Հայաստան եւ Բյուզանդիա

Միջին դարերի պատմությունըՀայաստան եւ Բյուզանդիա ընգրկում է մի երկարատեւ ժամանակաշրջան, որը հայեցված է եւ նշանակալից: Միջնադարում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ: Այդ ժամանակշրջանը նշանակվեց պետական եւ հասարակական կյանքի դասակարգային պայքարի նոր ձեւերի ծագումով ու զարգացումով, քաղաքական ու տնտեսական նոր ընդհարումներով:9- րդ դարի երկրորդ կեսից սկսած 120 տարի Հասյատանում գալսի են խաղաղ ժամանակները:  Եվ հենց դրա արդյունքում սկսել է զարգանալ տնտեսությունը: Ինձ համար զարմանալու ցուցանիշ, բայց հենց այդ ժամանակ Հայաստանի բնակչությունը ահսնում է վեց միլ.-ի:  Գյուղատնտեսության մեծամասնություը կազմում էին գյուղացիները, արհեստավորերը: Բնակչության մեծամասնությունը կենտրոնացված էր քաղաքներում: Տվյալ ժամանակաշրջանում վաղ ֆեոդալիզմը* թեւակողեց զարգացած ֆեոդալիզմի: Այժմ նունպես հիմքում ընկած էր ֆեոդալիզմի սեփականատիրության արտադրության միջոցնորի՝ հատկապես հողի եւ ոչ լրիվ սեփականատիրություն արտադրող մարդկանց՝ հատկապես ճորտ գյուղացիների նկատմամաբ: Բագրատունիների թագավորության ժամանակ ֆեոդալական հարաբերությունները ունեցել էին զգալի փոփոխություններ: Նախկին ֆեոդոլական խոշոր տների ներսում առաջացել էին բազմաթիվ ինքնուրյուն ֆոդալներ՝իրենց կալվածքներով, ամրոցներով ու զորքով: Բագրատունիների ֆեոդոլական նախկին տունը 9-րդ դարում արդեն տրոհվել էր մի քանի ինքնուրյուն ֆեոդլական ընտանիքների: Սյունաց ֆեոդոլական տունը* 10-12, Արծյունաց տոհմը 15 նույնպիսի տների: Ի տարբերություն Արշակունյան ֆեոդոլիզմի Բագրատունիների ժամանակ ֆեոդոլական տոհմի յուրաքանչյուր ընտանիք առանձնանում է, վերցնում է իր բաժին կալվածքը եւ այն տնօրինում է ինքնուրույն; Այլ կերպ ասած՝ նախկին սեպուհները արդեն հանդես էին գալիս որպես ինքնուրյուն ֆեոդալներ եւ կոչվում էին ոչ թե սեպուհ այլ գահակալ իշխան: Նախկին տանուտերը կամ նախարարաը այլեւս իշխանների կալվածքների տերերը չէին եւ չէին կարող տնօրինել այդ հարստութնունները: Նրանք արդեն իսկ կոչվում էիին, ոչ թե տանուտեր, նահապետ կամ նախարար այլ՝ գահերեց իշխան:

Այս փոփոխությունների պատճառներից մեկն էր այն, որ ֆեոդալները սկսել էին կազմակերպել իրենց սեփական տնտեսությունը: Հետեւաբար  անհրաժեշտ էր, որ տնտեսատիրոջ լիակատար սեփականությունը դառնային միայն նրա տնտեսություից ստացվող արդյուքները, այլեւ մշակվող հողերն ու կալվածքները:  Կա նաեւ մի կարծիք թե ֆեոդալների տրամադրության տակ եղած բոլոր կալվածքների գերագույն սեփականատիրական իրավունքը պատկանել է թագավորին: Կան նաեւ բազմաթիվ փաստեր, որոնք ժխտում են սյդ կարծիքը եւ հաստատում են, որ թե՛ գահերեց, եւ թե՛ գահակալ իշխանները հանդիպել են իրենց կալվածքների բացարձակ սեփականատերերը: Օրինակ կա փաստ, որ նույնիսկ թագավորը ֆեոդալից կալվածք է գնել:

Բագրատունիների օրոք հողատիրության ձեւերն համապատասխանում է նաեւ ֆեոդոլական աստիճանականությունը(հրերարխիան): Այդ աստիճանականության բարձրագույն ոլորտը արքունիքին էր թագավորի գլխավորությամբ: Թագավորից հետո երկերոդ աստիճանը կազմում էին գահերից իշխանները, որոնք նշանակվում էին թագավորի կողմից. Նրանք թագավորին հարկ վճարելու եւ պատերազմի ժամանակ զորք տալու պարտավորություն ունեին: Երորրդ աստիճանին էին գահակալ իշխանները. Նրանք ենթակա էին գահերեց իշխաններին եւ նույնիսկ պարտավոր էին վերջիներեն հարկ վճարել եւ զորք տրամադրել:

Գահակալ իշխանների վարչական կախվածությունը գահերից իշխաններից տնտեսական հիքմ չուներ, քանի-որ սրանք գահակալ իշխանների կալվածքների նկատմամաբ որեւէ իրավունք չունեին: Թագավորի հանդեպ թե՛ գահերից, եւ թե՛ գահակալ իշխանների պարտավորություններից մեկն էլ արքունիքում գերծակալության հարիկ վճարելը:

Ֆեոդոլական աստիճանակարգի վերջին աստիճանին գտնվում էին մանր ազնվականները, այսինքն՝ խոտակդարները*: Սրանք այն ֆեոդոլների վասալներն էին. Որոնցից կպվածք էին ստանում եւ որոնց մոտ ծառայում էին որպես զինվորականներ: Սենյորներց նրանց վասալական կախվածությունը եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական բնույթ ուներ: Ֆեոդոլական աստիճանականության մեջ մտնող վերոհիշյալ դասերը, հոգեւորականության հետ միասին, կազմում էին տիրացող եւ շահագործող դասակարգ:

Ֆեոդալիզմ հասկացությունը Հայաստանում զարգացավ միայն այն պատճառով, որ տիրում էր խաղաղություն: Պետությունը չէր գտնվում լծի տակ, ազատվել էր ուրիշի տիրապետոիթյունից, իսկ դրանք ամենգլխավոր պատճառներն են, որոնց հետեւանքով կարող է տնտեսությունը զարգանալ: Ինչպես հասկացանք ֆեոդալզիմը մտավ զարգացման շրջան ինչի շնոհիվ Հայաստանում կառուցվեցին նոր ֆեոդոլական քաղաքներ, ստեղծվեցին նորագույն գործինքներ, կառուցվեցին նոր ջրամբարներ մի խոսքով ամեն բան ստեղծվեց հեշտացնելու համար տնտեսական աշխատանքները:

Միջնադարյան Հայաստանում բացի տնտեսությունից վերափովեօլ էր նաեւ պետական կարգը:

Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա: Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ:

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր: Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները: Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր: Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները: Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար: Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները:

Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից: Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից: Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից: Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները:

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը: Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի:

Ի շնորհիվ այն զարգացմանը, որը տեղի ունեցավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, ոլորտներում պատճառ դարձավ պետության զարգացման: Պետությունը հաստատեց իր դիրքերը տարածաշրջանում եւ դարձավ նուն հակառակորդը իր ուժեղ հարեւանների համար:

Եվրոպա՝ Բյուզանդիա

Բյուզանդիայի կառավարող հասարակարգի համար բնութագրական էր շարժականությունը: Բյուզանդիայում նույնիսկ ցածրագույն խավերին պատկանող անձը կարող էր հասնել մեծ բարձրունքների:

Բյուզանդիան ուներ միապետական կառավարման համակարգ: Բյուզանդական կայսրությունը կազմված էր երկու պրեֆեկտուրայից — Արևելք և Իլլիրիկ, որոնց գլուխ կանգնած էին պրեֆեկտները` Արևելքի և Իլլիրիկի պրեֆեկտ: Երկար ժամանակ պահպանվում էր կառավարման և ֆինանսական նախկին համակարգերը: Սակայն 6-րդ. վերջերից սկսում են տեղի ունենալ արմատական փոփոխություններ: Դրանք առաջին հերթին պաշտոնների անվանումների հունականացնումն էր և կայսրության տարածքի բաժանումը թեմերի:

Ռազմական բարձրագույն կոչումներն էին հետևակի մագիստրոսը և հեծելազորի մագիստրոսը, հետագայում այդ երկու պաշտոններից ձևավորվեց ողջ զորքի մագիստրոսի կոչումը : Մայրաքաղաքում կային հեծելազորի և հետևակի երկու մագիստրոսներ: Բացի դրանից գոյություն ուներ նաև Արևելքի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Իլլիրիկի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Թրակիայի հեծելազորի ու հետևակի մագիստրոս:

Կառավարման կայսրության սիստեմը զգալիորեն բարդացել էր: Պարոնների մի վիթխարի հրեարխիա էր կազմավորվել: Գերատեսչությունների քանակը հասնում էր մինչեւ 60-ի: Ֆինանսական կառավարումը կենտրոնացված էր գերատեսճությունում, որոնցից գլխավորը հարկային գերատեսչությունն էր: Մեծ դեր էր խաղում պետական փոստի եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունն, որն ուղղություն էր տալիս արտաքին քաղաքականությունը եւ հռչակված էր իր հմուտ դիվանագիտությամբ: Յուրաքանչյուր պաշտոնատար անձի շնորհվում էր համապատասխան տիտղոս:

Բացի գերատեսչությունները գլխավորող բարձաստիճան չինովնիկներից, կային նաեւ կայսրական պալատի խոշոր պաշտոնատար անձինք, որոնք իրենց տրամադրության տակ բազմաթիվ հարկեր ունեին: Այդ բարձրաստիճան անձանց ձեռքին երբեմն հսկայական իշխանություն էր կենտրոնացված: Թույլ կայսրերի օրոք նրանք միավորվում էին եւ աշխատում էին միասին:

Կային առնթեր խորհուրդ ասվածը՝ Սինկլիտը, որը մեծ դեր էր խաղում ներքին ու արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու հարցում: 9-րդ. դարի երկրորդ կեսից եւ համարյա թե մինչեւ 11դ. Վերջը Սինկլիտում գերակշռող ազդեցության ուներ չինովնիկյան արիստոկրատիան:

Միջնադարում Բյուզանդիան հասավ տնտեսական բարձրունքրի:

9-րդ. դարի երկրորդ կեսից սկսվեց Բյուզանդական քաղաքների վերելքը: Վերածնվեց հին, երբեմնի մարած քաղաքները, առաջացան նորորը: Այդ ժամանակ զգալիորեն աճել էր  արհեստագործական իրերի արտադրությունը, բարձացել էր դրանց որակը, ընդարձակվել դրանց արտաքին եւ ներքին առեւտուրը:

Արհեստավորներն ու առեւտրակաները կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Կոստանդոպոլսում արհեստն ու առեւտուրի կազմակերպման ձեւերի մասին տեղեկություններ տալիս 9-րդ սկզբի կարեւոր «Էպարքոսի գիրքը»՝ քաղաքի կառավորումը գլխավորող աստիճանականացման կազմակերպումն է: Արհեստի եւ առեւտրի հիամնական տեսակները կազմակերպված էին կորպորացիաններում՝ արհեստավորների ու առեւտրականների արտադրական կազմակերպություններ:  Կորպորացիաններում չմիավորված առեւտրականներն ու արհեստավորներն չեին օգտվում պետութայն կողմից ստացված օգուտներց: Դեռ ավելին, եթե նրանց աշխատանքը խանգարում էր կորպորացիաններում միավորված աշխատավորերին, նրանց ստիպում էին հեռանալ այդ աշխատանքից: Ավելի արտոնյալ էին առեւտրակաների, ոչ թե արհեստավորների կորպորացիանները: Կորպորացիանները լիովին կախված էին պետական իշխանությունից, որը նրանց ապահովում էր բանակի ու նավատորմի ապառազմական եւ հանդերձավորման, պաշարների համար շքեղ հագուստի եւ թանկարժեք իրերի մշտական խոշոր պատվերներով: Պետությունը կորպորացիանների նկատմամբ իրականացնում էր գծուծ եւ բծախնդիր վերահսկողություն: Արտադրության մաշտաբները, հումքի չափերն ու որակը, առեւտրի վայրն ու ժամանակը  որոշում էին ոչ թե կորպորացիանների, այլ քաղաքացին էպարոքսի աստիճանակաորների կողմից եւ պայմանավորվում էին պետական գանձարանի շահերով:  Այդ ժամանկվ ակորպորացիանները որոշ չափով նմանվում էին համքարություններին*:

 

Հետազոտելեվ տվյալ նյությը գտա թե՛ տարբերություններ, թե՛ նմանություններ:

Իչպես հասկացաքն երկու պետությունների մեձ տնտեսություը այլ կերպ էր զարգանում: Դրա կարեւորագույն պատճառներից էր անյ, որ երկու պետություններում գեյություն ուներ այլ քաղաքակրթություն, նրանք գտնվում էին տարբեր աշխարհագրական դիրքերում հետեւապես առեւտուրը կատարում էին տարբեր երկրներից: Տարբերություն էր նաեւ այն, որ Բյուզանդիան կենտրոնացված պետություն էր, այսիքնն այտեղ չկաին այլ նախարարական տներ, Բյուզանդիայի կայսրը ժառանգաբար չէր ընտրվում: Իսկ Հայաստանում հակառակն էր՝ ուներ բազմաթվ կենտրոնախույս նախարարական տներ, եւ թագավորությունը ժառանգաակն էր: Այս տարբերությունների մեջ կար մեկ մեծ նմանություն՝ երկու պետություներն էլ Քրիստոնիա էին եւ հետեւում էին Ուղղափառ ուղղության:

***

ֆեոդալիզմը*՝ ավատատիրություն-«ի հավատ հավատարմությամբ» այսիքնն ծառայել, ծառայող:

Խոտակդարները*՝ ազատներ-այս դասը կազմում էին նախարարները, աշխարհակալ եւ աշխարհատեր, գավառակալ եւ գավառատեր իշխանները, ինչպես նաեւ հոգեւորականությունը:

Սյունաց ֆեոդոլական տունը*- Բագրատունիների ժամանակ կային մի քնաի իշխանություններ, որոնք մի մասը ենթարկվում էին Բագրատունիներին, մի մասը ոչ:

Համքարություն*-նույն արհեստով զբաղվող մարդկանց միավորող գերծակալություն:

Օգտագործված գրականության ցանկ.

  • «Հայոց պատմություն՝ գիտելիքների ցանկ»
  • «Հայ ժողովրդի պատմություն»
  • «Միջին դարերի պատմություն» հատոր առաջին
  • «Միջին դարերի պատմություն» հատոր եկրորդ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s