Երազել՝ չերազելու մասին

Ուզում եմ երազել անռեալ երույթների մասին, օրինակ՝ թռչելու, ուզում եմ երազումս չտեսնեմ երազս ու չերազեմ երազիս մասին, ուզում եմ երազելուց իջնեմ ու դառնամ ռեալիստ, ուզում եմ մտածեմ ռեալիստական առանց երազամտությունների, չեմ ուզում երազել ապագայիս մասին, ուզում եմ ուղղակի մտածեմ դրա շուրջ: Ուզում եմ կյանքը տեսնեմ էնպիսին ինչպիսին ինքը կա, առանց ավելորդ ստորակետ, բազմակետ ու վերջակետների: Ուզում եմ սիրել, այլ ոչ թե երազել սիրելու մասին,ուզում ես բարձիս փափկությունը չնպաստի երազելուս, այլ հակառակը նպաստի, որ մտածեմ ու գործեմ: Գործեմ, որ հասնեմ նպատակիս այլ ոչ՝ երազիս, ի վերջո մտածեմ ու հասկանամ, որ հերիք է երազեմ, որ հերիք է երազեմ լինել էնպիսին ինչպիսին ֆիլմերում են, չեմ ուզւոմ երազել երգելու մասին միևնույն է չի ստացվի, չեմ ուզում երազեմ ծովի ու հանդարտության մասին մեկ է մոտակա մեկ տարին ծովի հանդարտությունը հաստատ չեմ տեսնի: Չեմ ուզում երազել ամերիկայն երազների մասին, ուզում եմ ուղղակի գնամ ու տեսնեմ այդ երազը: Երազում էի լինել անկեղծ… ի վերջո մտածեցի ու հասկացա, որ պետք է գործեմ…հուսով եմ ստացվեց:

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s