Ֆիլմադարան: Դարեն Արանոֆսկի

Ռեժիսորի հոգեբանությունը, կերտվածքը, բնավորությունը հասկանալու, բացահայտելու համար պետք է ուսումնասիրել նրա ստեղծագործական կյանքը, նայել նրա ֆիլմերը, փորձել համեմատել դրանք, գտնել ռեժիսորի կինեմատոգրաֆիստական ոճը, արտահայտչամիջոցները, նրա մոտեցումը այս կամ այն հարցի շուրջ:

Դարեն Արանոֆսկի, շատերը լսած կլինեն նրա <<Reqiuem for a dream>>  ֆիլմի մասին, որը նկարահանվել է 2001 թվականին, և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել:  Ֆիլմը դիտելուց հետո հասկացա մի բան, որ կախվածությունը տանում է դեպի անկարողություն: Ֆիլմը հենց կախվածության, անկարողության, կրքի, սիրո, դառնության, դժվարության, կեղտի, փողի մասին է: Ֆիլմի հերոսները կախվածություն ունեին ոչ միայն,  թմրանյութից կամ ալկոհոլից, նրանք ունեին կախվածություն հաճույքից, սիրուց, ունեին անկարողութունը բավարարելու կախվածություն, անցյալը մոռանալու, ներկայով ապրելու: Արանոֆսկին փրձեց ֆիլմում ցույց տալ 21-րդ դարի ախտերից շատերը: Հերոսի մայրը տառապում էր նիհարելու մոլուցքով: Այս դեպքում նրա մոտ կախվածություն էր առաջանում հեռուստացույցից, ապա նոր հեռուստատեսությունից գովազդվող իրերից: Հասարակ չափաբաժին, որը դարձնում էր կյանքը ցանկալի, որը ստիպում էր ապրել ունենալով մեկ նպատակ՝ թմրանյութ:  Սերը, բարեկամական կապերը, ընկերությունը, մեռնում էր կախվածության պատճառով: Հերոսներից յուրաքանչյուրը կարող էր ծախել հենց ինքն իրեն, որպեսզի բավարարեր իր անկարող ցանկությունները: Յուրաքանչյուրը իր քայլերի մեջ գտնում էր ներողամտական հանգամանք, ինքնախաբեության շնորհիվ՝ առաջացնում խղճահարություն և օգնության կետ փնտրում ամեն մեկի աչքերում: Ֆիլմում կային այնպիսի տեսարաններ, որոնք դիտելիս ցանկանում էիր ապրել այնպես ինչպես նրանք, ապրել ինքդ քեզ համար, դուրս գալ հասարակությունից և վայելել կյանքը, սակայն հակասությունները մեծ էին: Նույն վայելքները ի հայտ են բերում լճացումը, որը ի դեպ անխուսափելի է:  Շրջապատի ազդեցություն, որը նույնսպես անխուսափելի էր, բերում է իր հետևանանքերը: Հերոսուհին, որը նույնիսկ անտեղյակ է, թե ինչ է ինքն իր հետ անում, շարունակում է հավատալ միֆերին և օրգանիզմը օր օրի ավելացնում է կեղտով, հավատալով, որ կլինի ինչ որ արդյունք, իսկ իրականում հոգեկան շեղումներ, անդառնալի կորուստներ: 
Ֆիլմն ուներ հզոր սաունդթրեք, որն ավելի հայտնի դարձավ հայկական միջավայրում, քան ֆիլմը: Այդ սաունդթրեքը հաճախ կարող ենք լսել հեռուստատեսությամբ, գովազդներում, սերիալներում, որն ի դեպ շատ հաճախ անտեղի է օգտագործվում: Ֆիլմում երաժշտությունն ապահովում է գործողությունների ընթացքն ու զարգացումը, կոնֆլիկտն ու հանգուցալուծումը: Երաժշտությունը չի խանգարում պատկերին, այն նպաստում է պատկերի խորը ընկալմանը:
Ֆիլմում առկա է հզոր օպերատորական աշխատանք: Գունային ու պատկերային գրավիչ ու կլանող կադրեր, նոր ու հետաքրքիր մոտեցումներ: Ռեժսորի առավելությունը մեզ բոլորիս հայտնի նյութը այլ տեսանկյունից ու բավականին գրավիչ տեսանկյունից ներկայացնելն է:

