1. Ոչինչ չի կառուցված քարի վրա. ամեն ինչ կառուցված է ավազի վրա, բայց մենք պետք է այնպես կառուցենք, իբր ամենը կառուցված է քարի վրա։
2. Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է գրադարանի տիպի։
3. Սիրահարվել նշանակում է ստեղծել կրոն, որում կա ընկնող աստված։Ժամանակն այն նյութն է, որից ես ստեղծված եմ։ Ժամանակն այն գետն է, որն ինձ քշում է, բայց ես եմ այն գետը, այն վագրն է, որն ինձ լափում է, բայց ես եմ այդ վագրը, այն կրակն է, որն ինձ վառում է, բայց ես եմ կրակը։
4. Կյանքն ինքնին մեջբերում է (ցիտատ)։
5. Յուրաքանչյուր կյանք ստեղծված է մի պահից, որի մեջ մարդը գտնում է վերջապես, թե ով է ինքը։
6. Կրոնի համար մեռնելը ավելի հեշտ է, քան ապրել դա ինքնուրույն։
7. Օրիգինալն (բնականը) անհավատարիմ է թարգմանությանը։Օրիգինալն (բնականը) անհավատարիմ է թարգմանությանը։
8. Պոեզիան հիշում է, որ ինքը բանավոր արվեստ էր՝ մինչև այն գրված էր։
9. Արվեստը միշտ ձգտում է անհատին, ռեալին. Արվեստը պլատոնական չէ։
10. Գրելը առաջնորդված երազից ավել չէ։
11. Դա այն վայրն է, որտեղ առանց խառնուրդի և խառնաշփոթության աշխարհի բոլոր վայրերը, որոնք երևում են ամեն ծայրից, իրար հետ գոյատևում են (գոյակցում են)։
12. Մեկ ակնթարթ հետո դու հասկանում ես, որ անգամ արևածագն է վառում, եթե շատ ես մոտենում։ Այդպիսով՝ դու քո այգին ես տնկում և զարդարում քո սեփական հոգին՝ ինչ-որ մեկին սպասելու փոխարեն, որը կբերի քեզ ծաղիկներ։
13. -Դա մեջբերու՞մ է։
-Իհարկե, մեջբերումները նրանք են, որոնք մենք ունենք հիմա։ Լեզուն մեջբերումների համակարգ է: