Հայաստանը, աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ: Պարզ է, որ այդ բախումներից զոհվել են հազարավոր մարդիկ, թուլացել է տնտեսական, ներքաղաքաքան վիճակը եւ դա էլ հենց դառել է պատճառ լավ ապրուստի փտրման այսինքն արտագաղթի: Դարերի ընթացքում Հայաստանի արտագաղթը պայամանավորված է եղել երեք հիմանկան գործոններով՝ տնտեսական, քաղաքական, կրոնական, որոնք, ինքնուրյուն պետականության բացակայության պայամններում, մշտապես ուղեկցել են օտարազգիօ իշխանություների կողմից իրականացվող բռնաճնշումներով եւ հալածանքներով:
Տարբեր երկրներում հայտնված հայ գաղթակաները ամենուրեք հայտնվել էին ու հայտնվում եմ սեցիալ–տնտեսակն բարդ վիճականերում: Հայրենիքում իրենց ողջ ունեցվածքը կորցնելով ստիպված էին/են նոր կյանք սկսել, լիովին նոր միջավարյում, որը համաձայնվեք այդքան էլ հեշտ չէ: Սփյուռքահայության, ինչպես եւ որեւէ այլ ազգային փոքրամասնության գոյավիճակաը կախված է նաեւ տվյալ երկրի սեցիալ–քաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով: Ըստ այդմ գաղթականների գոյավիճակը որոշվում է հենց այդ նախապայմաններով:
Դեռեւս Առաջին հմաշխարհային պատերազմից հետո տարբեր երկրներում բնակվող հայությունը շտապեց օգնության հասնել իր հայրենաբնակ ժողեվրդին: Եվ բնական, որ հայրենիքց բռնագաղթվածները ձգտում էին հաստատվել նախ եւ առաջ այն վայրերում, որտեղ ապրում էին հայրենակիցները, որպեսզի կարողանաին օգտվել հայրենակիցների օժանդակությունից:
Տեղահանությունը, բռնագաղթը առաջացնում է սփյուռք հասկացությունը: Այսինքն սփռված այս կամ այն վայրում: սփյուռքն էլ իր հերթին առաջացնում է տվյալ տեպքում սփյուռքահայ կազմակերպություններ, որոնք նույնօես շատ կարեւոր են սփյուռք ունենալու եւ պահպանելու համար: Կենսական մեծ նշանակություն ունեն բարեգործական կազմակերպությունները՝ ՀԲԸՄ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն, ՀՕՄ՝ Հայ օգնության կոմիտե, Գալուստ Կյուլպեկյան, Հովարդ Կարագյոզյան եւ այլն: Սփյուռքի համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից զատ գւյություն ունեն նաեւ բազմաթիվ այլ մշակութային, կրթական, երիտասարդական– մարզական, կանանց եւ այլն:
Բացի կազմակերպություներից կարեւորն է այն, որ գույություն ունենա սփյուռք–հայրենիք հարաբերությունները: Հայաստանը յադ առումով շատ ակտիվ գործունեություն է վարում: Օրիանակ 1999 եւ 2002 թվականներին տեղի ուեցավ Հայաստան–Սփյուռք համաժողովը, որտեղ քննարկվեցին մի շարք խնդիրներ, տեղի ունցավ նաեւ մարզական խաղեր, որի մասնակից դառան հեն սփյուռքահայերը: Մեր օրերում էլ գույություն ունեն այդպիսի կազմակերպություններ, որոնք թե՛ ճանաչողական ենեւ թե՛ պահում են շփումը: Դրանցից է օրինակ ճանաչված կազմակերպությունը,որը վաոևւմ է շատ լավ գործունեություն:
