Թումանյանը կենդանի է

Հովհաննես Թումանյան. այս սովորական անուն ազգանունը ոչ սովորական ազդեցություն է թողնում հայ ազգի վրա: Չկա մի հայ նորածին, երեխա, դեռահաս, երիտասարդ, տարեց, որ լսած չլինի Թումանյան ազգանունը, կարդացած չլինի ≤Շունն ու կատուն≥, տեսած չլինի ≤Գիքոր≥-ը, չարտասանի՝ ≤ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք≥ նախադասությունը: Չափազանցրած կհնչի, եթե ասեմ, որ Թումանյանը հայ ազգը բնութագրող երևույթերից է՝ իրոք այդպես է: Սիրում ենք Թումանյան, ոչ թե նրա համար, որ կարդացել ենք և կարողացել ենք հասկանալ գրողի փիլիոփայությունը, այլ նրա համար, որ փոքրուց լսում ենք ազգանունը և հեքիաթները: Թումանյանին սիրելը դարձել է բնավորություն, այլ ոչ թե ճաշակ, մտել է հայի հոգեբանության մեջ և տարիներ շարունակ դուրս չի գալիս: Ի վերջո՝ ով է Թումանյանը ինչու է համարվում ազգային գրող և փառաբանվում: Թումանյանն իր գրվածքների մեջ արծածել է այնպիսի թեմաններ, որոնք հետաքրքել են ժամանակի հասարակությանը: Նա խոսել է արգելված սիրո մասին, պատմել գյուղական կյանքի դժվարություններից ու կենցաղից, ներկայացրել է ավանդական տոները՝ այն ամենը ինչը բնորոշ է հային: Ժամանակակից դարում հայերը կարդում ու հիշում են Թումանյան, քանի որ նրա գրվածքներում զգում են հայ ազգի ոգին, բնավորությունը, ավանդույթները, բարդույթները, մտածելակերպը: Երբ կարդում եմ Թումանյան, փորձում եմ համեմատել մերօրյա հայի հետ, հասկանում եմ, որ շատ բան չի փոխվել՝ սահմանափակ մտածողություն, անազատ հասարակություն, այս հատկանիշներին կարող ենք հանդիպել ≤Անուշ≥ պոեմում: Թումանյանը գրում է ժամանակից դուրս, անցել է մեկ դար, զարգացել է քաղաքակրթությունը, սակայն Թումանյանին դեռ կարողանում ես կարդալ՝ այն էլ հասկանալ: Գլոբալիզացիայի արդյունքում շատ հայկական ավանդույթներ մոռացվել են, գրողը հնարավորություն է տալիս վերհիշելու դրանք, օրինակ Բարեկենդանը: Նա նույնիսկ հեքիաթ ունի՝ այս տոնին նվիրված: Կարդալով նրա գրվածքները՝ մտածում ես, թե հեչ բան է, մանկական հեքիաթ է, սակայն այդ հեքիաթների ենթատեքստն իմաստային է, արտացուլում է հասարակության հոգեբանություն: ≤ Մի կաթիլ մեղր≥-ը կարդացի մեկ շնչով՝ իբրև հեքիաթ, հետո սկսեցի հասկանալ, որ հեղինակը պաճենահանել է այն խնդիր, որն ունեն մարդիկ: Եթե գրեմ, կգրեմ անվերջ, սակայն կսահմանափակվեմ այսքանով՝ Թումանյանը գրում է աշխարհի հայերի անունից, ծաղրում ու փառաբանում է հային, ապրել է գրելով և մեծ լավություն է արել հայերիս: Ապրես,՛ Թումանյան: 

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s