Թբիլիսի՝ Մշակութային քաղաք

Հայ հասարակությունը ամենշատը սիրում է հանգստանալ ՀՀ ամենամոտ հարևան երկրում՝ Վրաստանում, որտեղ գտնվում է նաև հայ ազգի պաշտելի քաղաք Թբիլիսին:

Որպես քաղաք-ամրոց այն առաջին անագամ հիշատակվել է 5-րդ դարում, Վախթագ առաջին Գորգասար թագավորի օրոք: 502 թվականին դարձել է Արևելյան Վրասատնաի տնտեսական կենտրոն այնուհետև՝ Քարթլի պետության մայրաքաղաք: Սակայն Թբիլիս քաղաքը իր բարենպաստ դիրքի համար եղել է ուշադրութնա կենտրոնում մասնավորապես Արաբ Ամիրանների կողմից: 30 –ական թվականներից դարձել է Արաբ Ամիրաի նստավայր մինչև 1122-թվականը:
Երբ գահի է բարձրանւմ Դավիթ 4-ը Շինարարը իր պետության մայրաքաղաք է դարձնում Թբիլիսին: Այն դառնում է Վրաց պետության առևտրա-տնետսական, մշակութային կարևոր կենտրոն: Այս դրական իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ երևան է գալիս Լեկթեմուրը: Նա իր զորքերի հետ միասին ավերում է քաղաքը: (14-րդ դարի 2-րդ կես): Ինչպես արդեն նշեցի քաղաքը ուներ բարենպաստ դիրք և գրավում էր դրանով: Բազմիցս քաղաքը ավերել են պարսիկենրը, թուրքերը: Սակայն ամեն անկումից հետո գալիս էր վառ ներկան: 18- րդ դարի 2-րդ կեսին սկսվեց համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան: Վերականգնվեց Թբիլիսի ամրոցը, սկսեց աշխուժանալ առևտրական կյանքը, նոր թափ առավ մշակույթը:
Թբիլիսի քաղաքին բախտ չվիճակվեց լինել լիովին անկախ: 1801 թվականին այն միացավ Ռուսաստանին, երկրի անունը վեվրափոխվեց Վրաստան, մայրաքաղաքը ՝ Թբիլիսի:
Տնտեսական կյանքը աշխուժավաց այն ժամանակ երբ Անդրկովկասում սկսցին կառուցել երկաթուղի: Կառուցվեցին կաշեգործարաններ, ֆաբրիկաններ: Թբիլիսի քաղաքը տալիս էր պետության համախառն արտադրաքնի 33%-ը: Տնտեսության մեջ հատկանշական դեր ուներ թեթև արդյունաբերությունը: Կային բազմաթիվ կոշիկի, հագուստի, սննդի գործարաններ:
Առևտուրը մեծ թափ առավ, երկթուղու հաշվին: Քաղաքից արտահանվում և ներմուծվում էին բազմապիսի ապրանքններ: Եվ հենց դրանով բարձրացավ Թբիլիսիի համբավը:
Քաղաքը 30Կմ նեղ շերտով ձգված Կուր գետի հովտով: Քաղաքի հարավ-արևելքում հին քաղաքն է, նեղ փողոցներով, փատյա տներով, նախշազարդ պատուհաններով, որոնք բնութագրում են կլասիզիզմը: Հին քաղաքում են գտնվում նշանավոր Նարիկալա միջնաբերդի ավերակները: 19-րդ դարի սկզբից սկսեց զարգանալ այսպես կոչված նոր քաղաքը, ուղղանկյունաձև հատակագծով և առանց կլասցիզիմի: Նոր քաղաքի ճարտարաետության մեջ առանձնացնեմ՝ Բալետի և Օպերայի շենքը, Ռուսաթավելու անվան թատրոնը, Թբիլիսի հյուրանոցը: Մեր օրերում քաղաքի կենտրոն է համարվում Նոր Թբիլիսին: Ինձ համար Թբիլիսին առաջնահերթ գեղեցիկ է իր հետաքրքիր համադրություններով, քաղաքով շրջելիս կարող ես տեսնել հինը՝ զգալով պատմության շունչը, տեսնում ես նաև նորը՝ հասկանալաով, որ Թբիլիսին առաջատար քաղաք է:
