Նամակ թշնամուս

 Ընկեր-թշնամի հակադրության իմաստը կայանում է նրանում, որ ցույց տրվի կամ նշանակվի միացման կամ բաժանման ինտենսիվության աստիճանը։ Այդ տարբերությունը կարող է գոյություն ունենալ և տեսականորեն, և պրակտիկորեն` անկախ այն բանից, միաժամանակ կիրառվում են արդյոք այդ բոլոր բարոյական, գեղագիտական, տնտեսական կամ այլ տարբերությունները։ Պարտադիր չէ, որ քաղաքական թշնամին լինի բարոյապես չար կամ գեղագիտորեն տգեղ կամ տնտեսապես անմրցունակ, այլ կարող է նույնիսկ լինել ճիշտ հակառակը , օրինակ տնտեսապես մրցունակ։ Քաղաքական թշնամին ուրիշ է, օտար է.

Կարլ Շմիդտ

Թշնամի. այս բառը իր մեջ պարունակում է միայն բացասակն էմոցիա, նույնիսկ երբ բառը օգտագործում ես կատակելիս, մեկ է այն դիտվում  մոխրագույն գույնով:

Թշնամի հասկացողության մասին կարող եմ դիտարկել տարեր անկյուններից: Թշնամի կարող է լինել քաղաքական տեսանկյունից, սոցիալական, կենցաղային, հոգևոր նույնիսկ վերացական առումներով: ≤Այն մարդը ով մեզ հետ չէ նա մեր թշնամի է≥, այս նախադասությունը շատ է լսվում քաղաքական գործիչներից: Սովորաբար թշնամում նայում են այնպիսի օբյեկտ ում հետ միշտ մրցակցում են, և ցանկանում են ինչ-որ բան ապացուցել, թշնամուն նախանձում են, ատում են և ի վերջո սպանում են (կամ իրենց մեջ, կամ էլ բառիս բուն իմաստով): Թշնամական հարաբերություններ, ինչպես արդեն նշեցի կարող են լինել մեծ և փոքր շառավիղներով՝ պետությունը պետության, մարդը մարդուն, մարդը ինքն իրեն:

Թշնամական հարաբերություններում ես տեսնում եմ նշածս երեք կատեգորիանները, որոնք վարում են նույն հեգեբանությունը: Չեմ ցանկանում մանրանալ և խոսել քաղաքական թշնամիներից, կամ մարդկային թշնամանքից: Կվերցնեմ ամենավերջին կատեգորիան ՝ թշնամի. Մարդն ինքն իրեն:

Ասածս լսվում է ոչ հաճելի ականջին սակայն, սա ամենավատ դեպքերից է: Ամենամեծ թշնամին մարդու համար հենց ինքն է՝ իր բանականությամբ, անգիտակցությամբ, ենթագիտակցությամբ և գիտակցությամբ հանդերձ, որոնց շնորհիվ մարդը դառնում է թշնամի իր խղճին, կամ հակառակը խիղճն է դառնում մարդուն թշնամի:  Երբ խոսքը գնում է այս թշնամանքի մասին, ոչ մի շնչավոր և անշունչ երևույթ չի կարող փրկել հարաբերությունները կործանումից, անվերջ տառապանքներից:  Հաճախ կարող ենք լսել այս արտահայտությունը ≤խղճիս վրա չնստեց≥, կամ ≤խիղճս տանջում է≥:  Թշնամիտ կարող է քեզ հանգսիտ թողնել միայ այն ժամանակ, երբ կատարես հակառակ ռեակցիա, սխալդ ուղղես, ներողություն խնդրես: Խիղճը այն թշնամիցներից է, որը հեշտ չի հանձնվում, ներում է հազվադեպ և շատ դաժան է:

Ես չեմ ատում իմ մարդ թշնամիններց, հակառակը սիրում եմ, երբ ունենում եմ նրանց, նրանք տալիս են կամքի ուժ, նպատակասլացություն: Վախենում եմ միայն իմ խղճից… Մի բան էլ Թուրքիային չեմ համարում ինձ թշնամի: Շնորհակալություն թշնամիներ, որ կաք դուք կյանքը դարձնում ենք ավելի հետաքրքիր, ձեր շնորհիվ կարողանում եմ գնահատել ընկերներիս: 

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s