ru/2013/05/blog-post_9699.html#more

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s