Դարեր ի վեր Հայաստանի գաղթականները գաղթել են ավելի շատ Արեւմտյան երկներ քան Արեւելյան: Դրա առաջին նախապայմանը կրոն է, ազգային պատկանելությունը, մշակույթը: Հայկական կրոնը, մշակույթը, պատկանելիությունը, ավել նման է Արեւմուտքին քան Արեւելքին հետեւաբար ադապտացիան ավելի հեշտ է տեղի ունենում:
Այս անգամ ինձ հետաքրքրեց Իրանի հայ գաղթոջախները, որի մասին կփորձեմ խոսել:
Իրանի Իսլամական Հանրապետություն(Պարսկասնտա), պետություն Հարավարեւմտյան Ասիայում: Տարածքը՝ 1648հզ. կմ /քառ: Բնակչությունը՝ 69միլ.: Մայրաքաղաքը Թեհրան: Հայերի թիվը 80հզ.:
Հայ–իրանական առնչությունները սկզբնավորել են դեռեւս մ.թ.ա. 1 հազարամյակում եւ ներառել են ռազմական, քաղաքական, մշակությանի ոլորտներ: Իրանում հայերի ներկայուցան մասին առաջին հավաստի տեղեկությունը վերաբերվում է այստեղ զինվորական ծառայության անցած հայկական զորամասերին եւ թվագրում է մ.թ.ա.7-6-րդ. Դարերում:
Ժամանակակից Իրանի հյուսիս–արեւմտյան մասը կազմում են պատմական Հայաստանի Պարսկահայք աշխարհը՝ Հեր եւ Զարեւանդ գավառները: Լինելով հայ ժողովրդի բնօրրանի մի մասը դրանք վաղ ժամանակներից եղել են նաեւ հայ–իրանական պետական–մշակութային փոխազդեցությունների եւ փոխառնչությունների կարեւորագույն գոտի: Հետագա ժամանակներում Իրանի հայ բնակչության թիվը ավելացել է հիմնականում բռնագաղթի հետեւանքով: Բռնի վերաբնակեցումը սկսվել է 226-ական թվականներից: Այս ժամաակաշրջանում հայկական գաղութները եղել են ոչ բարվոք վիճակում, հայերը ներգրավված չեն եղել առեւտրի, արհեստների մեջ: Տիրել է սով, վարակիչ հիվանդություններ: Ժամանակի ընթացքում երբ շատացել է հայերի թիվը այդտեղ սկսվել է ավելի բարվոք վիճակ: Աենամեծ բռնագաղթը եղել է 1587-1629 թվականներին: Ժամանակաշրջանում Իրանում տեղավորվել է 300հզ. հայ ընտանիք: Պարզ է այս բռնի արտագաղթը ունեցել է ռազմական նպատակներ: Գերեվարելով հայ հողագործ բանկչությանը օգտագործել են իրենց բանակում: Բայց գերեւարվածների մեջ կային նաեւ մեծահարուստեր եւ առեւտրականներ, որոնց բերել էին այստեղ առեւտրի զարգացման նպատակով: Մինչեւ 17-րդ դարերը հայ համայնքները ցրված ու մասնատված էին: որպես ինքուրյուն հայկական համայնքեր ձեւավորվել է 1502-1722 թվականներին: Այստեղից սկսվել է առեւտրական, մշակութային, տնտեսական հարաբերւթյոյւները:
Նոր ջուղայեցի հայ վաճառականների գործունեությունը շոշափել է նաեւ քաղաքական–դիվանագիտական հարաբերությունների ոլորտը: Նրանցից շատերը հադես են եկել որպես իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ եվրոպական երկրներում, ծանրակշիռ ավանդ ներդրել հայ եւ պարսիկ ժողովուրդներին եվրոպական մշակույթի հետ ծանոթացնելու գործում: Զգալի թիվ են կազմել մանր եւ միջին առեւտրականները, որոնք զբաղվել են ներքին մեծածախ առեւտրով: Իրանահայերը վերահսկել են Իրանի բամբակի, ձկնեղենի, չոր մրգի, բրդի եւ ալս ապրաքների արտահանումը: Կապիտալիստական հարաբերութոյւններ զարգացման հետ համատեղ զարգացավ անեւ Իրանահայության վերին խավը: Որը նշանակալից ներդրումներ է կատարել սննդի եւ տեքստիլ արդյունաբերության