Լուսաբացի հայելին

Երբ արթնացա առավոտ էր՝ նույն սենյակը, նույն պատուհանը, նույն բարձը ու նույն ես: Արևի շողը փայլում էր դեմքիս, որը տեսնում էի մեծ հայելու մեջ, պատուհանից փչող քամին սառեցնում էր մարմինս, առավոտվա աժոտաժը լսվում էր ականջիս մեջ, այդ ամեը զգում էր հայելու միջոցով, այն հայելու որիը ակնթարթի պես հիշեցրեց ինձ…: Հայկելին ինձ չխաբեց՝ տեսա ինձ այլ կերպ, ջարդված, կարմիր, թաց:  Աչքիս առաջ անցան այն բոլորը ինչ եղել էր երեկ, մի ակնթարթի մեջ արևը մայր մտավ, հայելին ջարդվեց, պատուհանները փակվեցին: Հիշեցի քեզ, ձեռքերդ այն ձեռքերդ որոնք վերջին անգամ գրկեցին մարմինս, տես այն աչքերդ, որոնցում վերջին անգամ տեսա ինձ, զգացի այն կորուստը որից փախուստ չկա: Դու առաջին էիր ում ճանաչել էր իմ սիրտը, դու այն էիր ինչ ես էի, այն լուսաբացն էիր որին սիրում էի: Հիմա ստիպված եմ փակել սիրտս, փակել ինձ ինքս  իմ մեջ, փակել նույնիսկ դուռը որից երևում էի ես, ստիպված եմ պարփակվել այն վերմակի տակ, որը այնքան էիր սիրում, որ առավոտյան չէիր կարողնաւոմ բաժանվել դրանից: Դու այն էիր ինչ ես էի, ես ու դու էինք, հիմա ես եմ, ես ոչինչ եմ…

Image

Մենք՝ հայերս

Հազարամյայկների ընթացքում առաջացել ու ձևավորվել են տարածաշրջաններ, պետություններ, ազգություններ, կրոնններ, մշակույթներ: Սակայն այս երևույթները հավաքական չեն եղել, և դարերի ընթացքում ավելի տարատեսակ են դարձել:  Ինչքան զարգացել են քաղաքակրթությունները, ձևավորվել մշակույթները, այդքան մեծացել է պատկանելիությունը պահպանելու խնդիրը: Այս պատերազմում առավել ակտիվ են հայերը, որոնք ամեն կերպ փորձում են ապացուցել, որ նրանք ուրիշ են:

Հայ ազգի հատկանիշների մեջ առաջին հերթին տեղ է գտել ավադապաշտությունը, որը սակայն մեր հասարակությունում հակառակվում է ազատություն գաղափարին:  Բոլորը իրենց կոչում են ավանդապաշտ չհասկանալով նույնիսկ այդ բառի իմաստը ու նպատակները, իսկ ավանդապաշտները քարկոծում են ազատության ձգտողներին, որոնք իրենց համարում են դեմ հնի պահպանմանը՝ էլի չհասկանալով ազատության իմաստավորումը:  Այստեղից էլ գալիս են բաղումներ, որի հետևանքվ տուժվում են այն մարդիկ, ովքեր գտնվում են այդ երկու հասկացողությունների մեջտեղում: Ինքս ինձ չեմ համարում ավանդապաշտ անձնավորություն, ես պահպանում եմ մեր ավանդույթները ≤սակայն չեմ մնացել դրանց տակ≥:  Ինչպես ասում են մենք ՝ այս դարի մարդիկ ունենք այլ հոգեբանություն ու այլ ապրելակերպ, ինչը չունեն նույնիսկ մի սերունդ բարձրերը: Շատերի ընտանիքում են լինում սերնդային բախումներ, որոնք իհարկե հասկանալի են, մեր ծնողները դաստեարակվել են սահամանափակ մտածողությամբ, նրանց համար գծել են ապրելակերպ նրանք ել հետևելով դրան ապրել են, իսկ ով շեղվում էր գծից համարել են դուրս ընկած, և ասել են մի կարճ, բայց ≤իմաստուն≥ նախադասություն Հային վայել չէ:  Հարց է առաջանում ինչ է հայը պատի ծակից է դուրս եկե՞լ, թե՞ այլ կերպ է ստեղծված:  Մենք՝ հայերս, սիրում ենք մեզ առանձնացենլ մյուս բոլոր քաղաքակրթություններից, Քաղաքակրթությունների զարգացման հետ մեկտեղ առաջ եկավ նաև գլոբալիզացիա հասկացողությունը, որը Հայաստան բերեց նոր երևույթներ, որոնք շատերի մոտ զայրույթ առաջացրին: Իմ կարծիքով Հայաստանը դասվում է այն երկրներին որոնց գլոբալիզացիան ≤ցեղից հանողի≥ դերում է գտնվում, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, առումներով:

