«… Իսկ, եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս պետք է կատարենք մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ»,-: Հենց այս տողերով է Վարդան Մամիկոնյանը հորդորում իր բանակը ճակատամարտից առաջ: Դասագրքերում Ավարայրի ճակատամարտը ներկայացված է այսպես՝ Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451 թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին: Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: 451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:
Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Դասագրքում նշում են նաեւ Եղիշեի խոսքը՝ «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ահա այն մտածացին կամ իրական պատմությունը, որը տեղ է գտել դասագրքում:
Սակայան բացի այս տեղեկություններից մենք ունենք նաեւ հակասողները, որոնք ի դեպ ավելի շատ են:
Սկսեմ Եղիշեից, ով պտերազմը ներկայացրել է ավելի գեղարվեստորեն եւ, եւ մենք նրանից իմանում ենք՝ որ հայկաակն զոքը բաճանված էր չորս զորախմբեերից, եվ որ չորորդ զորախումբը վստահված էր զորքի հրամանատարին՝Վարդան Մամիկոնյաննին: Մեկ այլ տեղ կարդում ենք եւ տեսնում, որ Փարպեցին ասում է՝ որ զորքերը բաժանված էին երեք զորախմբի, այստեղ կա մեկ ընդհանուր կարծիք երկու պատմաբաներն էլ նշում են, որ ամնավերջին զորաջոկատը վստահված էր Վարդան Մամաիկոնյանին: Այս մասին խոսել է նաեւ Բաբկեն Կյուլասյուլյանը, նա ասել է թե, Եղիշեն օգտվել է Ղազար Փարպեցու մտքերից եւ, որ Եղիշեի աղբյուրները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Հայ պատմության ակադեմիան նույնպես շոշափելով այս հարցը Ավարայրի զորքը բաժանել է չորս մասի, որն էլ համկնում է Եղիշեի գրվածքին: Բացի զորքի բաժանվածության բազմակողմանի կարծիքների մենք ունեք նաեւ տեղանքի հետ կապված խնդիր: Դասագրքում նշվում է, որ ճակատամարտը տեղի է ունեցել Տղմուտ գետի ափին, երկրորդ տարերակը Մակու գետն է եւ վերջում Մակվի վտակ Կղլյար-Չայի մոտ: Ասվում է, որ հայոց բանակը ուներ 66հ. զինվոր, սակայն սա արդեն թերի հետազոտություն է քանի-որ ըստ Զորանամակի հայոց առավելագույն զորքը կարող է լինել 124հզ. Զինվոր, 385-387թվ. Մեծ հայքի որոշ տարածքներ բաժավեցին եւ այդ 124հզ, զորքը նույնպես այստեղ այնտեղ ցրվեց, եւ ասյտեղից էլ հետեվություն, որ 451թվ. Հայոց բանակի առավելագույն որքը կարող էր լինել մոտ 70հզ, սրանից էլ պարզ է դառնում, որ զորքը թիվը չի եղել 66հզ. համեմատաբար ավելի քիչ: Հոդվածներից մեկում կարդացի, որ Պարսկաստանը իր պատմության մեջ չի նշում Ավարայրի ճակատամարտի մասին, որը իհարկե շատ տարօրօնակ է, ինքս չեմ կարող ասել ճիշտ է դա թե՞՝ ոչ: Կար մի հոդված որտեղ ամրդիկ թողել էին իրենց մեկնաբանությունները, դրանցից հետաքրքիրները կներկայացնեմ՝ Եթե բարոյակն հաղթաանկ էլ տարած չլինեինք երևի հիմա պարսկերեն կխոսայինք ու նամազ կանեինք, Հաաա… Բարոյական հաղթանակը միայն հայերին հասու գաղափար է… Կարևորը մասնակցություննա ու բարոյական հաղթանակը… Հեռու կգնանք…,,,
Ավարայրի ճակատամարտում մենք չենք պարտվել, ջախջախվել ենք ուղղակի: Վասակ Սյունին, որը հիմա ասոցացվում ա որպես թշնամի ամենևին թշնամի չէր: Պարզապես Սյունին չէր կիսում Մամիկոնյանի տեսակետները, Սյունին ուզում էր էդ հարցը լուծեր ավելի դիվանագիտորեն, իսկ Մամիկոնյանը պատերազմ էր ուզում: Ինչ ասեմ Սյունին ավելի խելամիտ էր, ավելի իրատես էր, իսկ Մամիկոնյանը բռնակալ ռոմանտիկ էր:
Ուրեմն սենց, քանի որ Եղիշեն Վարդանենց “տան գրիչ” էր որպես հայտնի, գրում էր էն ինչ Վարդանի սրտով անցնի: Քանի որ Սյունին դեմ գնաց Վարդանին, Վարդանը որոշեց նրան թշնամի հանի: Իսկ բարոյական հաղթանակը Եղիշեի մտքի թռիչքն ա, իրա երևակայությունը: Ու էդպես պատմությունը աղավաղվեց, ու ես ավելի եմ համոզվում էդ պատմության աղավաղմանը, քանի որ հիմա ուրիշ “սպարապետի” պատմությունն են աղավաղում:
Իմացանալով ժողովրդի կարծիքը ասեմ, որ դրանք բազմաթիվ են, ոանք ասում են, որ իսկապս Ավարայրը հերոսական ճակատամարտ է, ոմանք էլ ՝ հակառակը:
Չեմ կարողանում հասկանալ նաեւ այ փաստը, որ հայոց եկեղեցին Ավարայրում զոհված մարտիկներին ի դեմս Վարդան Մամիկոնյանին դասել է «հայրենիքի նահատակների» շարքը եւ մինչ օրս նշում է «Վարդանանց տոնը»:
Վատ է այն, որ մինչ օրս մենք չենք կարողանում գտնել Ավարայրի ճակատամարտի ճիշտ ձեւակերպումները, առավել վատ է այն, որ մենք՝ աշակերտներս սովորում ենք կեղծիք, որը գրված է մեր դասագրքերում: Սակայն կարծում եմ, որ մեր պատմաբանները պետք է զբաղվեն այս հարցով եւ վերջապես պարզեն այս խնդիրը: Հետազոտելով այս նյութը ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ պատմությունը ոչ ճշգրիտ գիտություն է:
Օգտագործված գրականության ցանկ
- http://www.findarmenia.com/arm/history/19/167/171–
- http://www.meronq.com/threads/
- http://www.crossnews.am
- http://lraber.asj-oa.am/4053/1/1988-6(82).pdf
- http://hpj.asj-oa.am/3903/1/2003-1(40).pdf
- http://www.akumb.am/archive/index.php/t-3113-p-2.html
- http://www.azg.am/AM/2011022525