ճյուղերում, ինչպես նաեւ տնօրինել սպասարկման ոլորտի բազմաթիվ ձեռնակություններ(պարենային ու հրուշակեղենի խանութներ, ճաշարաններ, սրճարաններ): Իրանահայության շրջանում զարգացած է եղել նաեւ արհեստագործությունը: Հայ արհեստավորների ապրանքը մեծ պահանջարկ է ուեցել Իրանում եւ նույնիսկ նրա սահմաններից դուրս: Առանձնապես մեծ էր ահյ ոսկերիչների հռչակը, բացի նրանցից, մուշտակագործները, գորգագործները եւ այլն: Լայնորեն տարածվել էին նաեւ դերձակությունը, հյուսնությունը, ջուլհակությունը: 20-րդ դարում Իրանւմ տեղի ունեցած հեղաշրջումը հետեւանքներ թողեց նաեւ հայաբնակների համար: Ամենաբազմամարդ խավը՝ հողագործները, քչացան, հայերը սկսեցին գյուղերից տեղափոխվել քաղաներ եւ զբախվել առտրականությամբ, ձեռներեցությամն, արհեստներով: Զգալի թիվ էին կազմում պետական պաշտոնյաները: Շատ շատ էին նաեւ հայ մտավորականները՝ բժիշկներ, իրավաբաներ, ճարտարապետներ, ուսուցիչներ: Նշանավոր քաղաքական գործիչ է եղել հայ Միրզա Մելքում խանը (Հովսեփ Մելքումյան), նա նշանավոր քաղաքական գործունեություն է ունեց Իրանում: 20-րդ դարում ընդունվեց մի օրենք, որով ասվում էր, որ հայերը իրավունք ունեն մասնակցել Իրանի խորհրդարանին (մեջլիս): Ներկայումս խորհրդարանում աշխատում են բազմաթիվ ահյեր՝ Լեւոն Դավթյան, Ժորժիկ Աբրահամյան եւ այլն:
Իրանահայ համայնքի ներքին խնդիրների կարգավորումը հիմնված է կրոնաեկեխեցական ինքնավարության վրա: Մինչեւ 20-րդ դարի ընդունված օրենքը հայերը կազմել են փոքրամսնություն: Սահմանադրության ընդունումից հետո հռչակել են կրոնական փոքրմասնություն, նարնց կրոնական իրավունքները սահմանափակվել են,սակայն հայկակն համայնքներում եղել էին եւ կան հայկական եկեղեցիներ: Ներկայումս Իրանում հայկական երեք թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի, Սպահանի:
Շատ են նաեւ հայկակն դպրոցները՝ Թեհրանի՝ Շանթ, Հայկազյան, Նոր Ջուղայի՝ Սամյան, Սբ Կատարինյան,Առաջին կետրոնական դպրոց, Թավրիզի՝ Հայկազյան–Թամարյան եւ այլն:
Հասարակական եւ բարեգործական կազմակերպությունները նույնպես շատ են՝ Թեհրանի՝ Հայ կանանց բարեգործական ընկերություն Հայ հասարակական միություն, Նոր Ջուղայի՝ Հայ կանանց գթություն, Թավրիզի՝ ՀՕՄ, Փերիայի Կրթասիրաց միություն, եւ այլն:
Արվեստը անեւ ունի իր զարգացումը: Հայ թատերական կյանքը Իրանում սկզբանվորվել է 1879թվ. Մ.Փափազյանի ջանքերով: Ճանաչված թատրոն է թատրոնը, որտեղ մշտապես բեմադրվում եմ հայկական ներկայացումներ: Գույություն ունեն նաեւ՝ Շահեն Սարգսյան թատերախումբ, Հայ ժողեվրդական թատրոն. Կոստանյան թատերախումբ եւ այլն:
Վերլուծելով Իրանահայության կյանքը հասկացա, որ նրանք թեկուզ եւ ապրելով օտար վայրում ամեն կերպ պահպանում են իրենց մշակույթը: Վերջին ժամանակներում Հայաստանում ավելի կոնկրետ Երեւանում շատ ենք հանդիպում հենց պարսկահայերի: Որը շատ ուրախալից է: Պաստորեն նրանց դեռ հետաքրքրում է իրնեց արմատները եւ հայրենիքը: