Վերլուծությանս թեման ընտրեցի հենց Լեւոն Զ-ին քանի-որ նա ուներ հետաքրքիր կենսագրություն եւ չգիտես ինչու նա ինձ ավելի հետաքրքրեց այն առումով, որ վերջին թագավորն էր հռչակավոր թագավորության՝ Կիլիկյան Հայաստանի:
Լեւոնը այն միակ արքաներից է ով ունի կենսագիր, ի դեպ արքայի կենսագիրը ներկայացրել է Հովհաննես Դերդելը*: Եւ հնարավոր է հենց սա էլ դարձավ եւս մեկ պատճառ, որպեսզի վերլուծեմ հենց նրա գործունեությունը եւ կյանքը:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Լեւոնը չի եղել ականավոր արքա, բայց եւ այնպես միակն է, որ ունի երկու մենագրություն:
Սկսեմ Լեւոնի կենսագրական փաստերից՝ նա ծնվել է Կիլիկիայում 1342թվ.: (կենսագրական փաստերից հենց ամենակարեւորն էլ նշեցի): Պետրոս առաջինը ցանկանում էր հայոց թագավոր օծել Բոհեմունդին սակայն մահը վրա է գալիս եւ Պետրոսը հարմար է գտնում գահ բարձրացնել Լեւոն Զ-ին: Սակայն լինում են որոշակի խնդիրներ եւ Կիպրոսում գտնվող արքան միայնակ է ներկայցնում փաստաթուղթ Ավենյուսի Քահանայապետին եւ նշված փաստաթղթում խոսք չէր գնում Լեւոնին գահ բարձրացնելու մասին այսինքն Կիպրոսի արքան «հակառակվել էր» Պետրոս 1-ին: Բայց եւ այնպես ամեն պարագայում Լեւոնը իրավուքն ուներ գահ բարձրանալու, որովհետեւ հայոց միակ գահաժառանգն էր, առանց նման առաջարկի Պետրոց 1-ը դժվար ստանձներ Լեւոնին գահ բարձրացնելու առաքելությունը, Լեւոնին սպասելով Կիլիկիայում նույնիսկ դրամ են հատել: Սակայն տեղի է ունենում եւս մի անհասկանալի քայլ այս անգամ Պետրոս 1-ի կողմից: Քահանայապետը նմականեր է գրում, որտեղ նշվում է, որ ան ահմաձայն է գահ բարձրացնել Լուաինյանին, սկայն անհասկանալի պատճառներով Պետրոսը թաքցնում է դրանք: Եւ այստեղ ես ինքս մտածում եմ, որ Պետրոսը ուներ միտում հայոց գահին տիրելու եւ հենց այդ պատճառով կատարել է այդ նենգությունը: Բայց մինչեւ այս պատմությունը Պետրոսը շատ կոմ էր Լոսինյանին գահ բարձրացնելու համար, այս երկողմանի կարծիքներից երեւում է, որ արքան ուղղակի երկակի խաղ էր խաղում:
Ինչպես գիտենք 1368թվ. Հայոց գահը անընդհատ փոփոխությունների մեջ էր եւ իրական թագաժառանգը՝Լեւոնը, չէր կարողանում տիրել դրան, հենց դրա պատճառով գահը զբաղեցնում էին արյունակից բարեկամները, մինչեւ,որ Լեւոնը կկարողանար լուծել գահաժառանգության խնդիրը: Այդ ժամանակահատվածում գահին տիրեց նաեւ Մարիոն թագուհին, իսկ այս դեպքը առաջինն էր Կիլիկիայի պատմության մեջ, երբ կինը կարող էր բարձրանալ թագի: Մարիոնն ուներ մեծ հեղիանկություն եւ օծյալ էր, ասում են անեւ, որ նա ցանկացել է տիրել հայոց գահին, այս ծրագիրը իրագործելու համար նրան օգնում էր նաեւ այն հանգամանքը որ նա ուներ լավ հարաբերությւոններ Արեւմուտքի հետ եւ հենց արեւմուտքի օգնությամբ ի կատար կածեր իր ցանկությունը:
Երբ լուծվում է երկրի ժամանակավոր կառավարման հարցը այս անգամ արդեն Պետրոս 2-ը ընդունում է հայ պատգամավորներին, հանձնում նրանց այն բոլոր նամակները, որոնք Քահանայապետը գրել էր, ստորագրվում է նաեւ արքունի անդամների կողմից մի պայմանագիր որտեղ նշվում է՝« Եւ առաջի արարին նմա զնամակնին եւ թուղթ դաշանց անփակ, ձեռնագրեալ ի բոլորից առ հասարակ եւ կնքեալ մեծաւ կնքով պետութեանն»:
Հայ ժողովուրդը չէր վստահում Լեւոնին եւ վերապահորենն էր մոտենում, պատգանավորները հենց դրա համար էլ կնքեցին պայմանագիրը, որպեսզի ցրեն այդ խոսակցությունները:
Սակայն այս լավ հանդիսավորություններից հետո Պետրոս 2-ը արգելում է Լեւոնին մեկնել Կիլիկիա: Լեւոնն էլ իր հերթին ստիպված ճանապարհ է դնում պատգամավորներին եւ այդտեղ անում է իր առաջին կարգադրությունը: Նա հրամայում է Կիլիկիո կառավարությւոնը բաժանել չորս խնամակալների: Եւ խնամակալ նշանակում է վստահված անձանց: Այս քայլով նա ցանկանում էր ցույց տալ իր ունակությունները, եւ պահպանել Կիլիկիայի թագավաոր ունենալու փաստը:
Գնալով Կիլիկիա միանգամից անցնում է նվաճողական գործերի: Սկզբից ցանկացավ նվաճել Տարսոնը, սակայն այս ծրագիրը խափանվում է: Եւս մի քանի փորձոր են արվում նվաճելու գրավված տարածքները, մոմանք կատարվում են վոմանք էլ ոչ:
Հետո արդեն սկսում է «վայելել» իր թագավորական տարիները: Լինելով թագավորւթյունում նա կանչել է ատլիս չորս խնամակալներին եւ պահանջում ծախսերի քանակը եւ գանձարանի վիճակաը: Ի տխրություն խնամակալների չի ստանում բավարար պատասխան մեղադրեւմ է չարաշահումենրի մեջ խնամակալներին եւ հրավիրում Արքունի մատյանում այս հարցի քննությունը:
Սակայն Լեւոնը ոչ մի հիմունք չուներ, քանի-որ Կիլիկիան այդ ժամանակ գտնվում էր ծայրահեղ վիճակում եւ գանձարանն էլ իր հերթին լավը լինել չէր կարող:
Կիլիկիան իր մեջ Լեոնի օրոք ընդգրկում էր միայն Անավարզա քաղաքը եւ մի քանի բերդեր: Սակյն Լեւոնին նույնպես չի կարելի մեղադրել Կիլիկիան իր հարմար աշխարհագրական դիրքով գրավում էր բոլորին եւ հայերը ստիպված էին մի քանի կողմից պաշտպանել քաղաքը, որը իհարկե այդքան էլ հեշտ չէ եւ դրան էլ ավելանում են ներքաղաքական շատ խնդիրներ եւ հարցեր: Հիմա արդեն բորբոքվել էին նաեւ Արեւմուտքի երկերները: Լեւոնը թագադրվել էր հայակակն ծեսով ապա լատինական, եւ դա դուր չէր եկել Արեւմուտքին: Ի դեպ թագադրվելու ժամանակ Լեւենը խոսք էր տվել, որ այս քայլը չի վատթարացնի Կիլիկիայի եւ արեւմուտքի հարաբերությւոնները:
Կարելի է հասկանալ, որ Լեւոնի թագադրությունը ոչ միայն չփրկեց թագավորության վիճակը այլ նաեւ վատացրեց: Տարօրինակ է եւ փաստ, որ թագավորության կործանումը այդքան չի հուզել պատմիչներին նրանք դրա ամսին գրել են ընդհամենը մի քնաի տող՝ « Ի թիվն ՊԻԳ զՍիս առին տաճկունքն ի Հայոց»:
Երբ ազատվում է գերությունից եւ վերադառնում է Եվրոպա, ստանում է մեծ ընդունելություն:
Նա Եվրոպայում ծավալում է մեծ գերծունեություն, նույնիսկ ինքը իրեն կոչում է « Պարոն Լեւոն, շնորհիվ Աստծու թագավոր Հայոց մեեւ տեր Մադրիդի, Վիլլարեալի եւ Անդուխարի»:
Ես այս հրովարտակից հասկացա, որ Լեւոնը նաեւ շատ մեծամիտ է, քանի-որ ինքն իրեն կոչում է Աստված եւ տեր, բայց ինչպես հասկանում ենք նա ոչ մի հիմունք չուներ:
Հետազոտելով Լեւոն 5-ի գործունեությունը հասկացա, որ նա իր ուշադրությունը սեւեռել է ոչ թե երկերի տնտեսական, քաղաքական այլ մշակութային բնագավառի վրա: Նրանից պահպանվել են հոյակերտ բերդեր, աստվածաբանական հետազոտություններ: Ի վերջո նրա սխալ կառավարության պատճառով կործանվեց հայոց վերջին թագավորությունը՝ Կիլիկիան Հայաստանը:
*Հովհաննես Դերդել- Ֆրանսիացի խոստովանահայր