Մենք՝ հայերս

Հազարամյայկների ընթացքում առաջացել ու ձևավորվել են տարածաշրջաններ, պետություններ, ազգություններ, կրոնններ, մշակույթներ: Սակայն այս երևույթները հավաքական չեն եղել, և դարերի ընթացքում ավելի տարատեսակ են դարձել:  Ինչքան զարգացել են քաղաքակրթությունները, ձևավորվել մշակույթները, այդքան մեծացել է պատկանելիությունը պահպանելու խնդիրը: Այս պատերազմում առավել ակտիվ են հայերը, որոնք ամեն կերպ փորձում են ապացուցել, որ նրանք ուրիշ են:

Հայ ազգի հատկանիշների մեջ առաջին հերթին տեղ է գտել ավադապաշտությունը, որը սակայն մեր հասարակությունում հակառակվում է ազատություն գաղափարին:  Բոլորը իրենց կոչում են ավանդապաշտ չհասկանալով նույնիսկ այդ բառի իմաստը ու նպատակները, իսկ ավանդապաշտները քարկոծում են ազատության ձգտողներին, որոնք իրենց համարում են դեմ հնի պահպանմանը՝ էլի չհասկանալով ազատության իմաստավորումը:  Այստեղից էլ գալիս են բաղումներ, որի հետևանքվ տուժվում են այն մարդիկ, ովքեր գտնվում են այդ երկու հասկացողությունների մեջտեղում: Ինքս ինձ չեմ համարում ավանդապաշտ անձնավորություն, ես պահպանում եմ մեր ավանդույթները ≤սակայն չեմ մնացել դրանց տակ≥:  Ինչպես ասում են մենք ՝ այս դարի մարդիկ ունենք այլ հոգեբանություն ու այլ ապրելակերպ, ինչը չունեն նույնիսկ մի սերունդ բարձրերը: Շատերի ընտանիքում են լինում սերնդային բախումներ, որոնք իհարկե հասկանալի են, մեր ծնողները դաստեարակվել են սահամանափակ մտածողությամբ, նրանց համար գծել են ապրելակերպ նրանք ել հետևելով դրան ապրել են, իսկ ով շեղվում էր գծից համարել են դուրս ընկած, և ասել են մի կարճ, բայց ≤իմաստուն≥ նախադասություն Հային վայել չէ:  Հարց է առաջանում ինչ է հայը պատի ծակից է դուրս եկե՞լ, թե՞ այլ կերպ է ստեղծված:  Մենք՝ հայերս, սիրում ենք մեզ առանձնացենլ մյուս բոլոր քաղաքակրթություններից, Քաղաքակրթությունների զարգացման հետ մեկտեղ առաջ եկավ նաև գլոբալիզացիա հասկացողությունը, որը Հայաստան բերեց նոր երևույթներ, որոնք շատերի մոտ զայրույթ առաջացրին: Իմ կարծիքով Հայաստանը դասվում է այն երկրներին որոնց գլոբալիզացիան ≤ցեղից հանողի≥ դերում է գտնվում, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, առումներով:

Հայ ազգը ունի շատ բարդույնթներ, որոնցից ամենագլխավորը անհամարձակություն է: Հասարակության մեծամանությունը հոգնել է  հարցական մարդու ստեղծած կանոններից, ցանակնում է ստեղծել նորը, իրենը, սակայն չի ստեղծում էշի նման քայլում է այն ճանապարհով, որով քայլում է հասարակության ստանդարտը: Հայ հասարակությունը ըստ ինձ  բաժանվում է երեք կարգի՝ աշխատանքային կյանք, սրանք այն մարդիկ են, որոնց չի հետաքրքրում գաղափարականը, նրանց հետաքրքրում է իրենց աշխատանքը ստամոքսը, հետո գալիս է մտավորակնների կարգը, նրանք մտածում են փորձում են դուրս գալ ստանդարտ կյանքից, արդյունքում ամբողջ կյանքը բազկաթոռի վրա են անցկացնում, երրորդ կարգը զբաղեցնում են վայելքին ձգտողները, արդյունքում ոչինչ չեն անում, վայելում եմ բոհեմական կյանքը: Այսպես էլ կշարունկավի երբ չծնվի մյուս հարցականը ու ասի, որ էսպես սխալ է այ էսպես է պետք: 

Յուրաքանչյուր անձ ունի իր առանձին աշխարհը, ստանդարտները ու կյանքը, որը չի կարող սահմանափակվել նույնիսկ բթացման հասնող Հայ ≤ավանդապաշտական գաղափարախոսությունը≥  

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s