Հայ ազգը ունի շատ բարդույնթներ, որոնցից ամենագլխավորը անհամարձակություն է: Հասարակության մեծամանությունը հոգնել է  հարցական մարդու ստեղծած կանոններից, ցանակնում է ստեղծել նորը, իրենը, սակայն չի ստեղծում էշի նման քայլում է այն ճանապարհով, որով քայլում է հասարակության ստանդարտը: Հայ հասարակությունը ըստ ինձ  բաժանվում է երեք կարգի՝ աշխատանքային կյանք, սրանք այն մարդիկ են, որոնց չի հետաքրքրում գաղափարականը, նրանց հետաքրքրում է իրենց աշխատանքը ստամոքսը, հետո գալիս է մտավորակնների կարգը, նրանք մտածում են փորձում են դուրս գալ ստանդարտ կյանքից, արդյունքում ամբողջ կյանքը բազկաթոռի վրա են անցկացնում, երրորդ կարգը զբաղեցնում են վայելքին ձգտողները, արդյունքում ոչինչ չեն անում, վայելում եմ բոհեմական կյանքը: Այսպես էլ կշարունկավի երբ չծնվի մյուս հարցականը ու ասի, որ էսպես սխալ է այ էսպես է պետք: 

Յուրաքանչյուր անձ ունի իր առանձին աշխարհը, ստանդարտները ու կյանքը, որը չի կարող սահմանափակվել նույնիսկ բթացման հասնող Հայ ≤ավանդապաշտական գաղափարախոսությունը≥  

Image

Իմ Սևակը

Պարույր Սևակը մի գրող է, որի մասին ես կարող եմ խոսել անվերջ:  Սևակին պետք է զգաս, որ կարողանաս հասկանալ: Համոզված կարող եմ ասել, որ Սևակը իմ գրողն է, ես նրան հասկանում են այնպես, ինչպես ինքս եմ զգում ու ինչպես ես եմ ուզում հասկանալ:

Սևակն ունի հետաքրքիր գրելաոճ: Կարդալով նրա ստեղծագործությունները կարողացա կռահել, որ նա ստեղծում է բառեր՝ իմաստավորելով տվյալ գործը: Սևակը  այն գրողներից է, ով գրում է զգայարաններով, գրում է  անկեղծ, բնազդաբար, առանց մտածելու և, որ ամենակարևորն է, Սևակը գրում է ժամանակից դուրս, նրա գրվածքները կարդում էին, կարդում են և դեռ կկարդան:

Պարույր Սևակի ստեղծագործությունները կարդալիս կամա թե ակամա ընկնում եմ մտածմունքների մեջ: Սկսում եմ խորանալ նրա ամեն բառի մեջ ու հասկանալ գրողի հոգեբանությունը: Սա էլ է մի ասպեկտ, որը վկայում է, որ Սևակը միայն բանաստեղծ չէ…

Սևակի յուրաքանչյուր ժողովածու ինձ համար ունի իր ուրույն տեղը, սակայն իմ սիրտը ավելի շատ հավանել է ≤Նորից չեն սիրում, սիրում են կրկին≥ ժողովածուն: Այս ժողովածուի մեջ նա նկարագրում է կանանց, սիրում է, սիրվում, մերժվում: Ի տարբերություն իր ժամանակի գրողների սերը պատկերացնում է սև գույների, մերժվածության մեջ, կանանց՝ տգեղ ու հասանելի:

≤Նորից չեն սիրում, սիրում, սիրում են կրկին≥  շատերն են սիրում այս բանաստեղծությունը ու ամենքը այն հասկանում են յուրովի:  Բանաստեղծությունը կարդում եմ միշտ, երբ ուրախ  եմ, տխուր, երբ սիրահարված եմ ու երբ չեմ սիրում:  Առաջին անագմ երբ կարդացի գործը,  նայեցի վերնագրին, ու հասկացա, որ երկու բառերը իրար հոմանիշներ են՝ նորից, կրկին: Արտահատում են նույն միտքը:  Իսկ հետո  կարողացա հասկանալ գրողի հոգեբանությունը: Բանաստղծության ենթատեսքստն այն է, որ  սերը՝ որպես գացմունք երբեք նույն կերպ չի դրսևորվում:  Մի դեպքում էլ սիրում ես՝ չնկատելով,ո ր այդ զգացմքունը թվացյալ է:

≤Այսպես չեն սիրում≥.  այս գործը իմ ամենասիրելին է Սևակի աշխատանքներից: Բանաստեղծությունը համընկնում է իրական կյանքին: Բանաստեղծը տանջվում է, որ էլ չի կարող ասել իմս բառը, որը իր մեջ պարունակում էր կյանք:  Բանաստեղծը տանջվում է. պարտականության զգացումից ուզում է ազատվել դրանից, նա իր սիրելին համեմատում է Մադագասկարի,արքայադստեր հետ: Այս երևույթներն էլ բանաստեղծից այնքան հեռու էին, ինչպես իր սիրելին:

 Սերը իրոք լավ զգացմունք է, բայց սիրելով դու դառնում ես պարտական, պարտական նրան, ում սիրում ես..

