Անցած գնացած 2013

Երկու տարի առաջ երևակայությամբ էի սովորում Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում, երազում էի, սպասում, իսկ հիմա՝ հիմա  արդեն երևակայությունս դարձել է իրականություն:

Իմ ամենասիրելի գործերից մեկը տարին ամփոփելն է: Երբ ափոփում ես կարողանում ես հասկանալ ինչ ստացվեց, ինչ անհաջողություններ ու հաջողություններ եղան, անորոշությունը միանգամայն փոխարինում է որոշյալ իրավիճակը:Առավել հետաքրքիր է, երբ Դիջիպատում է, ու կարող ես մտքերդ ու հույզերդ, գործնականի հետ մեկտեղես:

 Եկավ ու ակնթարթի պես անցավ 2013 թվականը, հստակորեն կարող եմ ասել, որ նույնիսկ ակնթարթում կարող ես սովորել, բացայատել, փնտրել ու գտնել: 2013 թվականը բուռն էր նոր զգացողություններով, ճամփորդություններով, ճանաչողությամբ:

Որպեսզի չխճճվեմ կփորձեմ ներկայացնել 2013 թվականի լավագույն հետազոտություններս, աշխատանքներս: Բուռն տարվա, բուռն ամիսը սկսվեց փետրվարից: Ինչպես միշտ եկրորդ կիսամյակը ավելի դժվար ու հետաքրքիր է լինում, միջավայրն է փոխվում, ու, որ ամենահետաքրքիրն է փոխվում է նույնիկս դպրոցի հոտը: Եւ հենց այդպիսի անսովոր փոփոխություններով սկսեցի եկրորդ կիսամյակը:

2013 թվականի փետրվար ամիսը ինձ համար հիշարժան էր նոր վերլուծական, հետազոտական նյութերով, փետրվար ամսին դրաք գեազանցվել են իրենց քանակով և դիտումներով: ՝

Բացի սրանցից բլոգումս տեղ են գտել նաև պատմությանը և էկոլոգիային վերաբերվող աշխատանքներ ՝

2013 թվականի հաջորդ ձեռքբերումը, Սեբաստացի դառնալուց հետո, եղավ դեպի Թբիլիսի կատարածս ճամփորդությունը: Էկո-հայրենագիտական ակումբը մասնակցեց էկոդասի, հյուրընկալվեցի վրաց ընտանիքում. Նոր ընկերներ, շփումներ, ճանաչողություն, հետաքրքիր վայրեր …  Տպավորություններս, բացահայտումներս տեղ են գտել բլոգումս և իհարկե իմ կայքում՝  https://marinamnatsakanyan.wordpress.com/2013/04/01/5-%D6%85%D6%80-120-%D5%AA%D5%A1%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%A1%D6%80%D5%AD%D5%AB%D5%BE/,

Երբ փորփրեցի մարտ ամսվա արխիվը հասկացա, որ մարտին ավելի շատ ինքնաարտահայտվել եմ՝  https://marinamnatsakanyan.wordpress.com/2013/03/:

Վերջապես հասա ապրիլ ամսին, ինչու վերջապե՞ս, քանի որ հենց ապրիլ ամսին ես ակտիվ մասնակցություն ունեցա «Ճանաչեք մեր ժամանակակիցներին  նախագծին: Առիթ ունեցա հանդիպել Հենրիկ Էդոյանին(Հետո պարզվեց, որ հարևաններ ենք, բայց երբեք չեի տեսել գրողին,) Կարեն Անտաշյանին: Իհարկե ունեմ նաև վերլուծական աշխատանքներ այդ հանդիպումներից և նրանց ստեղծագործություններից.

 2013-ին կատարվեց իմ ամենանվիրյալ երազանքներից մեկը, վերջապես ես հայտնվեցի հեռուսատատեսությունում, որտեղ առիթ ունեցա հայտնել նաև իմ կարծիքը: 2014- ի պլաններիս փակագծերը իհարկե չեմ բացում, սակայն կասեմ, որ այս տարվա ընթացքում ես ≤Լուսաստղ≥ պատանեկան ամսագրի օգնությամբ կունենամ շատ հետաքրքիր նախաձեռնություններ:
 Էկոտուր: Սա, կարծում եմ, ևս մեկ ձեռքբերում է, երբ կարող ես հետազոտել, գտնել խնդիրներ, բարձրաձայնել,ինչու չէ, մրցել, շփվել տարբեր մարզերից ժամանած հյուրերի հետ, մի խոսքով Էկոտուրյան անցուդարձ,  ու այս ամենը, իհարկե, Էկո-հայրենագիտական ակումբի հետ:

Մայիս ամսվա արխիվում գտա մի նյութ, որը իմ ամենսիրելին է նամանավանդ այն բանից հետո, երբ դրան արձագանք տվեց Տիար Բլեյանը, խոսքս  «Երևանիս Երգը նյութի մասին է՝:

Վերջապես հիանալի ճամբար հիանալի հիշողություններ էկո-հայրենագիտական ակումբի հետ: Հունիս ամսին իհարկե պարզ էր էկոտուրի հաղթողների անուները, որոնց թվում բարեբախտաբար նաև ես էի: Հիանալի ճամփորդություն Զիկատար բնապահպանական կենտրոնում, հիանալի չանաճողական ճամփորդություններ, անմոռանալի օրեր(Զիկատարյան հրաշքի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ճամբարի պետ Հասմիկ Նալբանդյանից, նրա կազմակերպումը, թեթևությունն ու նվիրում, յուրահատուկ համ ու հոտ տվեցին ճամբարին) :

2013 սեպտեմբեր. Իհարկե ամառային արձակուրդներից հետո շատ դժվար է կենտրոնանալ ու անցնել ռեժիմի, դժվարությամբ, բայց դա ինձ մոտ ստացվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբեր ամսին ես կարողացա հրապարակել հետաքրքիր հոդվածեր.

 Հոկտեմբեր. Այս ամսիսը իրոք շատ եմ սիրում, հոկտեմբերին սկսում եմ զգալ աշնանային շունչը:  Հոկտեմբեր ամիսը ես համարում եմ ամենաաշխատանքայինը և ամենաարթունը, ինչու՞ արթունը, քանի-որ հոկտեմբերին մանրամաղ անձրևի նման մանր-մանր գործեր էին կուտակվում, որոնք հետո դառնում են մեծ դժվարություն:  Ամսվա լավագույն աշխատանքերը, որոնք բացի իմ բլոգից ու կրթահամալիրի կայքից տեղ են գտել նաև այլ լրատվամիջոցերում շատ էին.

Ամբողջական արխիվը. https://marinamnatsakanyan.wordpress.com/2013/10/

Այժմ հեռավոր Մոսկվայից, ծրագրում եմ վերադարձս ու հետագա անելիքնրս: Գիտեմ, որ ակնկալիքներս նոր ուսումնական տարուց շատ են, բայց կարևոր առաքելություն ունեմ ես ակումբակից ընկերներիս հետ միասին ՝ Էկոտուր 2014-ի կազմակերպումն է:

Խնդրանքս հետևյալն  է, եղեք ակտիվ, ձեր ներդրումն ունեցեք պարտեզների ստեղծման գործում, ստեղծեք ավելի մաքուր միջավայր, ավելի շատ ճամփորդեք, հետազոտեք,պատմեք…

Ողջո՛ւյն, 2014…

 

1524645_565106180237896_957135122_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s