Շատ գրողներ են քննարկել և արծածել արևի թեման իրենց գրվածքներում: Արևը օգտագործում են որպես սիմվոլ, և արտահայտում են ընթերցողին ջերմություն, լույս, կյանք: Չարենցը իր սիմվոլիզմական ոճի մեջ բացառություն չէր: Չեմ չափազացնի,եթե ասեմ, որ արևի մասին ութնյակները Չարենցի մեծագույն գործերից են, որոնք փառք են բերել գրողին: Ի տարբերություն Մ. Մեծարենցի (որն իր բանաստեղծություններում օգտագործում է արևի սիմվոլիկան` իբրև ջերմություն, լույս) Չարենցը արևը օգտագործել է կրքի, բուռն ցանակությունների և կնոջ սիմվոլներով. Օր` ≤Գիշերն ամբողջ հիվանդ խելագար, ես երազեցի արևի մասին≥: Ութնյակներն ավելի բարդ է հասկանալ, քանի որ չունեն հավաքական սյուժե և իմաստ: Ութնյակների մեջ խոսում է ցանկությունների պոռթկման, դրանց հետևանքների մասին, խոսում կանացի գեղեցկության մասին. ի դեպ Չարենցը ութնյակների մեջ կնոջ կերպարը ներկայացնում է իդեալական մոտեցումներով, այնպիսի գեղեցկությամբ, ինչպիսին կարելի է տեսնել կտավների վրա: Ութնյակներրը կարդալիս անհնար է չնկատել շ-երի, կրկնությունը ` ≤Տենչացի նրա հրաշքը խնդուն` որպեսզի սիրեմ շշուկն իմաստուն≥, այսպիսի կառուցվածքով կարդալը ավելի դժվար է, կարդալիս խնդիր է առաջանում լեզվական ապարատի հետ, սակայն այս խնդիրն էլ է անցողիկ, անհրաժեշտ է միայն փոքր-ինչ շատ կարդալ Չարենց, սովորել չարենցյան պոեզիա, այն իրոք լավն է:
Խոսքս ավարտեմ Չարենցյան Արևի մասին ությակներից մեկով. բարձրճիչեր, ուհրդեհներ, ուծիածան.-Վառվումէշոգկաթսաներումկյանքըքուրա.-
-Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…