Միգու՞ցե դայակ

≤Ռոմեո և Ջուլիետ≥ պիեսը հասկանալի է հասարակության բոլոր շերտերի համար, այս ստեղծագործության մասին խոսում են դեռևս 15-րդ դարից, և այսօր` մեր օրերում, այն չի կորցրել իր արդիականությունը:  Բանաստեղծական կառուցվածքը, կատագկերգություն և ողբերգություն ոճային անցումները, ընթերցողին լարված պահելը, եկրորդական կերպարների կարևորությունը, ենթասյուժեն և տողատակ ունենալը, բերեց այս պիեսին հաջողության:  Պիեսի սյուժեն հասարակ սիրո պատմություն է , որը բնավ Շեքսպիրը չի ≤հորինել≥, նա կարողացել է ճիշտ  վերարտադրել այն պատմությունները, որոնց հանդիպել է հասարակության մեջ:  Առաջին անգամ կարդում ես պիեսը և չես զգում, թե ինչքան պարզ պատմություն է, երբ սկսում ես մտածել ստեղծագործության մասին, արդեն կարողանում ես ինքդ քեզ համար հասկանալ այդ փաստը:  ≤Ռոմեո և Ջուլիետ≥   անվանումը  շատերը գիտեն նկարահանված ֆիլմերիի, բեմադրված ներկայացումներիի և համանուն բալետի շնորհիվ:

Շեքսպիրը պիեսում ևս մեկ անգամ ապացուցում է, որ սերը այն զգացմունքներից է, որը չի հարցնում ազգություն, տարիք, պատկանելիություն, տիտղոս, նա ցույց տվեց, որ սիրո մեջ կարևոր է անձը, անհատի առանձնահատկությունը և այն զգացմունքը, որը կա:

Ընտրության սահմանափակումները, անձի կարծիքի ոտնահարումը և սերդե սերունդ եկած անիմաստ թշնամանքը, կառուցեց դեպքերի հաջորդականությունը, և ուղղակիորեն բթացրերց զգացմունքային դաշտը: Սյուժեում հանդիպում ենք բանկանության և զգացմունքերի ընդհանրումների, մի գործողության մեջ զգացմունքերը վեր են բանկանակությունց, սիրուց խենթացածները չեն վախենում մահից, նրանց միակ նպատակը հանդիպելն է, մյուս հատվածում, հասկանում ես, որ բացի սրտից մարդ ունի ուղեղ և աշխատացնում է այն, ու սկսում է ինքնաքննադատությունը, սխալների ընկալումը: Միթ՞ե պետք է մեզ այդ ուղեղը, եթե պետք է խանգարի սրտին՝ զգացմունքին, եթե պետք է տանջի միայն նրա համար, որ իմ սիրտը սխալ տոհմի զավակին է ընտրել: Ինչևէ, ունենք,  և հենց այդ է կյանքի ընթացքը՝ անվերջ կատարվող ընտրություններ, որոնք կարելի է ամփոփել այս նախադասության մեջ` ≤Մեկ կրակոցով չես կարող երկու նապաստակ սպանել≥:

Պիեսը բնականաբար ունի իր գործող անձանց, առանց որի պիեսը պիես չէր լինի: ≤Ռոմեո և Ջուլիետ≥ ստեղծագործության մեջ գործող անձինք բավականին շատ են, և նրանց անուններն ու դիրքերը անգիր իմանալ անհավանական չէ,  բայց հավատացնում եմ՝ գլուխկոտրուկի է վերածվում, երբ սկսում ես համապատասխանեցնել տիտղոսը-անվան հետ: Պիեսի անվանումը հուշում է գլխավոր հերոսների անունները, և կարելի է ասել մյուս բոլոր գործող անձինք եկրորդական կերպարներ են պիեսում: Կարդալով այս ստեղծագործությունը եկել եմ այն եզրակացությանը, որ տվյալ պիեսի մեջ անկարևոր ու կարևոր կերպարներ չկան: Նույնիսկ սպասավորները, որոնք երկու-երեք խոսք են ասում, կատարում են շրջադարձային դեր: Պիեսում կան՝ ուժեղ և թույլ , խելացի և տգետ, գեղեցիկ և տգեղ, սակայն չկան անկարևոր անձինք: Ասածս հիմնավորելու համար կարող եմ մի քանի կերպարների մասին խոսել, սակայն տվյալ դեպքում ինձ համար հատկանշական է Ջուլիետի դայակի կերպարն ու դերը պիեսի մեջ:

Դայակը պիեսի մեջ անվանում չունի, նրա անձին դիմում են Ջուլիետի դայակ ասելով: Այստեղ դայակ բառը փոքր-ինչ խաբուսիկ է, քանի որ նա միայն դայակ չէր, առավել էր քան դայակը, մայր չէր կոչվում, միայն նրա համար, որ նա չէր ծնել Ջուլիետին: Կերակրել էր, դաստեարակել էր, մեծացրել  և սիրել էր,  ≤դայակը≥1, ում նույնչափ սիրում ու վստահում էր Ջուլիետը: ≤Դայակի≥ կերպարը պիեսում կատակերգական է, չափից դուրս նյարդայնացնող Ջուլիետի մոր համար:  ≤Դայակը≥ բարի էր, անկեղծ, անշահախնդիր, զվարճալի, թեթև ապրող, ուսումնական չէր, սակայն կյանքը ճանաչում էր, և ինչու չէ նաև իմաստուն էր կյանքի փիլիսոփայության մեջ:  Լսում էր Ջուլիետի մտքերը, խորհորդներ տալիս, ճիշտ ուղու վրա տանում: Պիեսի միակ կերպարն էր, ով հայտնում էր իր կարծիքը, սակայն չէր պարտադրում Ջուլիետին ենթարկվել, հարգում էր աղջկա կարծիքը և փորձում էր հասկանալ:  ≤Դայակը≥  սիրում էր խոսել, նույնիսկ այն ժամանակ, երբ իր խոսքը չէին լսում, նրան կարելի էր անվանել նաև անպոչ գդալ, խառնվում էր բոլոր զրույցների, միջադեպերի, մեջ, անում էր տեղի-անտեղի կատակներ և արդարացնում էր իր այդ քայլերը նրանով, որ կատակասեր կին է:  Սակայն այս բոլորը միֆ էր, որը հորինել էր հենց  ≤դայակը≥: Նա շատ լավ ամեն ինչ հասկանում էր, գիտակցում էր իրավիճակը, նրան ճանաչում էր միայն հենց ինքը, նա իր անձը փակել էր վարագույրով և ճանաչել չէր տալիս ոչ ոքի: Թաքնվել էր կատակասեր, հիմար կնոջ կերպարի մեջ: Միգուցե նրան այդպես ավելի հեշտ էր ապրել, քանի որ իր կյանքում տեսել էր շատ դժվարություններ, և այդ կերպարի միջոցով մոռանում էր անցյալը, ներկան ավելի գունավոր էր սարքում: Ամբողջ կյանքում կռվել է օրվա հացի համար, չգիտի էլ ինչ է նշանակում մանկություն, պատանեկություն: Սիրել է կյանքում մեկ անգամ, սակայն անպատասխան: Հասկանալով, որ իր սիրուն երբեք էլ չի կարող հասնել, ամուսնանում է մի վաճառականի հետ, ով պատկանում էր այն տղամարդկանց շարքին ովքեր չեն հասկանում ընտանիք, կին, սեր, երեխա հասկացողությունները: Մտածում էր միայն իր խմիչքի մասին, այնքան մտածեց, որ  հիվանդացավ ու հղի կնոջը միայնակ թողեց հեռանալով կյանքից:  Կենցաղային վատ պայմանների, սթրեսների պատճառով երեխան ծնվում է մեռած: Կյանքից հիասթափված կինը աշխատանք է գտնում, և իր կյանքի մնացած օրերը անցկացնում է Ջուլիետի հետ, ում սարքում է ապրելու նպատակ:  Երիտասարդության տարիներին ուներ հմայիչ տեսք, սակայն նյարդային իրավիճակները, անհաջողությունները ազդել էին նրա արտաքնի վրա: Ժամանակից շուտ դեմքին հայտվել էին կնճիռներ, մազերը սպիտակ էլ  էին, իսկ ժամանակ էլ չկար իրենով զբաղվելու, այդ իսկ պատճառով իր տարիքից մեծ էր երևում:

Շատերը  ≤Ռոմեո և Ջուլիետ≥ պիեսում ցանկանում են կերտել Ջուլիետի կերպարը, որը համաձայն եմ ուժեղ և ≤խաղալու≥ կերպար է,  ինքս ինձ հարց տվեցի, թե ում կերպարը կցանկանայի կերտել, մի պահ կանգ առա և պատասխանեցի. – միգու՞ցե Դայակի:  Էլ ինչ միգուցե իհարկե դայակի, ինչու՞, որովհետև պիեսի այն անձն է, որը ունի ասելիք, նպատակ ու բնավորություն: Իմ բեմադրության մեջ Ջուլիետը չէր ունենա մայր, քանի որ այստեղ մոր կերպարը սիմվոլիկ էր, այս քայլի շնորհիվ դայակիս կլիներ ավելի ցայտուն: Նա կլիներ այնպես ինչպես, որ իրականում է, ավելի խելացի, կոռեկտ, լուրջ, մտածող: Դայակին կկերտեի, որպես հնազանդ կերպար, սակայն ուժեղ բնավորությամբ, ինքնուրույն:  Կերպարս կլիներ Ջուլետին հաջորդողը, ու իր քայլերով շրջադարձային դեր կխաղար: Իմ դայակին տեսնում եմ ավելի էմոցիոնալ ու զգայական դաշտում: Դայակս կդրդեր Ջուլիետին հետևել իր սրտին և գնալ սիրո հետևից, դուրս գալ բոլորի դեմ և քայլել Ռոմեոյի կողքին:  Իր կյանքի դժվարությունները կփորձեի ցույց տալ խաղիս մեջ, այլ ոչ թե քողարկել և հիմարի ժպիտով քայլել:

Միգուցե  ժամանակի ընթացքում կփոխվեն իմ պատկերացումները կերպարի կերտման մասին, սակայն պիեսի գաղափարախոսությունը անփոփոխ է, այն իր մեջ պարունակում է մնայուն արժեք:

≤Բուռն սերը, բուռն վախճան ունի≥

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s