Պետությունը ունի իր բաղադրիչ մասերը, որի մեջ նեռարվում է նաև քաղաքացի հասկացողությունը, սա այն անձն է, որը օրինական հարթակի վրա բնակություն է հաստատել տվյալ պետությունում: ՀՀ-յան շատ քաղաքացիներ տարիներ շարունակ քրքրվում են, որպեսզի ստանան օրինակ ԱՄՆ –ի քաղաքացիություն, այսինքն օրենքի սահմաններում դառնում են ԱՄՆ-ի բնակիչ, սակայն սա չի նշանակում, որ կորցնում են նաև ազգությունը:
Ես արհեստական կերպով չեմ դարձել ՀՀ քաղաքացի, բաղտի բերմամբ ծնվել եմ այստեղ և հետևաբար ունեմ Հայաստանի քաղաքացիություն: Իմ նման հազարավոր մարդիկ են ապրում Հայաստանում՝ որպես ՀՀ քաղաքացի, և հենց նրանք են կազմում հասարակություն ասվածը:
≤Քաղաքացին հարաբերական բան է≥ վերնագիրը պատահաբար չեմ ընտրել, վերևում բերեցի արհետսական և բնական քաղաքացիություն ասվածների տարբերությունը, սակայն սրանց մեջ կան նաև այլ ասպեկտեներ, օրինակ՝ լավ կամ վատ քաղաքացի:
Ինչ է նշանակում լա՞վ. Միթե՞ լավ քաղաքացին նա է ով, չի աղտոտում, կատարում է իր բոլոր պարտականությունները, չի գործում օրենքից դուրս, ապրում է իր համար առանց խոչընդոտելու այս կամ այն խնդրին, թե՞ նա է ով, դեմ է գնում ամեն հարցին, մտածում է ապրել ավելի լավ պայմաններում խոչընդոտում է քաղաքական-սոցիալական հարցերին, անում է քայլեր, որոնք օրենքից դուրս են:
Կարելի էր կռահել, որ քաղաքացիների տարբերակումը արել եմ մերօրյա քաղաքացիներից, որոնք ունեն հենց այս շերտավորումը: Չեմ ցանկանում քաղացի ասվածին բնութագրել Եթոպիական պատկերացումներով և սահմանել մարդկային լավագույն հատկանիշները, չեմ ցանկանում այս հարցում լինել ռոմանտիկ: Խնդրին նայում եմ ռեալ, ռեալ դատելու դեպքում կարող եմ ուղղակի չծավալվել և ամփոփել այս թեման մեկ նախադաությամբ. հասարակության տարբեր շերտավորումներ այլ կերպ են հասկանում լավ և վատ քաղաքացի սահամանումը, իսկ ես իրավունք չեմ վերապահում ամբողջացնել դրանք:
Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Շնորհակալություն
Շնորհակալություն