…Ց…տ…ե…ս…ու…թ…յ…ու…ն…

Ընդհամեը 20 օր, ընդհամենը երկու շաբաթ, ընդհամենը մի քանի ժամ, և ես կդադարեմ դպրոցական լինել։  Այլևս մեկ ժամ ճանապարհ չեմ անցնի, կկարոտեմ Բանգլադեշի փողոցներն ու հարազատ դարձած բակը, այն բակը, որտեղ ես ծառ եմ տնկել ու երեք տարի շարունակ անցել եմ կարմիր արահետով, ու բացել եմ ամենահարազատ և ջերմ դուռը։ Չեմ վախենա ասել, որ այդ դուռը բացեց իմ առաջ մի ուրիշ կյանք, որում ես գտա ինքս ինձ։  Ինքս հասկացա, թե ով եմ ես, ինչ եմ ուզում և վերջապես ինչ կարող եմ անել։
ճամփորդեցի, ճանաչեցի այն միջավայրը, որտեղ ապրում եմ, ձեռք բերեցի հիանալի ընկերներ, որոնց  միջոցով հասկացա ընկերության քաղցրությունը։
Բացելով այդ դուռը՝ բացեցի այն ապագան, որն ուզում եմ, արթնացրի իմ մեջ մահացած հատկանիշները, ձեռք բերեցի կամք՝ պայքարելու համար։
Սովորեցի ինքնաարտահայտվել՝  խոսել, գրել, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ հաղորդում պատրաստել, հանրահայտ մարդկանց հետ զրուցել, այս ամենը երազանք էր, որը դարձավ իրականություն:

Առաջին քայլս կրթահամալիր արել եմ 2013 թվականի սեպտեմբերին, նոր միջավայր, նոր դեմքեր ու ոչ ստանդարտ կրթություն: Նորամուծություններն այնքան շատ էին, որ սկզբնական շրջանում ոչ մի բան չէի կարողանում ընկալել, բայց ժամանակը ամեն ինչ գցում է իր տեղը: Անցավ 2013-ը, եկավ 2014 –ը ու վազելով գնաց, 2015 –ը եկավ կամովի ու արդեն գնում է ակամա: Երեք տարի շարունակ ես սովորել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ դաս չեմ արել, միեւնույն է՝ սովորել եմ, միջավայրից, մարդկանցից: Հիմա այն պահն է, երբ զղջում եմ այն օրերի ու ժամերի համար, որ բացակայել եմ դասերից կամ չեմ հաճախել: Այդ օրերն ու ժամերը հաստատ էլ երբեք չեմ կարող վերականգնել:  Անսովոր են լինելու այն առավոտները, երբ ես բարձրախոսով չեմ ասելու՝ բարի աշխանտանքային օր, սեբաստացիներ…., անսովոր են լինելու բուհի պատերը ու հնչող զանգերը, բայց ժամանակը ամեն բան իր տեղը կդնի:

Ես շրջանավարտ եմ՝ սեբաստացի շրջանավարտ, ու ցտեսություն չեմ ասում:

Հ.Գ.  տեքստը գրել եմ  անկեղծ ու ակնկալում եմ անկեղծ ընթերցող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s