Թբիլիսիի խոհանոցը ևս ունի իր հին և նոր ուտեստենրը: Հին ուտեստներն են՝ խնկալի, պելմենի, խաչապուրիներ, նորի մեջ են մտնում հանրահայտ օջախուրի ուտեստը: Թբիլիսիի շուկանները հայտնի են իրենց համեմունքներով՝ խմելի, սունելի, որոնք օգտագործում ենք նաև մենք՝ հայկական խոհանոցում:
Հայաստանը և առհասարակ հայերը մեծ կապ ունեն Թբիլիսի հետ, ոչ միայն նրանով, որ մենք հարևաններ ենք այլ նրանով, որ 15 դարի սկսած Թբիլիսինն եղել է հայկակն մշակույթի կենտերոն, հայ գրողները այնտեղ ապրել և ստեղծագործել են: Հենց Թբիլիսիում է նկարահանվել ≤Հայ ֆիլմ≥ կինոստուդիայի ֆիլմերցի շատ շատերը: Հայաստանի համար այն եղել է մշակութային կենտրոն: Շրջելով Թբիլիսի փողոցեներում շատ ես հանդիպում հայկակական ազգանուններ, որոնք կարդլաիս հպարտություն ես զգում: Քաղաքում տեղ են գտել մի քանի հայկական եկեղիցներ, որոնցից նշանավորն է Սբ. Ավետարան եկեղեցին: Մինչ այսօր Թբիլիսիում հայտնի թաղամաս է Հավլաբարը: Անրադառնալով Թբիլիսիին չեմ կարող չխոսել Հավլաբարի մասին: Այն եղել է հին Հայկական թաղամաս, ասում են, որ ամենագեղեցիկ տեսարանը դեպի Կուր գետը երևում է Հավլաբարից: Այժ Հավլաբարում են ապրում հայ սերնդի շարունակողները, սակայն արդեն իսկ մոբիլիզացված Վրաստանին:
Թբիլիսիի մշակույթն ու պատմությունը ես շատ նմանեցնում եմ Երևանին:
Թե՛ Թբիլիսին, Թե՛ Երևանը ունեն միանամն պատմություն: Ունենալով բարենպաստ դիրք, երկու քաղաքներն էլ ջաղջաղվել են ոսողների կողմից, սակայն հիմա կանգուն են: Ունեցել են տևական ազատություն և միանգամից ներգրավվել են կարմիր բանակի մեջ: Հին Երևանը և Հին Թբիլիսին նման են նաև իրենց ճարտարապետությամբ: Կլասիցիզմի արտայատումը կա երկու ճարտարապետություններում: Իսկ նոր քաղաքները իրար նման են այքնաով, որ կառուցվել են հինը մեռացվելով, մի տարբերությամբ Թբիլիսի քաղաքում պահպաում են նորը, իսկ Երևանում ՝ ոչ:
Թբիլիսը ինձ համար իրոք պատմությամբ լի քաղաք է: Երբ շրջում եմ այնտեղի փողոցներով չեմ զգում օտարություն, ներշնչվում եմ պատմությամբ, որը հիանալի է ՜:
≤Թբիլիսի≥ ավանման նշանակությունը
Թբիլիսի անվանման ծագումը կապում են Վախթանգ Գորգասար թագավորի հետ: Հին գրություններում պատմությունը այսպիսին է: ≤Մի անգամ թագավորը որս անելիս թավախիտ անտառներում, որոնք այն ժամանակ ծածկում էին Քռի հովտի լեռնային լանջերը նետահարեց մի փասիանի: Թռչունն ընկավ գետնի տակից բխող տաք աղբյուրի մեջ ու եփվեց մինչև նրան գտնելը: Վախթանգ թագավորը կարգադրեց հետազոտել տեղանքը և համոզվել, որ այնտեղ շատ բուժիչ աղբյուրներ կան, որոշեց այստեղ տեղափոխել կր ոստանը հին Մցխեթայից, : Ըստ ավանդույթի Վախթանգը տեսնելով, որ տեխանքում կան շատ բուժիչ աղբյուրներ, հարմայում է պատեր շարել և դարձնել իր նոր նստավայր: Նրան գրավեց բուժիչ օդը և տաքությունը, դրա համար նար տեղանքը անվանեց Թբիլիսի≥: Թբիլիսի վրացերն նշանակում է տաք, Թբիլիսի՝ տաքության քաղաք, արեգակնային, մարդկային, ամեն տեսակ տաքաության քաղաք:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s