Ֆիլմը դիտելուց հետո, չեմ չափազանցնի եթե ասեմ, որ մի քանի օր դուրս չէի գալիս  ազդեցության տակից: Չեմ սիրում, երբ ասում են պետք է պարտադիր կարդալ, դիտել, սակայն սա այն դեպքերից է, երբ ՊԵՏՔ է դիտել ու տեսնել այն ինչ կատարվում է մեր կյանքում, շրջապատում: Միգուցե ֆիլմը դիտելուց հետո սկսենք ավելի շատ մտածել մեր քայլերի, ներկայի ու ապագայի մասին:

Դարեն Արանոֆսկու եկրորդ ֆիլմը, որը դիտեցի <<Black Swan>> է:  Առաջին անգամ այն դիտել էի մեկ տարի առաջ, սակայն այսօր հասկացա, որ ցանկանում եմ վերանայել: Օգուտը մեծ էր: Այս անգամ  փորփրեցի ֆիլմի ենթամակարդկաները ու կարողացա ունենալ հստակ կարծիք ֆիլմի վերաբերյալ, որը մեծ ձեռքբերում է:  Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են երազանքներ, նպատակներ, ոմանք ապրում են դրանցով և հասնում ոչնչացման: Ֆիլմի հերոսուհին <<ամուսնացել էր>> իր երազանքի հետ, ինքանանվիրվել էր իր պարին, ուներ նպատակ ու այդ նպատակին հասնելու համար կարող էր նաև մեռնել:  Գժության մակարդակի հասնող նպատակները հասցերցին նրան անհավասարակշիռ քայլերի, իրեն հակառակորդ տեսնում էր բոլորին, սակայն ամենամեծ հակառակորդը ու թշնամին հենց ինքն էր իր համար:  Միջոցները երկուսն էին, կամ պետք է թողներ երազանը, որպեսզի կարողնար ապրել, կամ գնար երազանքի ետևից և մեռներ: 

Արանոֆսկու ֆիլմերում հետաքրքիր էր դերասանական կազմը: Ինձ համար բացահայտեցի Ջերարդ Լետոյին, Ջենիֆեր Կոննելիին, Նատալի Պորտմանին: Նաև անկախատեսելի խաղ ցուցաբերեց  Մարլոն Ուայանսը, որին տեսել էի միայն կոմեդիոն ֆիլմերում: Ռեժիսիորը տվեց հնարավորություն դերասաններին ցույց տալու իրենց, տարբեր անկյուններից: 

Ես չեմ համարում, որ կարողացել եմ բացահայտել ռեժիսոր Դարեն Արանոֆսկուն:  Ռեժիսորին բացահայտելու համար, դեռ բավականին աշխատանք ունեմ անելու: 

