Կխոստովանեմ և կասեմ, որ վաղուց է ինչ չեմ փորձել ինչ որ բան գրել, երևի ասելու բան չեմ ունեցել, կամ վախեցել եմ գրել այն ինչ ուզում եմ, ու այն ինչ զգում եմ: Երկարատև ընդմիջումից հետո, հասկացա, որ առօրիայիս մեջ մի բան այն չէ, որ լիարժեք չեմ: Հանկարծակի բացեցի բլոգիս էջը, թերթեցի արխիվս ու զարմացա, միթ՞ե երկու տարի շարունակ ես ապրել եմ բլոգիս հետ, միթ՞ե ինչ որ մեկը կարդացել է այն գրառումներս, որոնք ունեմ այստեղ: Այս հացերը, բոլորն էլ ունեն իրենց պատասխանները, ուղղակի դրանք ինձ չեն բավարարում: Մեղավոր եմ ինձ զգում, որ գրառումներս մի քանի ամիսների ընթացքում չեն շատացել, էլ ավելի հետաքրքիր չեն դարձել, էլ ավելի չեն կարդացվել, սակայն մենք բոլորս էլ սխալվում ենք, կարևորը սխալը հասկանալն է ու ուղղելը, դե ես արդեն հասկացել եմ, ու կփորձեմ ուղղել:
Բոլորիս կյանքում էլ, լինում են ժամանակներ, որ ինչ որ բանի պակաս ենք զգում, ինչ որ բանի ավելցուկ, զգում ենք, որ մի բան պետք է փոխել, բայց որտեղից սկսել ու որտեղ ավարտել միշտ դժվարանում ենք հասկանալ: Երբ հասկանում ենք արդեն ուշ է լինում, արդեն աղին շատանում է ու քաղցրն էլ կորցնում է իր կարևորոթյունը: Փորձելով փոխել չնչին երևույթ, ճանապարհին հանդիպում ենք շատ-շատ դժվարություններ, որոնցից ամենատհաճը ≤դու≥ -դ է, այն մեկը չէ, որ ասում է.
-Դե՛ վեր կաց, մի բան արա, կյանքդ գնում է, իսկ դու ֆեյսբուքում չատ ես անում:
Այս մեկն է, որը որ քողարկում է ալարկոտությունդ ու համոզում, որ այդ նույն բանը վաղն էլ կարող ես անել:
Հենց այս երկխոսություններով ամառ ունեցա: Ամառը վերջացավ, եկավ ամենաբարդ ամիսը՝սեպտեմբերը, սա էլ անցավ եկավ հոկտեմբերը և ալարկոտ ես -իս գրողի ցոծը ուղղարկելով, հպարտ եմ դուրս գալիս բարդ, ու ոչ հաճելի մենամարտից:
ՙՈւղղակի մտածելով և մտքերիդ վերլուծականներ անելով, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ վատ չի, ինչքան, որ թվում է: Ուղղակի մտածելով, հասնում ես հոգուդ խաղաղությանն ու հանգստությանը, մտածելով ի վերջո հասկանում ես, որ մարդ ես այլ ոչ անասուն: Մի վախեցեք, որ գիշերը չեք քնում և, որ տարբեր մտքեր են գալիս ու գնում, հենց այդ մտքերն են, որ առավոտյան գործելու հնարավորություն են տալիս: Մտածե՛ք, ու եղե՛ք, մտավոր ունակությունները աշխատեցնող անձնավորություններ:
Հ.Գ Ընդհամնեւ մի քանի րոպեյում գրեցի այն ինչ մտածում է, առանց եկրորրդ անգամ մտածելու 🙂