Վիլյամ Սարոյան վերջին անգամ կարդացել էի մոտավորապես երկու տարի առաջ, տպավորություններս այդքան էլ լավը չէին, երևի թե Սարոյանի համար դեռ վաղ էր: Երկու տարի հետո, ևս մեկ անգամ բացեցի Սարոյան, կարդացի մի քանի պատվածք և այս անգամ, տպավորություններս շատեն ՝մտածելու տեղիք տվեց յուրաքանչյուր պատվածք: Անսյուժե, իմաստալից ու խորը պատվածք է <<Գնացքները>>, որը ստիպված էի վերընթերցել, որպեսզի կարողանամ հասկանալ գրողի հոգեբանությունը, ասելիքը: Ինձ համար գնացք երևույթը ասոցացվում է նորի հետ, այս դեպքում նոր կյանք սկսելու, նոր միջավայր մտնելու, հինը վերափոխելու, կյանքը նոր էջից սկսելու, մտքերը վերադասավորելու: Ինքս իմ մեջ երբեք չեմ վախեցել նոր բառից, իմ հոգեբանության մեջ նստեցրել եմ, որ ամեն րոպե կարող եմ կյանքս փոխել՝դարձնել ավելի լավը կամ հակառակը, իսկ կյանքդ վերադասավորելու համար առաջին հերթին պետք է փոխես ինքդ քեզ, մի պահ հեռանաս ինքդ քեզանից, փորձես գտնել քեզ մեկ ուրիշ վայրում` փոխես միջավայրդ, իսկ միջավայրդ փոխելու համար պետք է հեռանաս, տեղափոխվես, որն էլ կարող ես անել գնացքի միջոցով: :
<<Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն>>․բոլորս հաճախ օգտագործում ենք` ես արդեն տան եմ, արտայատությունը, սակայն երբեք չենք մտորել որն է տունը: <<Գնացքներ>> պատմվածքը կարդալուց հետո մտածեցի ու ինքս իմ մեջ հասկացա, որ ինձ համար տունը իմ հայրենքը չէ, ոչ էլ բնակարանս, կխոտովանեմ և կասեմ, որ ես դեռ չեմ գտել իմ տունը, միգուցե իմ տունը լինի մի այգի, միգուցե մեկայլ բնակարան կամ սրճարան, միգուցե ինչ-որ անձ, ում հետ լավ կզգամ նույնիսկ անապատում: Ասյպիսի հակադրության մեջ էր նաև պատմվածքի հերոսը,ով ուներ կացարան, միչդեռ միշտ անտուն էր, միշտ փնտրտուքների մեջ: Տղան անընդհատ փախչում էր, առաջին հերթին ինքն իրենից, փորձում էր հասկանալ ինքն իրեն,սակայն ապարդյուն: Իմ կարծիքով հերոը գտնվում էր դեպրեսիա կոչվածի մեջ, որից չէր ազատվի մինչև այն պահը,երբ կարողանար դուրս գալ իր բարդույթներից: Այստեղ-այնտեղ նայելով ման էր գալիս ինչ-որ մեկին, մի երևույթ որնիր մեջ կառաջացնի հետաքրքրություն կյանքի նկատմամբ: Կայարանում տեսել էր մի աղջկա, ովայդ կայծը առաջացրել էր, սակայն այս անգամ էլ հուսախաբ եղավ: Տեսավ մեկ ուրիշին, կարողացավ զրուցել, հերոսուհին կարողացավ հետարքրքություն առաջացնել հերոսի մեջ, սակայն էլի ինչ-որ բան հետ պահեց հերոսին, այս անգամ էլ նա փախավ ինքն իրենից: Տղան աղջկա մեջ փնտրում էր կայարանի աղջկան, որին տեսել էր մի քանի օր առաջ, փորձում էր համեմատականեր տանել, նա ցանկանում էր գտնել հրաշք, ցանականում էր տեսնել մի կետ, որը տարբերակում է մյուս մարդկանցից, հերոսը վախենում էր հրաշքներից, չէր հավատում պատրանքներին, սակայն հենց ինքը փնտրում էր հրաշք՝չհասկանալով,որ հրաշքներ չկան, հրաշք ստեղծում ենք մենք ինքներս մեր մեջ, նկարում ենք հրաշքը այն անձի վրա,ում մեջ ցանկանում ենք տեսնել:
Մենք կապրենք դժոխքում, մինչ այն պահը,երբ ինքերս մեր միջից հանեք դժոխքը: