Նախորդ ժամանակների նման երկրի տնտեսության հիմական ճյուղերը կազմում ՝էին երկրագործությունն իր երկու ենթաճյուղերով՝ դաշտավարություն, այգեգործություն,եւ անասնապահություն: Խոշոր տարածքներում գերակշռում էր ոչ թե արհեստը այլ երկրագործությունը իր ճյուղերով եւ անասնապահությամբ:
Հիմնական արտադորղը՝գյուղացին, համախմբված գյուղական համայնքներում վերստին անցել էր խաղաղ աշխատանքի եւ շենացնում էր երկիրը: Խոշոր հողատերերը ամեն- ինչ անոււմ էին մեծացնելու համար իրենց եկամուտը, քանի-որ հասկանում էրն, որ երկրում առիթ կա սկսելու եւ առավել եւս ընդարձակելու իրենց սեփականություը եւ առիթը բաց չեին թողնում անելու այդ:
Անասնապահական մթերքների եւ անասնապահության զարգացմանը խորապես նպաստում էին նաեւ արհեստների, առեւտրի, հումքի պահանջը: Նպաստավոր պայմաններ կային ոչ միայն օգտագործելու եղածը այլ նաեւ ընդարձակելու դրա տարածքները:
Մշակելի հողերի բարելավման համար խթան էր ջրի հարցը: Երբ գալիս էր, նոր հող ստեղծելու խնդիրը առաջին հերթին կառուցում էին ջրամբարներ, վերանորոգում էին առուներ եւ այլն:
9-րդ. դարում ացի արորից հողը մշակվում էր նաեւ գութանով: 9-11-րդ. դարերում սկսվեց կիրառվել նաեւ հողի մշակման եռադաշտային սիստեմը: Այսինքն հողը բաժանում էին երեք մասի, առաջինը՝ ցանվում էր, երկրորդը՝ ցել էր արվում, երրորդը՝ թողնվում էր խամ:
Երկրագործության վերելք կարելի է համարել նաեւ տեղնիկական բույսերի աճեցումը՝բամբակ, թթենի, կանեփ, քանջութ, կտավատ եւ այլն:
Սրանց զուգհեռ զարգցավ նաեւ շերմապահությունը: 9-11-րդ.դարերի հեղինակները եռադուն կերպով գրում էին Արմինայի մանավանդ Դվինի մետաքսի մասին:
Գյուղատնտեսության մեկ այլ գերակշռող ճյուղ էր անասնապահությունը: Ինչպես արդեն գիտենք Հայաստանը հարուստ է ալպյան արոտներով, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար: Լեռնային եւ նախալեռնային շրջանների խոտահանքեր, դաշտավայրերի խոտացանքերը ապահովում էին անասուների ձմեռային կերը: Հայաստանում անասնապահությունը կրել է սատվորակն բնույթ: Այսինքն՝ ամռան ամիսներին մինչեւ խոր աշուն անասունները քշվում էին սարերի ալպյան, իսկ ձմռանը՝ դաշտավարային մասերը:
Հայաստանում զարգացած էին մանր եւ խոշոր եղջերավոր անասուների բուծումը: Դրանցից էին՝ գոմոշները, ձիերը, ավանակները, ջորիները եւ այլն:
Բացի մթերատու անասուններց պահում էին նաեւ լծական եւ բեռակիր անասուններ: Բնակչության մի մասն էլ զբաղվում էր մեխվաբուծությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ: շատ արձանագրություններ ունենք ձկնորսության վերաբերյալ: Այդ արձանագրություններում նշվում է հատկապես՝ Սեւանի իշխանը, Վանա լճի Տարեխը, Գեղարքունիքի ձկները, Արաքսի մի շարք ձկներ եւ ալյն:
Օգտագործվում էին նաեւ երկրի բնական հարստությունները՝ անտառերի բերքը՝ հոն, շագանակ, խեժ, կաղնի…:
9-11-րդ. դարերում տեղի ունեցավ առավել նշանակալից փաստ՝առեւտրի եւ արհեստի զարգացումը եւ ֆեոդոլական քաղաքի ձեւավորումը: Երբ զարգացավ ֆեոդոլական քաղաքը բացի երկրագործության եւ անասնապահության զարգացավ նաեւ արհեստը: Առաջ արհեստավորները կտրված չեին երկրագործությունից, անասնապահությունից եւ արհեստով զբաղվում էին միայն ազատ ժամանակ: Արհեստը ասես տնայնագիտություն լիներ, կոչված էր բավարարելու տվյալ գերդաստանի պահանջները: Սակայն եկավ աշխատանքի հասարակական երկրորդ բաժանումը եւ այդտեղից ամեն ինչ փոխվեց: Արհեստենրը զարգացան նպաստելով նաեւ ֆեոդոլական քաղաքների ստեղծմանը: Արհեստենրը հիմնում էին խոշոր եւ զարգացած քաղաքներում քանի-որ այդտեղ պահանջմունքը շատ էր: Արաբ հեղինակ Յակուսը նշում է, որ երկաթ հանվում էին Հայստանի տարբեր գավառներից՝ Տուրուբերան, Վասպուրական…:
Արհեստների ուումնասիրությունը մեր առջեւ բացում է միջնադարյան Հայաստանի, մանավնդ նրա քաղաների հասարակական տնտեսակն եւ մշակութային կյանքի զարգացման, ինչպես եւ բնակչության արտադրական առեւտրի եւ կենցաղի բազմակողմանի պատկերը: Արհեստի որոշ բնագավառներ ըստ էության փոխվել են արվեստի բնագավառի;
Կարծիքս այս հարցում բնավ այդքան էլ շատ չէ: Քանի-որ ես հասկացա, որ մենք 9-րդ. դարց ի վեր ոչ մի էական փոփոխություններ չենք ունեցել մեր տնտեսության մեջ: Միջնադարում նույնպես զարգացած է եղել գյուղատնռեսությունը՝անասնապահություն, երկրագործություն…, եվ ես նույն իրավիճակը տեսնում եմ այսօր: Գիտեմ նաեւ, որ առավել հատկանշական է, որ տնտեսության մեջ զարգացած լինի արդյունաբերությունը, քանի-որ դրա եկամուտը ավելի շատէ եւ դա հատուկ է զարգացած երկրներին: Սակայն մեզ մոտ այդ ամենը չկա, միայն փողվել են գործիքները, որով մշակում են հողը եւ այլ ու ալ շատ մանրուքներ: Կցանկան իհրկե, որ մենք թեւակոխենք արդյունաբերության փուլը եւ ազատվենք այն կարծրատիպից, որ մեր երկրում գերակշռում է գյուղատնռեսությունը:
Ասյքանից երեւաց, որ երկրագործությունը եւ անասնապահությունը ապահովում էին երկրի բնակչությանը: Նրանք ամբողջովին բավարարում էին քաղաքի բնակչության համար անհրաժեշտ պարագանները, տալիս էին զգալի քանակությամբ հումք՝ արհեստավորների համար, նրանք արտադրանքի շատ տեսկաներ ոչ միայն վաճառվում էին տեղում այլ նաեւ արտահավում էին հարեւան եւ հեռու երկրներ: Երկրի տնտեսության այս հիմնական ճյուղերի զարգացման համար ստեղծվել էին լավ պայմաններ: Դրանցից էին՝ժողովրդը չեր գտնվում օտար տիրապետությունում, հողագործն ու անասնապահը եռանդուն լծվել էին տնտեսության բարելավման եւ զարգացման գործին, Դրան նպաստում էին երկրի տեւական խաղաղ վիճակը:
Ինչ վերաբերվում է արհեստին ապա, նրա զարգացմամբ Հայսատանը մտավ մի ուրիշ փուլ: Արհեստի օգնությամբ տեղացիները կարողանում էին որպես հումք օգտագործել հենց իրենց պատրաստածը եւ օգնության չեին դիմում այլ երկրներին:
Հետագայում իհարկե վերը նշված բոլոր բնագավառները աստիճանաբար զարգացան եւ զարգանում են թողնելով մեծ հետք գյուղատնտեսության ինչու չե նաեւ արդյունաբերության մեջ:
Օգտագործված գրակնության ցանկ.
Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակճություն՝« Հայ ժողովրդի պատմություն» Հատոր 3. Բաժին. Բ՝ Հայաստանի Հասարակակն-տնտեսական կյանքը 9-11-րդ, դարերում 157-172էջ.