Ինֆինիտի

Երբ բարձրանում ես փորձում ես վայելել բարձրունքդ: Բարձրունքդ, որը բարձրանալու համար ընկել ես, հայտնվել ես խաղի սկզբում, որտեղ սկսնակներ են, այն սկսնակները, որոնք ցանկանում են զգալ բարձրուքնի համը, նայել ներքև վերևից ու ինքնահպարտանալ:
Վայելեցիր ու հասկանում ես, որ այս աստիճանը ցածր է, պետք է մագլցել ևս մեկը, այն մյուսը,տասերորդն ու քսաներորդը՝ անպայաման:
Հասնում ես ավելի հեշտությամբ ու հեշտությամբ էլ հոգնում ես, հոգնում ես ու սկսում ես մտածել ամենաբարձր աստիճանի մասին, չգիտակցելով նույնիսկ, որ ամենա բառը գոյություն չունի… ամենաբարձր աստիճանը անվերջություն է, որտեղ կհայտնվես միայն, երբ վերջացնես ագահությունն ու փառասիրության անդառնալի արյունները ու չվերչացող վիսկիի բաժակը: Անվերջության կհասնես այն ժամանակ երբ վերացնես կեղծ ժպիտները, մարդկանց լացն ու կոցը,թվացյալ ազատությունը, կախվածությունը: Ազատվել սրանցից հնարավոր է միայն մեռնլու միջոցով… ինքս ինձ հարց եմ տալիս, ես ուզում եմ մեռնել: Չէ, չեմ ուզում, որովհետև չափից դուրս շատ եմ սիրում ինձ ու իմ կյանքը, չափից դուրս ինձ դուր են գալիս կեղծ ժպիտներն ու թվացյալ ազատությունը…չափից դուրս սկսել եմ սիրել անկեղծությունս (մի ժամանակ խուսափում էի դրանից), չափից դուրս չեմ սիրում չափը ստեղծողներին…. սիրում եմ ինֆինիտիին, սակայն դրան հանսելու համար մեռնել է պետք, իսկ ես ապրել եմ ուզում: 

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s