Image

Սեռահակադրություն

Ստացվել է այնպես, որ աշխարհի երեսին կա ընդհամենը երկու սեռ՝ իգական, արական, այս սեռերը հանդիպում են թե՛ կենդանիների, թե՛ միջատների և նույնիսկ մարդկանց մոտ: Արական սեռի ներկայացուցիչների համար իգական սեռն է անհասկանալի և բարդ, իսկ իգականի դեպքում՝ հակառակը: Ինչևէ անցել են հազարամյակններ, երբ ստեղծվել են սեռերը, սակայն, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ չեն զարգացել այս սեռերի փոխհարաբերությունները: Միշտ ինչ-որ կռիվններ, անհասկանալի երևույթներ, որոնք մի կողմից ավելի են ամրապնդում սեռերի առանձնահատկությունները, մյուս կողմից էլ մարդուն հասցնում են ընդհուպ մինչև գժանոց: Խոսեցի սեռերի մասին, ասեմ թե ինչու: Վերջերս կարդացի երկու շատ տարբեր ստեղծագործություններ, որոնք պարզվում է ունեն զուգահեռներ: Առաջինը՝ Օրասիո Կիրոգայի ≤Ադամանդը≥, եկրորդը՝ Գրիգոր Զոհրապի ≤Զաբուղոն≥:
≤Ադամանդը≥-ը ստեղծագործությունը իրենից չեր ներկայացնում ենթատեքստով բարդ գրվածք, սակայն իր պարզությամբ պարունակում էր միտք, որը մտածելու տեղիք էր տալիս: Կին՝ գեղեցիկ, խելացի, երիտասարդ. տղամարդ՝ կայացած, ոսկերիչ, բարետես: Երկու սեռ, երկու համակեցություն: Սկզբում թվում էր թե ամեն ինչ հինալի է, գեղեցիկ նվերներ, թանկարժեք իրեր: Սակայն եկավ ժամանակը, երբ ամեն ինչ կորցրեց իր արժեքը: Սիրո բացակայությունը, նյութապաշտությունը բերեց մահվան ելքով ավարտի: Կինը գերված լինելով նյութականից, ուշադրություն չէր էլ դարձրել, բնավորության, մտքի վրա: Ինչպես ասում են ընկել էր պետք է քաշեր, ամուսինը լինելով գիժ, իր կնոջն էր դարձրել հիվանդ և վերջում սպանել: Իրականում այս ստեղծագործությունը շատ արդի է մանավանդ 21-րդ դարում, երբ ամեն իչ կառուցված է նյութականկի վրա, նույնիսկ զգացմունքները: Մեր օրերում էլ կան աղջիկներ ովքեր ինքնամոռաց, զգում են գումարի հոտը և բթացնելով զգացմունքները շարժվում բնազդով: Իսկ ապագայում անպայման իրենց սպասվում է դժբախտությունը, որովհետև նույն փողը կորցնում է իր արժեքը երբ լինում է միշտ:
Հակառակ պատկեր էր եկրորդ ստեղծագործության մեջ՝ ≤Զաբուղոն≥ , գրվածքը գեղեցիկ, և ռոմանտիկ զգացմունքի մասին է, որտեղ մոռացված է նյութականը, նույնիսկ կարգավիճակը:
Սիրահարված զույգեր, որոնց չէր պահում մեծ արգելքը՝ բանտը: Տղան լինելով բանտում կարողաում էր տեսնել իր սիրեցյալին միյան ուշ ժամերի, իսկ հերոսուհին կորցրած իրեն գնում էր իր սիրո ետևից: Սակայն արգելքները շատ էին, որ ռոմանտիկան դիմանար դրանց: Եկավ ժամանակը, որ ազատության մեջ գտնվող աղջիկը ի վերջո հանեց վարդագույն ակնոնցերը և գնաց ստանդարտ ճանապարհով, փորձեց սիրել մեկ ուրիշի: Չեմ ցանակնում ծավալվել և պատմել ստեղծագործությունների մասին, դրանք կարող եք կարդալ ինքներդ:
Ես այդքան էլ ռոմանտիկ չեմ, չեմ հավատում ինքամոռաց սիրու, կարող ես սիրել, սակայն չես կարող տրվել եթե կա այնպիսի արգելքներ, որոնք թվում են թե փոքր են, բայց իրականում մեծ լինելով արգելում են միությունը, իսկ եթե միություն չի լինում ժամանակի ընթացքում սերն էլ կորում է: Ստեղծագործություններում հանդիպեցի երկու տարբեր կանանց, որոնք ունեն տարբեր աշխարհայաքցներ, որոնց տարբերությունը կայանում էր նրանում, որ առաջինի դեպքում միասնությունը սկսվում է շահից, ավարտվում մահով, իսկ եկրորդի դեպքում սկսվում սիրով, ավատրվում շահով:
Ի վերջո արական սեռի ներկայացուցիչները ճիշտ են ասում, որ կանանց հոգեբանությունը հասկաանալու համար մեկ կյանքը բավական չէ:

girl-boy-L

Ա՜խ դու Սարոյան

Վիլյամ Սարոյան վերջին անգամ կարդացել էի մոտավորապես երկու տարի առաջ, տպավորություններս այդքան էլ լավը չէին, երևի թե Սարոյանի համար դեռ վաղ էր: Երկու տարի հետո, ևս մեկ անգամ բացեցի Սարոյան, կարդացի մի քանի պատվածք և այս անգամ, տպավորություններս շատեն ՝մտածելու տեղիք տվեց յուրաքանչյուր պատվածք: Անսյուժե, իմաստալից ու խորը պատվածք է <<Գնացքները>>, որը ստիպված էի վերընթերցել, որպեսզի կարողանամ հասկանալ գրողի հոգեբանությունը, ասելիքը: Ինձ համար գնացք երևույթը ասոցացվում է նորի հետ, այս դեպքում նոր կյանք սկսելու, նոր միջավայր մտնելու, հինը վերափոխելու, կյանքը նոր էջից սկսելու, մտքերը վերադասավորելու: Ինքս իմ մեջ երբեք չեմ վախեցել նոր բառից, իմ հոգեբանության մեջ նստեցրել եմ, որ ամեն րոպե կարող եմ կյանքս փոխել՝դարձնել ավելի լավը կամ հակառակը, իսկ կյանքդ վերադասավորելու համար առաջին հերթին պետք է փոխես ինքդ քեզ, մի պահ հեռանաս ինքդ քեզանից, փորձես գտնել քեզ մեկ ուրիշ վայրում` փոխես միջավայրդ, իսկ միջավայրդ փոխելու համար պետք է հեռանաս, տեղափոխվես, որն էլ կարող ես անել գնացքի միջոցով:  :

<<Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն>>․բոլորս հաճախ  օգտագործում ենք` ես արդեն տան եմ, արտայատությունը, սակայն երբեք չենք մտորել որն է տունը: <<Գնացքներ>> պատմվածքը կարդալուց հետո մտածեցի ու ինքս իմ մեջ հասկացա, որ ինձ համար տունը իմ հայրենքը չէ, ոչ էլ բնակարանս, կխոտովանեմ և կասեմ, որ ես դեռ չեմ գտել իմ տունը, միգուցե իմ տունը լինի մի այգի, միգուցե մեկայլ բնակարան կամ սրճարան, միգուցե ինչ-որ անձ, ում հետ լավ կզգամ նույնիսկ անապատում:  Ասյպիսի հակադրության մեջ էր նաև պատմվածքի հերոսը,ով ուներ կացարան, միչդեռ միշտ անտուն էր, միշտ փնտրտուքների մեջ:  Տղան անընդհատ փախչում էր, առաջին հերթին ինքն իրենից, փորձում էր հասկանալ ինքն իրեն,սակայն ապարդյուն: Իմ կարծիքով հերոը գտնվում էր դեպրեսիա կոչվածի մեջ, որից չէր ազատվի մինչև այն պահը,երբ կարողանար դուրս գալ իր բարդույթներից: Այստեղ-այնտեղ նայելով ման էր գալիս ինչ-որ մեկին, մի երևույթ որնիր մեջ կառաջացնի հետաքրքրություն կյանքի նկատմամբ:  Կայարանում տեսել էր մի աղջկա, ովայդ կայծը առաջացրել էր, սակայն այս անգամ էլ հուսախաբ եղավ: Տեսավ մեկ ուրիշին, կարողացավ զրուցել, հերոսուհին կարողացավ հետարքրքություն առաջացնել հերոսի մեջ, սակայն էլի ինչ-որ բան հետ պահեց հերոսին, այս անգամ էլ նա փախավ ինքն իրենից: Տղան աղջկա մեջ փնտրում էր  կայարանի աղջկան, որին տեսել էր մի քանի օր առաջ, փորձում էր համեմատականեր տանել, նա ցանկանում էր գտնել հրաշք, ցանականում էր տեսնել մի կետ, որը տարբերակում է մյուս մարդկանցից, հերոսը վախենում էր հրաշքներից, չէր հավատում պատրանքներին, սակայն հենց ինքը փնտրում էր հրաշք՝չհասկանալով,որ հրաշքներ չկան, հրաշք ստեղծում ենք մենք ինքներս մեր մեջ, նկարում ենք հրաշքը այն անձի վրա,ում մեջ ցանկանում ենք տեսնել:

Մենք կապրենք դժոխքում, մինչ այն պահը,երբ ինքերս մեր միջից հանեք դժոխքը:  

Image