≤Հավերժությունից եկածը թող գնա դեպի հավերժություն≥, բանաստեղծը գլխի չէր էլ ընկել, որ իր ձեռքով գրված խոսքերն իր մասին են :

 Image

 

 

Ինչպես ստեղծել առողջ հասարակություն

Ցանկացած հասարակության զարգացման գրավականը առողջ զարգացող երիտասարդությունն է, որը հիմք է, թե՛ տվյալ երկրում քաղաքակրթության ձևավորման, թե՛ էթնիկ արժեքների պահպանման, թե՛ գլոբալ առումով սոցիալ-կուլտուրական միջավայրի զարգացման և ապահովման: Հետևաբար խոսելով հասարակությունից, զարգացման ուղիներից, նախ և առաջ հարկ է վերլուծել այն հիմնական, գլխավոր գործոնները, որոնք ազդում են երիտասարդության զարգացման, անհատի ձևավորման վրա: Դրանցից առաջինը, եղել և մնում է դաստիարակությունը՝ ընտնեկան, ընկերական, հասարակական, միջազգային, համամարդկային: Սրանք բոլորը այն հերթական օղակներն են, որոք ձևավորում են երիտասարդության աշխարհայացքերը, մշակութային խմբերը: Դաստիարակություն ասված կատեգորիան, իր հերթին ունի իր բաղկացուցիչները, կամ տարրերը, որոնք ամբողջությամբ վերցված կազմում են այն: Դրանք են լեզուն, կրոնը, պետականությունը, այսինքն այն պրոպագանդան, որը ամեն օր ազդում է մարդու ենթագիտակցության, ասոցիացիաների, հիշողության վրա: Պրոպագանդան,ինչպես հայտնի է միշտ էլ ազդեցիկ է զարգացած կայսրությունների կողմից, ինչպիսիք են այսօր ՀՀ տնտեսության համար ԱՄՆ, ՌԴ-ն և այլն: Այս երկրները իրենց քաղաքականության արդյունքում ուղղակիորեն ազդում են մեր երկրում եղած և նոր զարգացող արժեքների վրա: Հետևաբար առողջ հասարակություն ասվածն այս տեսանկյունից նշանակում է պետական մակարդակով կառավարել, վերահսկել այն պրոպագանդան,որը ամեն օր մուտք է գործում և նստվածք թողնում հասարակության վրա: Հաջորդ գործոնը դաստիարակությունից հետո, կրթությունն է: Կթությունը այն համակարգն է, որը հասարակության շարժիչ ուժն է, այն հանդիսանում է առողջ հասարակության ձևաավորման հիմք: Կրթական մակարդակը առաջին հերթին թելադրում է  սոցիալ-կուլտուրական արժեքներ, մենթալիտետը, հոգեբանություն, ինչպես նաև մշակութային հայացքենր: Սրանք այն երկու հիմնական տարրերն են, որոնք ձևավորում են հասարակությունը:  Առողձ հասարակության ձևավորման երրորդ ասպեկտը հանդիսանում է մջազգայհին հարաբերությունները: Միջազգային հարաբերությունները այն խոշոր ենթաճյուղն է, որը ապահովում է հասարակական շարժը, որի հիմքում ընկած է համեմատությունը այլ արժեքների հետ: Սա գլոբալ ճյուղ է որի ենթաճյուղ են հանդիսանում թե՛ տնտեսական հարաբերությունները, թե՛ քաղաքական հարաբերությունները, թե՛ սոցիալ-մշակութայն, ինչպես նաև կրթական փոխանակումները:

Խոսելով առողջ հասարակության մասին պետք է անրդառնամ մեր հասարակությանը, որը ցավոք սրտի չեմ կարող անվանել առողջ: Միակ պատճառը մեր հասարուկության անցումային փուլն է, որը ստեղծում է արժեքների բազմազանություն, դրա հետևանքով էլ բախումներ: Հասարկության յուրաքանչյուր անձ պետք է իր լուման ներդրի առողջ հասարակություն ստեղծելու համար:  

 Image