Կինո նկարահանելը շատ բարդ ստեղծագործական եւ արտադրական պրոցես է: Այն միավորում է՝ սցենարիստի,ռոժիսորի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի, դերասանի եւ այլոց աշխատանքը:
Հասկացանք ինչ է նշանակում կինո, իսկ հիմա անցնեմ կինոի պատմությանը:
Կինոգյուտը արել են Ֆրանսիացի գյուտարարներ Լյումեր եղբայրները 1895թվ.: Նրանք հայտնագործեցին «Շարժվող լուսանկարների» պրոյեկտման ու նկարահանման կինոսարքը, որն անվանվել է կինոմատոգրաֆ: Առաջին կինոն ցուցադրվել է նույն թվականին Փարիզում:
Համր կինո՝առաջին կինոները ցուցադրվել են հենց այդպես:Համր կինոնն չուներ համահունչ ձայն, եվ հենց դրա պատճառով էլ դերասանները այդ ժամանակ հիմնվում էին դիմախաղի միջոցով արտահայտեն ամբողջ զգացմունքնները: Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, որոնք հանդիսանում են համր կինոի առանձնահատկություններից: Դրանք բացատրում էին սյուժեն, վերարտադրում էին հերոսների ռեպլիկները և անգամ բացատրում էին էկրանի իրադարձությունները հանդիսատեսին։ Տիտրերը կինոյում միանգամից չհայտնվեցին և նրանց գործառությունը ժամանակի հետ էապես փոխվեց։ Դրանք օգտագործվում էին որպես մոնտաժային մասի վերնագիր, խոսքի ձայնի փոխարինող, սյուժեն բացատրող միջոց։
Համր Կինոի հռչակավոր դեմքերից է Չարլին Չապլինը, Ֆրինց Լանգը, Լիլիան Գիշ եւ այլն: Լավագույն ֆիմլերց են՝ « Ազգի Ծնունդ», «Գնացքի կորուստ» ու էլի շատ ու շատ ֆիլմեր, որոնք մինչ օրս նայելիս հաճույք ես ստանում: Առաջին սարսափ համր ֆիլմն է « Դոկտոր Կարիբալդիի աշխատասենյակը», որը ցուցադրվել է Գերմանիայում 1906թվ.: Խոսելով Համր ֆիլմի մասին չեմ կարող չնշել հայկական համր ֆիմլեր, որոնք մշակությաին շրջադարձ են կաատրել՝ «Գիքոր», «Նամուս», «Զարե» եւ այլն:
1930-ական թվականներց կինոն դարձել է հնչուն: Մշակվել են գույնավոր էֆեկտները եւ օգտագործվել են կինոարվեստի մեջ:
Ինչպես հասկացանք կինոն ունեցել է երկարատեւ զարգացում: Իր զարգացաման ընթացքում այն ձեռք է երել տվյալ տեսակները՝ գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն, գիտամատչելի(սա օգտագործվում է վերոհիշյալ տեսակների մեջ):
Մեր օրերում կինոի պահանջը ավելի է մեծացել: Այժմ բացի կինոթատրոններից կարող ես դիտել քո ցանկացած ֆիլմը՝ հենց քո տանը, համացանցի միջոցով: Կինոի մի տեսակ է նաեւ սերիալը, որը Հայաստանում նույնպես ապրում է զարգացում, սակայն զարգանում է ոչ թե լավ առումներով այլ վատ, որը իհարկե մշակութային խնդիր է Հայաստանի համար, սակայն դա նույնպես ժամանակի խնդիր է: Կա նաեւ 3D տեսաչափը, որը մեծ տարածում է գտել աշխարհում: Մեր օրերուրում խելացի ռեժիսորները ֆիլմը նկարում են հենց այդ տեսաչափով, քանի-որ այն ավելի եկամտաբեր է, բացի այդ ավելի զվարճալի է դիտել հենց 3D տեսքով:
Այօսր գոյություն ունեն բազմաթիվ կինոստուդիաններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրներում: Իհարկե ամենահայտնիները գտնվում են կինոի մայրաքաղաք Հոլլիվուդում: Դրանցից են « 21 FOX ent.» «Warner Brothers», «Disney» եւ այլն: Ինչպես կանոն լավագույն ֆիլմերը դուրս են գալիս Եվրոպայից եւ Ամերիկայից, այդ ստեղծագործությունները դառնում են հանրահայտ ամբողջ աշխարհում:
Ամեն տարի հոկտեմբերի վեցին ամբողջ աշխարհը տոնում է Կինոի օրը: Բացի դրանից կան բազմաթիվ մրցանակաբաշխություններ, որորնցից ամենահանրահայտը «Օսկար», «Կանիի» , որոնք արտիստին դարձնում են հանրահայտ ամբողջ աշխարհում:
Կյանքը կինո է, իսկ մենք այդ կինոի ռեժիսորն ու սցենարիստն եք, մենք ենք մեր սեփական կինոի հեղինակը եւ միակ պատասխանատուն: